ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի ռազմական սադրանքներն ուղղված են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը և եռակողմ պայմանավորվածությունների վիժեցմանը. Վարչապետ 11/19/2021 12:56 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի աշխատանքներին։
Նիստին մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ալիկբեկ Ժապարովը։
Հայաստանի վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Կառավարությունների հարգելի ղեկավարներ,
Պատվիրակությունների հարգելի անդամներ,
Ողջունում եմ բոլորիդ Հայաստանում։ Մենք անկեղծորեն ուրախ ենք՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը հյուրընկալելու հնարավորության համար։
Հարգելի գործընկերներ,
Ցավոք, այսօրվա հանդիպումն անցնում է մեր երկրի համար լարված իրավիճակում։ Չեմ կարող չնկատել, որ ինչպես մեկ տարի առաջ, երբ մենք հյուրընկալում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստը, այնպես էլ այսօր Հայաստանը բախվում է իր անվտանգությանն սպառնացող լուրջ մարտահրավերների։
Մեր տարածաշրջանը ներքաշվեց լարվածության նոր փուլի մեջ, որը, ցավոք, հանգեցրեց մարդկային հերթական կորուստների։ Դրա պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որի ռազմական սադրանքներն ուղղված են մեր երկրի տարածքային ամբողջականության խախտմանը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների վիժեցմանը։
Հարգելի գործընկերներ,
Գրեթե երկու տարի է, ինչ աշխարհը, այդ թվում և եվրասիական ինտեգրացիան, զարգանում են Covid-19 համավարակի հետևանքով առաջացած նոր գլոբալ սոցիալ-տնտեսական մարտահրավերների ֆոնին։ Ծանր համաճարակաբանական իրավիճակի և առողջապահական համակարգերի վրա մեծ ծանրաբեռնվածության հետևանքները վեր հանեցին խնդիրների արագ լուծման անհրաժեշտությունը, այդ թվում՝ դեղագործական ոլորտում:
Այս համատեքստում կարծում ենք, որ երկարաժամկետ հեռանկարում Միության անդամ պետությունները ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցներով ապահովման մակարդակի բարձրացմանը միտված գործողությունների ծրագրի հետևողական իրականացումը թույլ կտա ձևավորել դրանց արտադրության ողջ ցիկլը և բարձրացնել մեր պետությունների ինքնաբավության մակարդակը։
Տեղաշարժի սահմանափակումները և հանրային առողջության պաշտպանության նպատակով ձեռնարկված մյուս միջոցառումներն ընդհանուր առմամբ բացասաբար են ազդել տնտեսության շատ ճյուղերի ակտիվության վրա։ Այդ իրավիճակն արտացոլված է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև՝ 2020 թվականին փոխադարձ առևտրի վիճակի մասին» զեկույցում։ Կարծում ենք, որ զեկույցում ամփոփված արդյունքներն ու գնահատականներն օգտակար և պահանջված են նաև այսօր, երբ մենք փորձում ենք խթաններ գտնել առկա պայմաններում առևտրատնտեսական հարաբերությունների հետագա առաջխաղացման համար։
Այս առումով կցանկանայի նշել, որ 2021 թվականին Հայաստանն արդեն արձանագրել է ԵԱՏՄ երկրների հետ առևտրի և համագործակցության ծավալի աճի կայուն տեմպեր։ Թվերն ինքնին խոսուն են. Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2021 թվականի հունվար-սեպտեմբերին, 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 12,8 տոկոսով։ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման մատակարարումների ծավալն այս տարվա ինն ամիսներին աճել են 27,8 տոկոսով։ Ուրախ եմ արձանագրել, որ աճը գրանցվում է ԵԱՏՄ բոլոր գործընկերների գծով. դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումն աճել է 27,4 տոկոսով, դեպի Բելառուս՝ 19,2 տոկոսով, դեպի Ղազախստան՝ 89,5 տոկոսով, դեպի Ղրղզստան՝ 48,0 տոկոսով։
