ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթին հարազատները ճանաչել էին ադրբեջանական տեսանյութից՝ գլխի, ոտքի հատվածում վիրավոր. նոյեմբերի 18-ին աճյունը Շուշիում հանձնեցին հայկական կողմին 11/20/2021 15:55 | ԼՐԱՀՈՍ
Նոյեմբերի 16-ին Սյունիքում ադրբեջանական ագրեսիա հետևանքով մարտական գործողությունների ժամանակ զոհված շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյանը ծնվել էր Լոռու մարզի Դեբետ համայնքում, ծառայության անցել ՀՀ ԶՈՒ-երում, ապա արտերկրում մի քանի տարի աշխատելուց հետո վերադարձել էր հայրենիք ու արդեն վեց տարի է, ինչ պայմանագրային ծառայության էր անցել։ 41-ամյա Դավիթը 44-օրյա պատերազմի ժամանակ մասնակցել էր Մատաղիսի ինքնապաշտպանական մարտերին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Դեբետ Համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանը պատմել է, որ պատերազմից հետո Դավիթն ափսոսանք էր զգում, վրեժ ուներ լուծելու։
«Ափսոսանքը, բոլորին էր հատուկ, նաև իրեն։ Ոմանք պատերազմի ժամանակ ընկերներ կորցրեցին ու դժվար էր խոսելը։ Մենք դեռ վրեժ ունեինք լուծելու։ Հոգեբանական ապրումները, մտածելակերպը շատերը չունեին, ինքը՝ ուներ։ Մտածող տեսակ էր։ Լռությունը ավելի շատ բան էր ասում, քան խոսքերը։ Ինքը անելու բան ուներ»։
Դավիթն ամուսնացած չէր։ Ղազարյանը պատմել է, որ շատ էր ցանկանում ընտանիք կազմել։ Չհասցրեց։ Հարազատները Սյունիքում մարտական հերթապահություն իրականացնող Դավիթի հետ վերջին անգամ շփվել են նոյեմբերի 16-ին ու երկու օր անց հարազատները ճանաչել են նրան տարածված տեսանյութերից մեկում։ Մի քանի վայրկյանանոց տեսանյութում նկատել են, որ Դավիթը վիրավոր է ու նրան ադրբեջանական համազգեստով զինվորականները պատգարակով տեղափոխում են։
«Երեկ չէ առաջին օրը գիշերն ենք տեսել տեսանյութը։ Պարզ երևում է՝ Դավիթը կռվել է, վիրավոր է եղել ու ադրբեջանական համազգեստով զինծառայողները իրեն տեղափոխում են։ Ինքը ի վիճակի չի եղել մարտ վարելու։ Ոչ մի այլ տեսանյութում, բացի դրանից, ինքը չի երևացել։ Տարբեր տեղեր գնացել էինք, որպեսզի տեղեկություն ստանայինք և կասկածելի թվացող կադրերը, որտեղ իրեն նմանեցնում էինք, ճշտումներ անեինք, փաստորեն ինքը ոչ մի տեսանյութում չկար, որովհետև վիրավոր էր ու առանձնացված էր մնացածից՝ այդպես ենք տրամաբանում»։
7 վայրկյանանոց տեսանյութում նկատել են, որ Դավիթը գլխի շրջանում վնասվածք ունի։ համայնքի ղեկավարն ասում է՝ կցանկանար, որ տեսանյութը հարազատները չտեսնեին։ Բայց վստահեցնում է՝ ըստ տեսանյութի, Դավիթի վիրավորումը մահացու չէր՝ գլխի և ոտքերի հատվածում է եղել վիրավորումը։
Նոյեմբերի 16-ից հետո ոչ ոք Դավիթի մասին լուր չեն ստացել։ Ինքը, Դավիթի եղբոր հետ ուղևորվել զորամաս, հարազատներն էլ են փորձել հետաքրքրվել, տեղեկություն իմանալ։ Տեսանյութը տեսնելուց հետո շտապել են Երևան ու ճանապարհին զանգով են տեղեկացել, որ լուրերով հաղորդել են Դավիթի անունը։
«Գիշերը տեսանք տեսանյութը ու շտապում էինք նախարարություն, կարմիր խաչ։ Ճանապարհին զանգեցին, որ...։ Եղբայրն անձամբ իմ հետ է եղել, իմ մեքենայով Նախարարություն գնալու ճանապարհին էինք, որ անունը լուրերով հրապարակել էին արդեն»,- պատմել է Ղազարյանը։
Ադրբեջանական վերջին ագրեսիայի ու հայկական կողմի մարտերի մասին կցկտուր տեղեկություններ ունեն, յուրաքանչյուրն իր պատմություն է պատմում, երբեմն հորինում, Ղազարյանը նշեց, որ կռվողները միայն ամենաճիշտ տեղեկությունները կարող են հաղորդել։
«Ինքը կռվող տեսակ էր, վրեժ ուներ լուծելու։ Մի բան պարզ է, Դավիթը հանձնվող տեսակ չէր։ Անցել էր 44-օրյա պատերազմով, տարիներով մարտական հերթապահություն էր իրականացրել։ Դավիթն ուղղակի չէր հանձնվի։ Տեսանյութն ապացուցում է, որ Դավիթը կռվել է՝ ֆիզիկապես այլևս ի վիճակի չի եղել մարտ վարելու։ Եթե ողջ մարդ լինի, այնտեղից գա՝ կպատմի իրականությունը։ Դա իմ կարծիքն է»։
Նոյեմբերի 18-ին, ուշ երեկոյան, Շուշիում ադրբեջանական կողմը ԱՀ ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել նոյեմբերի 16-ին ՀՀ սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած հարձակման հետևանքով զոհված 3 հայ զինծառայողի մարմին: Ըստ Դեբետի ղեկավարի, նրանցից մեկը Դավիթն էր, մյուսը՝ հարևան Անտառամուտ գյուղի բնակիչ, կրտսեր սերժանտ Արթուր Մարտիրոսյանը։ Նրանք միասին էին եղել։
Դավիթի եղբայրը հիմա Երևանում է։ ճանաչել է եղբոր դին։ Ընտանիքի անդամները դեռ հստակ որոշում չեն կայացրել՝ որտեղ կամփոփվի հերոսի աճյունը։ Սակայն Ղազարյանը կարծում է, հայրենի գյուղում կհուղարկավորեն Դավիթին, չնայած չգիտի՝ Երևանում գտնվող եղբորը ինչ են առաջարկել։
Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների՝ Հայաստանի արևելյան սահմանագոտում հայկական դիրքերի վրա հարձակման ու Սյունիքում ծավալված մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողներից երեքը հետմահու պարգևատրվել են Արիության մեդալով։ Դավիթի անունը նրանց ցուցակում չէ։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