Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ինչ կատարվեց նոյեմբերի 16-ին․ Վահե Հովհաննիսյան 11/19/2021   21:13

Այդ օրը պատերազմ էր, ամենաիսկական պատերազմ։ Մեր պատերազմների ցանկին՝ քառօրյա, 44-օրյա, ավելացավ նորը՝ մեկօրյա։ Տևողությունը որևէ կերպ չի փոխում խնդրի լրջությունը։ Պատերազմը պատերազմ է՝ զոհեր, վիրավորներ, անհայտ կորածներ, գերիներ... 

«Այլընտրանքային նախագծեր» նախաձեռնող խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում անդրադարձել է նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողություններին․

«Եթե նույնիսկ պատերազմը տևի 10 րոպե, միևնույն է պետք է հասկանալ դրա պատճառները, որպեսզի նույնը հաջորդ օրերին չկրկնվի։

Արդյո՞ք մենք փորձ արել ենք հասկանալ, թե ինչ կատարվեց նոյեմբերի 16-ին, արդյո՞ք իշխանությունը, ընդդիմությունը և փորձագիտական հանրությունը հասկացել են, թե ինչ կատարվեց, ու դրանից հետո  փորձել՝ հանրությանը բացատրել, ներկայացնել էությունը։

Նոյեմբերի 16-ի էությունը պետք է լավ հասկանալ, որ կանխենք հաջորդ նման պատերազմները։ Ի՞նչ են հուշում փաստերը.

- 2-3 շաբաթ առաջ իշխանությունը արտահոսք է ապահովում, թե իբր նոյեմբերի 9-ին ստորագրվելու է «նոր կապիտուլիացիոն» փաստաթուղթ։

- Ընդդիմության շատ ներկայացուցիչներ տալիս են հապճեպ ռեակցիա, և այդպես ձևավորվում է մթնոլորտ՝ թույլ չտալ նոյեմբերի 9-ի «ազգակործան փաստաթղթի» ստորագրումը։ Սա այն էր, ինչը Նիկոլին պետք էր՝ դրսում շահարկել, թե ներսում ունի արմատական ընդդիմություն, որը կխափանի ամեն ռացիոնալ ընթացք։

- Նոյեմբերի 9-ից օրեր առաջ ռուսական աղբյուրները տալիս են արտահոսք, թե սպասվում է երեք ղեկավարների՝ Պուտին, Փաշինյան, Ալիև տեսակապով հանդիպում։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Նիկոլն ասում է, թե որևէ հանդիպում նախատեսված չէ։

- Պեսկովը տալիս է ձևակերպում, թե հանդիպման համար հարկավոր է երեքի համաձայնությունը, և ադրբեջանական մամուլն անթաքույց հարցնում է՝ այդ ո՞վ չի համաձայնում հանդիպմանը։ Ակնհայտ է, որ սլաքներն ուղղվում են դեպի Հայաստան։

- Հայաստանի քաղաքական վերնախավը, ԱԺ-ն, ընդդիմությունը չեն բարձրացնում աղմուկ՝ ինչո՞ւ է Հայաստանը մերժում հանդիպումը։ Ընդդիմությունը դա չի անում նաև այն պատճառով, որ ինքն իրեն դրել էր ծուղակի մեջ՝ թույլ չտալ «նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն փաստաթղթի ստորագրումը»։ Իսկ մենք վստա՞հ էինք, որ ստորագրվող փաստաթուղթը լինելու էր ազգակործան, իսկ գուցե դա լինելու էր բանակցային պրոցեսը շարունակելու և զարգացնելու մասին փաստաթո՞ւղթ։

- Ամենայն հավանականությամբ՝ Նիկոլը խուսափել է հանդիպումից և որևէ փաստաթղթից՝ ներքին լարվածություն չստանալու համար։ Եվ չի բացառվում, որ  հենց այդ խուսափելու հետևանքն էր Ադբեջանի կողմից մաքսակետերի սրընթաց տեղակայումը, իսկ այնուհետև՝ հարձակումը։ Եվ մեկօրյա պատերազմի՝ Ադրբեջանի բանաձևը մոտավորապես այսպիսին էր. եթե սահմանազատում և սահմանագծում չենք անում միասին, ապա ես դա կանեմ միայնակ՝ ռազմական գործողություններով։ Ի դեպ, ադրբեջանական կողմը նոյեմբերի 16-ի իրադարձությունները բնութագրում էր որպես «լայնամասշտաբ բանակային օպերացիա»։

