Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Իշխանությունը ստեղծում է համատարած տեղեկատվական քաոս՝ մեղքը բարդելով տեղեկատվություն տարածող լրատվամիջոցների վրա 11/20/2021   21:51  |  Վերլուծություններ

Այն, ինչ «Փաստինֆոն» նախօրեին գրել էր Տարոն Սահակյանի մահվան հանգամանքների մասին, փաստացի հաստատել է նաև Տ․ Սահակյանի կնքահայր, բազմամյա լրագրող Ոսկան Սարգսյանը։

Այն է՝ Տարոնը գերեվարվել էր ադրբեջանցիների կողմից՝ ծանր վիրավոր վիճակում։ Նրա փոխանցմամբ՝ նախքան գերեվարվելը նա նռնակով պայթեցրել էր ադրբեջանցիներին՝ հենակետը չհանձնելու համար։ Բնականաբար, սա հերոսության օրինակ է, քանզի ըստ Տարոնի կնքահոր՝ «ադրբեջանցի զինյալները գերեվարել են հայ դիրքապահներին, իրենց հետ տանելով նաև ծանր վիրավոր Տարոնին, ով մահացել է ճանապարհին »։

Նահատակված հերոս Տարոն Սահակյանի մահվան հանգամանքները՝ տեղեկատվական տեռորի ցանցում հայտնվելը բնավ պատահական չէր։ Գերիների, զոհվածների, վիրավորների, ինչպես նաև՝ անհայտ կորածների վերաբերյալ թվական տվյալները և ընդհանրապես, հետագա ճակատագրերին վերաբերող տեղեկատվությունը երբեք այսքան փնթի և քաոսային չի եղել, որքան՝ այսօր։ Օրինակ, 2016-ի քառօրյա պատերազմի ընթացքում պետական ինստիտուտները և հատկապես՝ պետական տեղեկատվական կենտրոնները մեխանիզմի նման այնքան համակարգված էին աշխատում, որ մանիպուլյացիաների դաշտ գրեթե չէր թողնվում։

2021-ի նոյեմբերի 16-ին ադրբեջանը դիմեց ռազմական հարձակման՝ մերժելով և անտեսելով խաղաղության մասին փաշինյանական պոպուլիստական տեքստերը։

Հայկական կողմի զոհերի քանակի մասին առաջինը հայտնեց վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը»՝ նշելով 10 զոհի մասին։ Հաջորդ օրը ՊՆ-ն հայտնեց 1 զոհի ու 24 կորած զինվորների մասին, նշելով թե՝ նրանց հայտնաբերման համար «ընթանում են ինտենսիվ աշխատանքներ»։ Իսկ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը «Ազատություն ռադիոկայանի եթերում հայտարարեց, թե՝ «դեռևս չհաստատված տվյալներով՝ այս պահին ունենք 15 զոհ և 7 գերեվարված անձ» ։ Ապա՝ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարեց 12 զինծառայողի գերեվարման մասին, որոնց թվում 7 պայմանագրային և 5 ժամկետային։

Հարց է ծագում՝ այս տեղեկատվական խառնաշփոթի պայմաններում ՀՀ պարզ քաղաքացին ինչպես պիտի կարողանա՝ ճիշտը՝ սխալից, ցորենը՝ որոմից զանազանել։ ՈՒ՞մ պիտի հավատա։

Հետաքրքիր է, որ ՀԺ -ից ՊՆ-ին պաս տալու ընթացքում 10-ը 1 է դառնում, իսկ այսօր արդեն ՊՆ-ն և պետական ատյանները հայտարարում են 6 զոհի մասին։

Այս անգամ շատ վտանգավոր բան է տեղի ունենում՝ տեղեկատվական դաշտում քաոտիկ վիճակ ստեղծելու սցենար է խաղարկվում։
Եթե 44-օրյա պատերազմի ժամանակ գերադրական աստիճանի հաղթական նոտաների վրա էր պետական քարոզչամեքենան՝ սկսած փաշինյանական «ի զեն, ի մարտ» մոտիվացիաներով, ավարտած՝ հաղթելու ենք, հաղթում ենք, մինչև վերջին օրը՝ Արծրուն Հովհաննիսյանի՝ հաղթել ենք՝ ստերով, ապա այս անգամ իշխանությունների սցենարը փոխվել է։ Խնդիր է դրվել՝ տեղեկատվական քաոս ստեղծելու միջոցով թաքցնել այն, ինչ իրականում տեղի է ունենում։

Երբ որևէ պետության տարբեր պետական միավորներ պատերազմի / հայտարարված լինի, չհայտարարված, թե՝ սողացող/ պայմաններում նույն թեմային վերաբերող տրամագծորեն տարբեր տեղեկատվություն են տարածում, ժողովրդական հայտնի ասացվածքի իրավիճակն ենք ունենում, երբ՝ «աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում»։ Բայց կա նաև այլ տարբերակ, երբ աջ ձեռքը լավ էլ գիտի թե՝ ձախն ինչ է անում, քանզի միտումնավոր է անում։ Այսինքն, քաոսը կառավարվում է կոնկրետ կենտրոնից։ Վերջին մի քանի օրերի դիտարկումները և լրատվամիջոցներին ուղղված կատաղի սլաքները ցուցանում են՝ որ իշխանության ստեղծած նախահարձակ տեղեկատվական քաոսը տեղեկատվություն տարածողներին, այսինքն, լրատվամիջոցներին շանտաժի ենթարկելու համար է։

