Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   19:00 Սափրված Նիկոլ Փաշինյանը դառնում է ընդդիմություն՝ չսափրված Նիկոլ Փաշինյանին․ Վարոսյան

Ադրբեջանցիները «պլացդարմներ» են ստեղծում՝ Սյունիքը և Արցախը Հայաստանից կտրելու համար. փորձագետ 11/19/2021   18:54  |  Քաղաքական

Սյունիքով միջանցքը ադրբեջանցիների համար այդքան էլ էական չէ, այս պահին նրանց առաջնային խնդիրը Սյունիքը և Արցախը Հայաստանից կտրելն է: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Ըստ փորձագետի՝ Ադրբեջանի և Թուրքիայի վերջնական նպատակը Հայաստանի Հանրապետություն անունով պետությունն առհասարակ ջնջելն է, իսկ թշնամին իր վերջնական նպատակին հասնելու ուղղությամբ գնում է՝ ըստ փուլերի: Զրուցակցի արձանագրմամբ՝ թշնամու համար այդքան էլ էական չէ Սյունիքով միջանցք ստանալը, քանի որ նրանք Թուրքիայով և Իրանով էլ կարող են կապվել Նախիջևանին, նրանց վերջնական նպատակը Արցախը և Սյունիքը առհասարակ Հայաստանից կտրելն է.

«Իրենք հիմքեր են դնում, որպեսզի կարողանան Հայաստանը մասնատել՝ ոչ միայն Սյունիքում, այլ նաև Տավուշում, Վայքում: Այս պահին իրենք «պլացդարմներ» են ստեղծում Սյունիքը և Արցախը Հայաստանից կտրելու համար, այսինքն՝ ստեղծում են տեղեր, որտեղ կարող են ամրանալ և հաջորդ քայլն անել»,-ասաց փորձագետը:

Կարեն Վրթանեսյանը մեզ հետ զրույցում արձանագրեց, որ ադրբեջանցիները հիմա ֆիզիկական հնարավորություն ունեն Սյունիքը մի քանի տեղից կտրելու համար՝ ոչ միայն Սիսիանի հատվածից, այլ նաև Գորիսի գլխից, որտեղ իրենք նախկինում հայտնվել էին.

« Թշնամին այդ հատվածից օպերատիվ գործելու և Գորիսով անցնող ճանապարհը կտրելու հնարավորություն է ստացել: Այս վերջին իրադարձությունների ընթացքում՝ նրանք դեպի Հայաստանի ամենանեղ հատված՝ Սիսիանի խաչմերուկ մտնելու համար պլացդարմ ստեղծեցին, նույնիսկ պարտադիր չէ մինչև Նախիջևան հասնել, եթե այդ խաչմերուկը կտրեն, արդեն բավական է, որ Սյունիքը և Արցախը մնան օդում, կտրվեն Հայաստանից: Բայց սրանք միակ տեղերը չեն, իրենք կարող են Տիգրանաշենի հատվածում էլ ինչ-որ ձև կտրել: Մեծ հաշվով՝ իրենց համար այս պահին կարևոր է դատարկել Սյունիքը, Արցախը՝ կտրելով Հայաստանից: Հաշվի առնենք,որ միայն անցակետ դնելով 6 գյուղ կտրեցին Սյունիքի ներսում, մարդիկ արդեն խիստ մտահոգ են, որքան էլ իշխանական թեկնածուները գան հեքիաթներ պատմեն, բայց մարդիկ հասկանում են իրենց իրավիճակը»,-ասաց նա:

Փորձագետը նաև ահազանգեց, որ եթե Ջերմուկի կամ Տիգրանաշենի հատվածից էլ հակառակորդը մխրճվի, ապա Վայոց ձորը ևս վտանգվում է.

«Ի՞նչն է նրանց պահելու այս մտքից, եթե շատ լավ տեսնում են, որ ՀՀ իշխանությունները որևէ քայլ չեն անում բանակն ուժեղացնելու համար, ընդհակառակը՝ իրենց կադրային խաղիկներով թուլացրել են բանակը, քաոս են առաջացրել: Այստեղ բարոյահոգեբանական պահ էլ կա՝ կապիտուլյացիա ստորագրած մարդը չի կարող զորքին հրաման տալ, իր հրամանն ընկալելու են ոչ այդքան պարտադիր և ասելու են՝ դո՞ւ ով ես: Մենք հասկանում ենք, որ թշնամու առաջ խոնարհված մարդը չի կարող հրամաններ տալ, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը դա չհասկանալու է տալիս և շարունակում է կառչել այդ աթոռից և ամրացնել սեփական իշխանությունը: Օրինակ՝ ոստիկանությունը և ԱԱԾ-ն բավականին ուժեղացվել են վերջին շրջանում, իսկ բանակի հետ կապված միայն բացասական միտումներ եմ տեսնում՝ դեպի կրճատում, թուլացում և ապամոնտաժում»,-ասաց Կարեն Վրթանեսյանը:

Նրա արձանագրմամբ՝Սյունիքում ադրբեջանցիների ագրեսիան կանխատեսելի էր, քանի որ նրանք վստահ են եղել, որ դիմադրության չեն հանդիպելու:

Զրուցակցի խոսքով՝ Հայաստանի իշխանություններից ազդակներ ստանալով, որ դիմադրություն չի լինելու՝ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձելու է խեղդել Հայաստանը, սահմանափակել Հայաստանի կոմունիկացիաները։

«Երբ սահմանային միջադեպ է լինում, մեծ աղմուկ է բարձրանում, մի քանի օր աղմուկը շարունակվում է, հետո մի նոր սկանդալ են բարձրացնում և աղմուկը խեղդում, անցնում, գնում է: Հիմա շատերը մոռացել են արդեն, որ մայիսի 12-ից սկսած՝ թշնամին երկու շաբաթում մտավ և ամրացավ ՀՀ ինքնիշխան տարածքում: Ամրանալուց հետո ինչու՞ Ադրբեջանը չպետք է շարունակեր նույն քաղաքականությունը և չփորձեր նոր դիրքեր զբաղեցնել: Վերջին սահմանային միջադեպի դեպքում որոշակի դիմադրություն եղել է, նույնիսկ վստահ չեմ՝ որ այդ դիմադրությունը կենտրոնական համակարգվել է, բայց հետո իշխանությունների կողմից դրան շարունակություն չի տրվել: Այնպիսի տպավորություն է՝ որպեսզի իրենց շատ չմեղադրեն՝ դիմադրություն բեմադրեցին, հաջողացրին մեղադրել նաև գերիներին և դրանով շեղեցին թեման՝ իմանալով, որ Ադրբեջանը վարում է ագրեսիվ և էքսպանսիոնիստական քաղաքականություն՝ Հայաստանի հանդեպ։ Ինչու՞ մեկ տարում ոչինչ պատրաստ չի եղել, էլ չասեմ մնացած հարցերը, թե, առհասարակ, թշնամուն ինչո՞ւ այդքան մոտ թողեցին սահմանին»,-ասաց Վրթանեսյանը և հավելեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով ենթադրվում էր նահանջ այդ հատվածում, բայց, օրինակ, նույն Կապանի և Գորիսի որոշ հատվածներում նահանջ չպետք է լիներ.

«Բայց ինչպես խոստովանեց Նիկոլ Փաշինյանը այդ նահանջը եղել է իր հրամանով՝ ընդ որում, ինքն ընդամենը բանավոր տպավորություն է ստացել, որ պետք է այդպես նահանջ անի:

Նույնիսկ վաղը, եթե ադրբեջանցիներին հարցնեն՝ ինչո՞ւ այդպես արեցիք, կասեն՝ դուք ուզեցիք, դուք եք նահանջել»,-ասաց Վրթանեսյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:33 18/11/2021  |  ՔաղաքականԸստ Փաշինյանի՝ ջհանդամը, Սյունիքից կպրծնենք լավ կապրենք. հաջորդը Տավուշն է. Արմեն Բաղդասարյան (տեսանյութ)
21:11 18/11/2021  |  ԼՐԱՀՈՍԻմ տվյալներով՝ Սյունիքում սահմանային վերջին միջադեպի հետևանքով մոտ 30 գերի ունենք. ադրբեջանցի տականքները ինձ զարհուրելի տեսանյութեր են ուղարկում. Զոհրաբյան
11:48 18/11/2021  |  ԼՐԱՀՈՍՍյունիքում չկա բնակավայր, որը շրջափակման մեջ լինի. Փաշինյան
22:34 17/11/2021  |  ԼՐԱՀՈՍԿապան-Ճակատեն ճանապարհահատվածի փակման հետեւանքով դժվարության մեջ հայտնված գյուղերը օգնություն են ստանում
23:07 15/11/2021  |  ԼՐԱՀՈՍՎտանգը մեծանում է. ադրբեջանցիները Սիսիանի Նորավանից հեռու են 10 կմ
21:35 15/11/2021  |  ԼՐԱՀՈՍՏաթև համայնքի ղեկավար է ընտրվել Սամվել Լալայանը. «Շանթ Դաշինք»
21:10 15/11/2021  |  ՔաղաքականՁմռան նախաշեմին 6 գյուղ շրջափակման մեջ է գտնվելու. Ադրբեջանի նպատակը Սյունիքի հայաթափումն է. փորձագետ
13:40 15/11/2021  |  ՄեկնաբանությունՈրևէ բան չի փոխվելու, քանի դեռ Հայաստանում գլխավոր հրաման տվողը Նիկոլ Իլհամի Փաշինյանն է. Վրթանեսյան
00:08 15/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական ԶԼՄ-ները պնդում են. հայկական ԶՈՒ-ն որոշ դիրքերից հեռացել է` դրանք թողնելով ադրբեջանցիներին (տեսանյութ)
22:12 14/11/2021  |  Ընտրական իրավունքՍյունիքի մարզի ևս մեկ համայնքում ՔՊ-ն 0 ձայն է ստացել

Արխիվ

[]