- Ռազմական գործողությունները սկսվելուն պես, զոհերի և գերիների վիճակագրությունը սկսվելուն պես՝ Նիկոլը կազմակերպում է ԱԺ-ում ՔՊ-ի հակառուսական ցերեկույթը։ Ու տարիք, հասունություն, անցած ճանապարհ մոռացած՝ տասնյակներով լծվում են պուլտի կոճակի հրահանգին։ Բայց այստեղ կարևորը այս մարդկանց որակը չէ, այլ՝ այն վտանգի մակարդակը, դեպի ուր գործող իշխանությունը դարձյալ հրում է Հայաստանը։ Սա նույն  գործելաոճն է, որը կար 2018-2020 թվականներին և որը հանգուցալուծվեց սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմով։ Պատերազմ, որը չպետք է լիներ։

- Հայաստանում կա շատ սուր խնդիր՝ մեր բոլորի ճակատագիրը որոշում է մեկ հոգի՝ Նիկոլը։ Պետության, ժողովրդի, ներկա և գալիք սերունդների ճակատագիրը նա որոշում է միանձնյա։ Նրա ցանկությունից, նրա հաշվարկներից, նրա առաջնահերթություններից, նրա գիտելիքից, նրա պատկերացումներից և նրա տրամադրությունից է կախված ամեն ինչ։ Եվ հենց այստեղ է, որ ընդդիմությունը ստանում է ժողովրդին դիմելու և հասկացված լինելու մեծ շանս. չի´ կարելի թույլ տալ, որ ՄԵԿ հոգին ինքնակամ ու միայնակ վճռի պետության և յուրաքանչյուրիս ճակատագիրը։ Այս կոչով պետք է ընդդիմությունը դիմի ժողովրդին։ Ու երկրում պետք է վերջապես ձևավորվի համապատասխան տոտալ պահանջ՝ վերջ դնել այս աբսուրդ միապետությանը։

- Նոյեմբերի 16-ի պատերազմը՝ Ադրբեջանի հարձակումը, ոչ մի պետություն հստակ չդատապարտեց. կոչերն ընդհանրական էին։ Սա վերահաստատեց մեր ստրատեգիական մենակությունը, ինչը շատ վտանգավոր վիճակ է։ Այս իշխանության պարագայում   Հայաստանը չի կարողանում այսօր ակնկալել միջազգային որևէ գործուն աջակցություն։ Սա ընդդիմության հաջորդ խնդիրն է՝ այս իրավիճակը և դրա վտանգավորությունը պարզ բացատրել ժողովրդին։

-  Նոյեմբերի 16-ի երեկոյան պատերազմը կանգնեցվեց Շոյգուի միջնորդությամբ։

-  Նոյեմբերի 17-ին Նիկոլը եկավ ԱԺ, սկսեց սրբագրել ու տարանջատվել նախորդ օրվա հակառուսականությունից։

-  Նոյեմբերի 17-ից ռուսական փորձագիտական հանրությունը ցուցադրաբար արձանագրեց, որ հակառուսական ցերեկույթը Նիկոլի պատվերով էր։

- Նոյեմբերի 17-ին կառավարության նիստում Նիկոլը հայտարարեց, որ ռուսական կողմից կա առաջարկ՝ սահմանազատման և սահմանագծման նախապատրաստման թեմայով, և Հայաստանի համար դա ընդունելի է։ Դարձյալ գործ ունենք միայնակ որոշումների հետ՝ Հայաստանը ե´ս եմ։ Իսկ եթե այդ հայտարարությունը լիներ ավելի վաղ, ապա մեկօրյա պատերազմը կարող էր և չլինել, և չէին լինի կորուստները։

- Նոյեմբերի 18-ին Վլ. Պուտինը անդրադարձավ խնդրին։

Մենք՝ անցած և հնարավոր պատերազմների միջև

680 հազար ընտրող թույլ տվեց, որ Հայաստանը շարունակի գտնվել պատերազմի մշտական վտանգի մեջ։ Սա մեր այսօրվա իրականությունն է։ Բայց դա չպետք է համարվի դատավճիռ, այս վիճակին չի կարելի համակերպվել՝ այնպես, ինչպես չի կարելի համակերպվել անդադար պատերազմներին։

Նիկոլից դրական սպասելիքներ, հասկանալի է, չկան, բայց Նիկոլի ընտրազանգվածի հետ պետք է խոսել, որովհետև նրանք ուզում են խաղաղ և կանխատեսելի Հայաստան։

Այս պայմաններում իրավիճակը փոխելու ռեսուրսը մնում է ընդդիմությունը։ Դրա համար՝ ընդդիմությունը պետք է գնա բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների։ Պետք է ընտրվեն նաև հանրության հետ կոմունիկացիայի, հանրության ասելիքի նոր, ճիշտ բանաձևեր։

