ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ե՞րբ պետք է հասկանանք, որ այսօր պետք է երկրի ներսում մեր անելիքներն անենք. Մարուքյան 11/22/2021 10:42 | Մեկնաբանություն
Ես շատ եմ ուզում, որ Հայաստանի Հանրապետությունը վերջապես դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Այս մասին ԼՀԿ-ն խոսել է դեռևս ս.թ. մայիսի 25-ին, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի սուվերեն տարածք։ Մենք հանդես եկանք հատուկ հայտարարությամբ և պահանջեցինք իշխանություններից դիմել ՄԱԿ ԱԽ։
Ես շատ եմ ուզում, որ մենք դիմենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, քանի որ, ի թիվս այլ հանգամանքների, դա ճիշտ քայլ կլիներ պրոակտիվ դիվանագիտություն իրականացնելու տեսանկյունից։ Ինչպես գիտեք, ես միշտ ջատագովն եմ եղել պրոակտիվ դիվանագիտության, իմ փորձն ու ներդրումը մեր խորհրդարանական դիվանադիտության գործում, նաև գործադրված և այժմ էլ գործադրվող ջանքերն ուղղված են պրոակտիվ դիվանագիտության ծավալմանը։
Այդուհանդերձ, ինձ համար ավելի համոզիչ փաստ են դարձել մայիս ամսից Հայաստանում ծավալվող քննարկումները, երբ բազմաթիվ քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ, վերլուծաբաններ… բոլոր-բոլորը խելացի դեմքերով շարունակում են պնդել, որ պետք է դիմել ՄԱԿ-ի ԱԽ՝ մեր բոլոր դժբախտությունները կապելով չդիմելու հետ։ Ասում են, որ եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմած լինեինք, մեր բոլոր խնդիրները լուծված կլինեին, և քանի որ իշխանությունները չեն գնում այդ քայլին, այ դրա համար այս վիճակում ենք։
Պնդում եմ, որ պետք է օր առաջ դիմել Անվտանգության խորհուրդ, որպեսզի սպառվի և վերջանա հերթական լայն սպասում ձևավորած մի ակնկալիք, որը գուցե գնա և միանա մեր մյուս միֆականացված ակնկալիքներին, որոնք պայթում են հաջորդաբար։ Գուցե կոպիտ հնչի, բայց դա հայ ժողովրդի մոտ ձևավորված հերթական ակնկալիքն է օտար պետություններից, որը հետո կպարզվի սին էր կամ պատրանքային։
Իսկ ինչո՞ւ է անհրաժեշտ, որ այդ մի ակնկալիքից էլ ձերբազատվենք։ Մենք պետք է վերջապես հասկանաք, որ միջազգային իրավունքը այո’ մեր նման փոքր երկրների զենքն ու գործիքն է արտաքին հարաբերություններում, որը աշխատում է միայն այն դեպքում, երբ քո զինվորը գտնվում է ավելի պաշտպանված խրամատում։ Այդ գործիքն ավելի լավ է գործում, երբ թշնամին քո միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքը զավթելով գալիս է առաջ ու քո համազարկային, հրետանային համակարգերը նրանց ուղղակի մոխիր են դարձնում՝ սահմանը խախտելու պահին։ Երբ քո ականանետերը ժամանակին սկսում են գործել՝ ոչնչացնելով դեպի քո հենակետերն ու խրամատները վազող թշնամական զորքը։ Այդ ժամանակ է միջազգային իրավունքն ամենալավը գործում։
Ե՞րբ պետք է մենք հասկանանք, որ այսօր պետք է երկրի ներսում մեր անելիքներն անենք, և ոչ թե մեր գործը թողած` ամեն օր խոսենք ՄԱԿ-ից՝ հերթական սպասումը ձևավորելով հայ ժողովրդի մոտ։
Հետևաբար, ես շատ եմ ուզում, որ օր առաջ մենք դիմենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որ վերջապես այս մի քննարկվող հարցն էլ փակվի մեր հանրային դիսկուրսում։ Այդպես մենք կսկսենք ավելի լավ խրամատներ ու ինժեներական կառույցներ ձևավորել մեր սահմանի երկայնքով, կսկսենք պատրաստվել հրոսակների հարձակմանը, որպեսզի մեր համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը պատրաստ լինեն փոշիացնելու մեր տարածք ներխուժած թշնամուն։ Ու այդ ժամանակ մեր տարածք ներխուժելը դատապարտող և թիրախային հայտարարություններ կլինեն միջազգային հանրության կողմից, ովքեր կասեն, որ չի կարելի Հայաստանի սուվերեն տարածք մուտք գործել։
Կլինեն նաև հասցեական հայտարարություններ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից և միջազգային իրավունքը կսկսի գործել նաև Հայատանի համար։
Այ սա է մեզ պետք՝ ողջամիտ ակնկալիքներ ձևավորել միջազգային կառույցներից և օտար պետություններից ու կենտրոնանալ մեր անելիքների վրա»,-գրել է Էդմոն Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից