ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պայմանագրային զինծառայողի հարազատները նրա գերեվարման մասին իմացել են ադրբեջանական տեսանյութերից. Կինը վստահեցնում է ՝ գերիները իրական թիվը 30-ն է, ՊՆ-ն լռում է 11/22/2021 16:17 | ԼՐԱՀՈՍ
Նոյեմբերի 14-16-ին ՀՀ արևելյան սահմանում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, ըստ պաշտոնական աղբյուրների, 13 զինծառայող է գերեվարվել։ Սյունիքում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով գերեվարվածների ու անհետ կորածների թվում շիրակցիներ կան։ Հարազատներն անգամ մեկ շաբաթ անց էլ պատկան մարմիններից կոնկրետ տեղեկություններ ստանալ չեն կարողանում։
Շիրակի մարզից Լիլիթ Զաքարյանը «Փաստինֆո»-ին պատմել է, որ ամուսնու՝ պայմանագրային զինծառայող Ս. Թ.-ի գերության մասին իմացել են սոցկայքերում տարածված լուսանկարի միջոցով, որտեղ շարքով նստած են հայ զինծառայողները։
«Վերջին անգամ խոսել եմ նոյեմբերի 16-ին՝ 12-12.30-ի սահմաններում։ Դրանից հետո ինձ ոչ ոք չի զանգել, ոչ մի բան չի ասել։ Նկարով ես եմ տեսել իրեն՝ ադրբեջանական կայքում։ Տեսել եմ ու ճանաչել ամուսնուս ու ես եմ նկարը ավելի շատ տարածել, որ տեսնեն, որ ինքը գերի է։ Ու ադրբեջանական կողմից սկսվեց վիդեոների տեղատարափ, մինչև հիմա էլ վիդեոներ են հրապարակում, որտեղ իմ ամուսինը կա»։
Լիլիթի տեղեկություններով, ամուսինը երկու օր առաջ էլ նույն դիրքում է եղել, որտեղ թշնամին երկու կմ-ի չափով առաջացել է, հայկական կողմից չորս մարտական դիրք էր կորցվել։ Ըստ Լիլիթի, ամուսինն այդ ժամանակ շրջափակման մեջ է եղել։
«Նոյեմբերի 14-ին իրենք շրջափակման մեջ են եղել։ Դիրք հանձնելու ժամանակ ամուսնուս հետ խոսել եմ, ասաց՝ «մեզ տեղափոխում են, էլ կապ չի լինելու, չեմ կարողանա զանգել»։ Մի քանի ժամ անց խոսեցինք, ասաց որ խառն է, նորությունները հեռուստացույցից կիմանաք ու սկսվեց»։
Երկրորդ զանգն էլ նոյեմբերի 16-ին էր, ադրբեջանական լայնածավալ ագրեսիայից րոպեներ առաջ։ Լիլիթ Զաքարյանը մեկ շաբաթ է՝ դարձել է պետության անտարբերության զոհը։ Զինծառայողի հարազատները դիմել են թե՛ պաշտպանության նախարարություն, թե՛ Ազգային անվտանգության ծառայություն, ՄԻՊ գրասենյակ, Կարմիր Խաչի միջազգային կազմակերպություն։ Այսօր էլ Լիլիթը կրկին կապ է հաստատել ՊՆ թեժ գիծ, սակայն ամուսնու մասին տեղեկություն ստանալ կրկին չի կարողացել։
«Ոչ մի բան չեն ասում, նախ՝ չեն պատասխանում, պատասխանելուց էլ այնպիսի տվյալներ չեն ասում, որ գոհացնեն։ Որ հարցնում ենք գերի է, գերի չէ, ասում են տվյալ չունենք։ Ոնց չունեն, եթե ես իմ ամուսնուն տեսանյութով տեսել եմ»։
Լիլիթը նշեց, որ ամուսինը վիրավոր չէ, ասում է՝ բոլոր տեսանյութերը տեսել են ԱԱԾ-ում, ՊՆ-ում, Վանաձորի զորամասում ու Կարմիր խաչում, սակայն արձագանք այդպես էլ չեն ստացել։
«Գերիները 13 չեն, 30 և ավելի է, դա հաստատ է, բայց թե ինչու կոնկրետ թիվ չեն տալիս, անուններ չեն ասում՝ չգիտեմ։ Ես փաստացի, ամուսնուս տեսնում եմ, ասում են մեր մոտ հաստատ տվյալ չկա, որ ինքը գերի է։ Մենք զանգում ենք, ասում են՝ երբ որ նորություն կունենանք, ձեզ տեղյակ կպահենք, բայց հեսա մեկ շաբաթ կլինի, ոչ մի տեղից ոչ մի նորություն։ Հարցնում ենք՝ գոնե 13 հոգու մեջ մտնում է՞, ասում են չգիտենք։ ՊՆ-ն մեծ կառույց է, որ պետք է գոնե քիչ, բայց տեղեկություն ունենա։ Հեռախոսավարուհին քմծիծաղով ասում է. «հետաքրքիր հարց եք տալիս»։ Կոնկրետ պաշտոնյա մեզ ոչինչ չի ասում, միայն թեժ գիծ ենք զանգահարում»։
Գերեվարված զինծառայողի հարազատներն այսօր այցելել են նաև մարզպետարան։ Շիրակի մարզից կան նաև երկու անհետ կորած զինծառայող, որոնց հարազատները ևս միացել են պայմանագրային զինծառայողի ծնողներին։
«Հիմա հենց այս պահին իմ ամուսնու հարազատները՝ հայրը, մայրը, շիրակցի երկու անհետ կորած զինծառայողների հարազատները մարզպետարանում են։ Ուզում են գոնե մի բան իմանան երեխաների մասին, զուտ տեղեկություն ստանալու համար են գնացել, բայց դեռ իրենց ոչ մի բան չեն ասել»,- ասաց Զաքարյանը, նշելով, որ ինքը մարզպետարան չի գնացել, քանի որ խնամում է երկու անչափահաս երեխաներին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