1. Բարձրացնել ահազանգ՝ չի´ կարող, աբսուրդ է, երբ այս բարդ իրավիճակում մեր բոլորի ճակատագիրը որոշում է մեկ հոգի՝ թաքուն, միայն իրեն հասկանալի և ցանկալի հաշվարկներից ելնելով։ Սա բերում է պատերազմների։ Պետք է գեներացնել հանրային ճնշում՝ պահանջելով բացատրություն՝ ի՞նչ ես բանակցում, ինչի՞ց ես խուսափում, ի՞նչ լուծումների ենք գնում և այլն։

2. Ընդդիմությունը չի կարող հայտարարել, որ մենք դեմ ենք սահմազատմանը և սահմանագծմանը, ճանապարհների ապաշրջափակմանը և բանակցային մյուս ուղղություններին։ Նախ՝ արտաքին աշխարհում ոչ մեկի կողմից դա չի ընկալվում, և դա չի ընկալվում ներսում։ Որովհետև միանգամից ծագում է հարց. այդ դեպքում ո՞րն է այլընտրանքը։ Հիմա եկել ենք մի փուլի, երբ ընդդիմության խնդիրը ոչ թե պարզ հակադրումն է իշխանությանը, այլ՝ հանրությանը լուծումներ և տեսլականներ ներկայացնելը։ Հայաստանը բանակցային սեղանին պետք է ներկայացնի առաջարկների սեփական փաթեթը՝ խելամիտ հաշվարկներով. և դա կարող է անել ընդդիմությունը։

3. Լուրջ խնդիր է Հայաստանի միջազգային մեկուսացումը մեղմելը։ Ոչիշխանական համակարգերում կան լուրջ անհատներ և մեխանիզմներ՝ այս ուղղությամբ աշխատելու համար։ Հանրությունը սա պետք է տեսնի։

Ամփոփում

Նոյմեբերի 16-ի պատերազմում ամենավտանգավորն այն է, որ հայ հասարակությունը չի հասկանում, թե ինչ կատարվեց, ինչ պրոցես է գնում։ Ժողովրդից  թաքուն խաղաղությունից դեպի ժողովրդից թաքուն պատերազմ մեկ հեշտ քայլ է, որը ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ։ Ուրեմն՝ ընդդիմադիր համակարգերի և փորձագիտական հանրության խնդիրը դա է՝ հնարավորինս պարզ ներկայացնել եղելությունը, և նաև սա է հաջորդ ցանկացած օր նոր պատերազմ չունենալու երաշխիքը։

Արժանապատվություն, պրագմատիզմ և ազգային երազանք. սա պետք է լինի Հայաստանի հաջորդ փուլի գաղափարների փաթեթը, որը կծառայի նաև ներքին համախմբմանը»։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:27 18/11/2021  |  ԼՐԱՀՈՍԳերեվարված 13 զինծառայողներից մեկը վիրավոր է՝ ենթակա անհապաղ վիրահատության, եւս երկու զինծառայողի աճյուն Բաքվում է. Բորիս Ավագյան
11:41 18/11/2021  |  ԼՐԱՀՈՍՄենք գերի ենք. Վահե Հովհաննիսյան
23:29 17/11/2021  |  ԼՐԱՀՈՍՈղջունում եմ ՌԴ միջնորդությամբ հաստատված հրադադարը. ԵԱՀԿ նախագահ
22:12 17/11/2021  |  ԼՐԱՀՈՍԴատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի․ ԱՄՆ կոնգրեսական
19:42 17/11/2021  |  ԼՐԱՀՈՍԳեներալ Ռուստամ Մուրադովը Բաքվից թռչում է Երեւան․ ինքնաթիռում հայ զինվորականների մարմիններն են
19:09 17/11/2021  |  ԼՐԱՀՈՍԹշնամին ստրատեգիական նշանակության երկու դիրք է գրավել, հետո կամաց-կամաց կվերցնի Իշխանասարը. «Արաբո» ջոկատի հրամանատար
18:47 17/11/2021  |  Միջազգային լրահոսՄոսկվան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել. ՀԱՊԿ-ում «ուշադիր հետևում են» սահմանին տիրող իրավիճակին. Զախարովա
00:28 17/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական կողմն ունի 26 զոհ եւ 17 վիրավոր
23:28 16/11/2021  |  ԼՐԱՀՈՍԻ՞նչն է խանգարում Հայաստանի բանակին՝ սեփական հրետանիի միջոցով ոչնչացնել ադրբեջանցիների կողմից գրավված երկու բարձունքները․ WarGonzo
22:22 16/11/2021  |  ԼՐԱՀՈՍԹշնամին շարունակում է իր ոճրային արարքները Հայաստանի նկատմամբ․ Հայաստանի դաշնակիցների և բարեկամ նկատվող երկրների լռությունը տարօրինակ է. Արամ Ա

Արխիվ

[]