Դա վկայում է ոչ միայն ԵԱՏՄ շրջանակում առևտրային համագործակցության զարգացման, այլև նոր հնարավորությունների առկայության մասին, որոնք գործարկվել են համաշխարհային տնտեսության գլոբալ կառուցվածքային փոփոխությունների պայմաններում։
Այսպես, էլեկտրոնային առևտրի հնարավորությունների ընդլայնումը փոքր և միջին բիզնեսին աջակցելու որակական նոր մեխանիզմ է, որը կարող է և պետք է նպաստի Միության պետությունների միջև փոխադարձ առևտրաշրջանառության ավելացմանը։
Միևնույն ժամանակ, անդրսահմանային էլեկտրոնային առևտրի ծավալի աճը մեր առջև նոր խնդիրներ է դնում և արդյունավետ լուծումներ է պահանջում ապրանքների անվտանգության, սպառողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև հարկային և մաքսային եկամուտների ամբողջականության ապահովման համար։
Թվային փոխակերպման համատեքստում պետք է դիտարկել նաև ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումներին հետևելու համար նավիգացիոն կնիքների կիրառման մասին Համաձայնագրի նախագծի համաձայնեցման բարդ և երկարատև գործընթացն ավարտին հասցնելը։ Այս կապակցությամբ կցանկանայի նշել ԵԱՏՄ անդամ պետությունների ոլորտային գերատեսչությունների աշխատանքը ազգային մակարդակով թեստավորման և համաձայնեցման գործընթացում։
Համաձայնագրի դրույթների կիրառումը հնարավորություն կտա անցում կատարել բեռնափոխադրումների թվային կառավարմանը, կրճատել տրանսպորտային-լոգիստիկ գործընթացի մասնակիցների ժամանակի և ֆինանսական ծախսերը և օպտիմալացնել մաքսային ընթացակարգերը՝ չնվազեցնելով դրանց արդյունավետությունը:
Կցանկանայի ընդգծել նաև ԵԱՏՄ շրջանակում վարկային պատմություններում ներառված տվյալների փոխանակման կարգի մասին Համաձայնագրի կարևորությունը։ Համաձայնագրի ստորագրումը պայմաններ կստեղծի ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայում անդրսահմանային վարկավորման զարգացման համար, ինչպես նաև թույլ կտա Միության քաղաքացիներին վարկեր ստանալ «հնգյակի» բոլոր պետությունների տարածքում։
Հարգելի գործընկերներ,
Որպես ամփոփում՝ կրկին ցանկանում եմ ողջունել ձեզ բոլորիդ Հայաստանում։ Ողջունում եմ նաև Ուզբեկստանի վարչապետին, ով միացել է առցանց ռեժիմով։ Եվ հաշվի առնելով, որ սա ընթացիկ տարում Միջկառավարական խորհրդի վերջին նիստն է, ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլորին՝ 2021 թվականին ակտիվ համագործակցության և ինտենսիվ աշխատանքի համար»։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր։ Մասնավորապես, արծարծվել են 2020թ. փոխադարձ առևտրի հետ կապված իրավիճակին, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, 2021-2024թթ. ԵԱՏՄ երկրների մետաղագործական ձեռնարկությունների հումքով ապահովման միջոցառումների ծրագրին, կլիմայական օրակարգի մասով Միության պետությունների դիրքորոշումների մոտարկման աշխատանքներին վերաբերող հարցեր։ Քննարկման առարկա են դարձել ԵԱՏՄ-ում փոխադրումներին հետևելու համար նավիգացիոն կնիքների կիրառման մասին Համաձայնագիրը, ԵԱՏՄ կենսաբանական անվտանգության ռազմավարության նախագիծը, էլեկտրոնային առևտրի զարգացման և օրակարգում ընդգրկված այլ հարցեր։ Նիստի արդյունքներով ստորագրվել են փաստաթղթեր։
Որոշվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2022թ. հունվարին, Ալմաթիում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