Գերիների մասին պատերազմների ժամանակ որպես կանոն, շատ զգույշ և նրբանկատորեն է խոսվում, մեր իրականության մեջ ևս միշտ այդպես է եղել։

Ընդհուպ՝ 44 օրյա պատերազմը, երբ սցենարն այնպիսին էր, որ գերիները հերոսներին համազոր էին դիտարկվում, ընդ որում, առաջին հերթին՝ վարչապետի խոսքերում։

Այն ժամանակ սա, ըստ էության, նպատակային էր արվում։ Ի դեպ, գերիների հետ կապված նրա կանխակալ -հակահումանիստական դիտարկումները շատերին տարօրինակ թվաց։ «Պիտի քննության առնվի, պիտի հստակեցվի հանգամանքները»՝ ասում է։ Բնականաբար, գերիների պատմությունները տարբեր են, սակայն այս համատեքստում ի սկզբանե՝ որակավորումների և գնահատականների մոտիվն էր անհասկանալի։

Ընդհանրապես՝ պարզ է՝ մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն նրա մտքի թռիչքները պոպուլիզմի զինանոցից են, և բնավ ոչ՝ հատկանշական՝ կառավարության ղեկավարին․․․ Տպավորությունն այն է, որ գերիների թեմայից ձերբազատվել է ցանկանում Փաշինյանը, այն ծանր բեռ է, որն իր լուծման տիրույթում չէ, սակայն հո չի խոստավանելու, որ անզոր է․․․ Նկատենք, որ այսօր արդեն իշխանության «խոսափող» տարբեր պաշտոնյաներ ինչպես լինում է նրա ցանկացած ելույթից հետո՝ փորձում էին շտկել ու սրբագրել իրենց ղեկավարի մտքերը։ Բարդ գործ է։

ԻՆչ վերաբերվում է միտումնավոր ստեղծված տեղեկատվական քաոսին՝ լրատվամիջոցների ազատ խոսքը զսպելով և ճնշելով մեղավորներ նշանակելու տրամաբանությամբ, ապա թե՛ այս հարցը, թե՛ մեր գերիներին վերաբերող յուրաքանչյուր առանձին դեպքը իրավապահ մարմինները պիտի ամենայն անաչառությամբ քննության առարկա դարձնեն։ Եթե պետությունը և պետական սահմանները պաշտպանող հայ զինվորը արժեք է նրանց համար։

Պիտի սկսեն քննությունը նրանից, թե՝ ինչպե՞ս, ի՞նչ կենցաղային պայմաններում է սահման պահում մեր զինվորը, ապահովվա՞ծ է համապատասխան կացարանով, զենք-զինամթերքով, եթե այո, ապա՝ ինչու՞ նրանց զենքը չի կրակել, ինչու՞ ի սկզբանե հրաման է եղել դիրքերից հետ քաշվելու մասին։ Ո՞վ է եղել նման հակասահմանադրական հրաման տվողը։ Պիտի քննության առարկա դարձնեն այս ամենը՝առանց մեկ մարդու գերին դառնալու։

Ի վերջո, պիտի մեկ առ մեկ քննվի և պարզվի, ինչպե՞ս է ստացվում, որ մեր տղաների մարմինները հայտնվում են Բաքվում և այնտեղից են բերվում Երևան։ Եվ որքա՞ն հաճախադեպ են այսօրինակ դեպքերը։ Քանի դեռ վերը նշված և բազմաթիվ այլ հարցեր մնում են անպատասխան, ծրագրված տեղեկատվական քաոսի իշխանական կառավարիչների հետ նույն դաշտում են գործում նաև իրավապահները։
Ա․Ե․

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:04 20/11/2021  |  ՄամուլԳաղտնալսել ու հարցաքննել. հերթով «գորգի վրա» է կանչել աշխատակիցներին, որոնց թվում՝ մեկ կնոջ. «Հրապարակ»
23:28 19/11/2021  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն ու Ալիեւը կհանդիպեն Բրյուսելում` դեկտեմբերի 15-ին
22:22 19/11/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի սեղանին փաստաթղթի առկայության մասին առաջին անգամ հայտարարել է Ադրբեջանի նախագահը․ Ղազարյան
18:17 19/11/2021  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
17:27 19/11/2021  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի նշանակած Արթիկի ԺՊ-ն համամիտ է, որ վարչապետը «ծախված դավաճան» է
12:56 19/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի ռազմական սադրանքներն ուղղված են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը և եռակողմ պայմանավորվածությունների վիժեցմանը. Վարչապետ
11:45 19/11/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը բախվում է անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների, դրա պատասխանատուն Ադրբեջանն է. Նիկոլ Փաշինյան
10:05 19/11/2021  |  ՄամուլՓոթորիկ մեկ բաժակ ջրում. ԵԱՏՄ-ականները զարմացած էին. «Իրավունք»
09:53 19/11/2021  |  ՄամուլԵվ վարչապետ, եւ նախագահ. «Հրապարակ»
09:49 19/11/2021  |  ՄամուլՕրինական կաշառք. 750 հազար դոլար անհայտ տնտեսվարողների. «Ժողովուրդ»

Արխիվ

[]