Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Սյունիքի 6 գյուղերում անորոշություն է, սրվել են հումանիտար խնդիրները․ ՄԻՊ 11/19/2021   14:17  |  ԼՐԱՀՈՍ

Սյունիքի 6 գյուղերում անորոշություն է, սրվել են հումանիտար խնդիրները․ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անօրինական արարքների հետևանքների վերաբերյալ մեր փաստահավաք տվյալները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ մանրամասներ ներկայացնելով։

«Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին նոյեմբերի 11-ից և նոյեմբերի 15-ից առանց իրավական հիմքերի, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողություն սահմանելուց հետո շարունակում էլ ավելի սրվել հարակից բնակավայրերի բնակիչների իրավունքների և հումանիտար վիճակը:

Ստորև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նոյեմբերի 8-18-ի փաստահավաք աշխատանքների արդյունքներն են՝ կապված Կապան-Ճակատեն ճանապարհի փակվելու պատճառով Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդու իրավունքների վիճակի հետ:

Նախ, բոլոր 6 բնակավայրերում մարդկանց համար ստեղծված է անորոշ ու անկանխատեսելի իրավիճակ, իրավունքների իրացումն ոչ միայն էլ ավելի է դժվարացել, այլ տարբեր դեպքերում՝ դարձել է անհնար։
Սկսած այն օրից (նոյեմբերի 15), երբ Կապան-Ճակատեն ճանապարհին տեղադրվեցին ադրբեջանական, այսպես կոչված, անցակետեր, լրջորեն սահմանափակվել է առանց այն էլ մարդկանց ազատ տեղաշարժի վտանգի տակ գտնվող իրավունքը:

Դեռևս նոյեմբերի 10-ին և 14-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղում այցերով արձանագրել է, որ Կապան-Ճակատեն ճանապարհն անցնելիս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում ադրբեջանական զինված ու գլխավորապես դիմակավորված ծառայողներ մոտենում են ճանապարհին՝ մայթեզրի հատվածին և զենքի բացահայտ ցուցադրմամբ փորձում են ահաբեկել մարդկանց։ Սա էլ այն դեպքում, երբ ճանապարհով երթևեկում են երեխաներ, տարեցներ։ Նման հանցավոր երևույթ արձանագրել է հենց Պաշտպանի աշխատակազմը, ինչպես նաև դա արձանագրվել է հենց այցի օրը՝ նոյեմբերի 10-ին վաղ առավոտյան, երբ ճանապարհի տվյալ հատվածով անցնող մեքենայի մեջ եղել են նաև երեխաներ։

Սրան գումարած՝ առանց այն էլ նշված բնակավայրերում առկա են անվտանգության լրջագույն խնդիրներ: Օրինակ՝ Ճակատենում կան բնակելի տներ, որոնք ադրբեջանական դիրքերից մոտ 200-300 մետր հեռավորության վրա են։ Մեկ այլ դեպքում, օրինակ, Ներքին Հանդում ադրբեջանական զինված ծառայողները կանգնած են գյուղի ջրի միակ ակունքի մոտ, ինչի ջրային անվտանգության լուրջ խնդիր է առաջ բերում: Այս մասին նշել են հենց իրենք գյուղի բնակիչները:

Ստեղծված իրավիճակի պատճառով դպրոցներում դասապրոցեսն ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է հեռավար եղանակով։ Օրինակ՝ Ճակատենի դպրոցում սովորող երեխաներից 4-ը, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև մանկավարժական անձնակազմը Ճակատեն գալիս են Կապան քաղաքից։ Ճանապարհի երթևեկության արգելքի, ինչպես նաև այլընտրանքային ճանապարհի անանցանելիության պատճառով վերջիններս չեն կարողանում գալ դպրոց, և մարզպետարանի ցուցումների հիման վրա՝ դասերն իրականացվել և շարունակում են իրականացվել հեռավար եղանակով։ Շիկահողի (Սրաշենի) միջնակարգ դպրոցի Սրաշենում գործող մասնաշենքում աշխատում են ուսուցիչներ, որոնք Սրաշեն են գալիս Կապանից: Քանի որ ճանապարհի երթևեկության արգելքի պատճառով Կապանից դպրոց չի կարողանում հասնել Ներքին Հանդի ուսուցիչը: Ուստի, դասերը նշված բնակավայրերում հեռավար եղանակով են անցկացվում։ Ներքին Հանդի դեպքում երեխաների իրավունքներն առանց այն էլ հատկապես ոտնահարված են, քանի որ ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են դպրոցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:

Մի շարք բնակիչներ նշել են, որ վերջին օրերին սկսել են առաջ գալ ինտերնետ կապի որակի խնդիրներ. այս հարցում այցի ընթացքում հնարավորություն է ունեցել հավաստիանալ նաև Պաշտպանի աշխատակազմը։ Ավելին, ադրբեջանական դիրքերը գտնվում են քաղաքացիական բնակչության համար ինտերնետ կապի կայանների տեղակայման վայրից անմիջական հեռավորության վրա։
Նշված 6 բնակավայրերում արդեն իսկ առաջ են եկել բժշկական օգնության և սպասարկման հասանելիության լուրջ բարդություններ՝ ոտնահարելով մարդկանց Սահմանադրությամբ երաշխավորված առողջության պահպանման բացարձակ մարդասիրական իրավունքը:


Այսպես, թեև Ճակատենում մշտական հերթապահություն է իրականացնում Մեղրիից ժամանած շտապ օգնության բրիգադը (ընդհանուր՝ մեկ մեքենա և յուրաքանչյուր բնակավայրին՝ շտապ օգնության մեկ բուժաշխատող բաշխմամբ), սակայն հրատապ հոսպիտալացման կարիք առաջանալու դեպքում, ստացվում է, մարդիկ պետք է Ճակատենից տեղափոխվեն Մեղրիի բժշկական կենտրոն, որտեղ, ըստ բնակիչների տեղեկությունների, շտապ օգնության մեքենայով հնարավոր կլինի հասնել 2-2.5 ժամում՝ մոտ 70 կմ ճանապարհ անցնելուց հետո։ Սա այն դեպքում, երբ մինչև ադրբեջանական զինված ծառայողների կողմից Կապան-Ճակատեն ճանապարհի անօրինական արգելքն անձի տեղափոխումը Կապանի բուժհաստատություն հնարավոր էր կազմակերպել մոտ 30 րոպեի ընթացքում։ Նման իրավիճակ է ստեղծվել նաև մի շարք այլ բնակավայրերի դեպքում, իսկ անհրաժեշտ դեղորայքը տեղում չլինելու դեպքում հիմնականում բերվում է Մեղրիից։

Այս դեպքում խնդիրն էլ ավելի է սրվում այն պատճառով, որ բնակավայրերում ապրում են նաև տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ում առողջության պահպանումը հատկապես պահանջում է հրատապ արձագանք, դեղորայքի արագ մատակարարում և անհրաժեշտության դեպքում՝ արագ հոսպիտալացում։ Օրինակ՝ նշված բնակավայրերից մեկի բնակիչը (անհատական տվյալներ հատուկ չեն նշվում), ում մոտ ախտորոշված է ասթմա, թեև ստանում է դեղորայքային բուժում, սակայն հիվանդության սրման դեպքում հրատապ հոսպիտալացման անհրաժեշտություն է առաջանում: Այդ պարագայում նախկինում կազմակերպվում էր անհապաղ տեղափոխում Կապանի բուժհաստատություն, քանի որ ինքնուրույն, անգամ դեղորայքի կիրառմամբ, հնարավոր չի լինում կայունացնել մարդու ինքնազգացողությունը: Կապան-Ճակատեն ճանապարհի փակվելու պատճառով նախկին առավելագույն 30 րոպեի փոխարեն այժմ պահանջվում է մոտ 1,5-2 ժամ, որպեսզի հնարավոր լինի շտապ օգնության մեքենայով անձին տեղափոխել Մեղրի, ինչը հրատապ անհետաձգելի բուժօգնության տրամադրման տեսանկյունից անթույլատրելի է: Հրատապ բուժօգնության իրավունքի խաթարման օրինակներ կան մի շարք այլ բնակավայրերում ևս:

Ստեղծված իրավիճակում խնդիրներ են առաջանում ոչ միայն Մեղրիի բուժհաստատություն մարդկանց հրատապ հոսպիտալացնելու պարագայում, այլ նաև այն դեպքում, երբ նշված բնակավայրերի բնակիչները պետք է դիմեն Կապանի պոլիկլինիկա, որտեղ էլ հիմնականում հաշվառված են: Նման անհրաժեշտություն կարող է առաջ գալ, օրինակ, բժշկական հետազոտությունների, բժշկասոցիալական փորձաքննությունների նպատակով առողջության պահպանման առաջնային օղակից՝ պոլիկլինիկայից ուղեգրեր կամ այլ փաստաթղթեր ստանալու նպատակով:

Հատուկ պետք է ընդգծել՝ ճանապարհը, որ ներկայացվում է որպես այլընտրանքային տարբերակ, հատկապես եղանակային պայմանների, օրինակ, անձրևի պատճառով անանցանելի է դառնում։ Ակնհայտ է, որ խոր աշնան և առաջիկայում ձմեռային եղանակային պայմանների պատճառով ճանապարհը լինելու է անանցանելի ու մարդիկ կկանգնեն լրջագույն խնդիրների առաջ: Այս ճանապարհն առանց այն էլ դժվարանցանելի է:

Կապան-Ճակատեն ճանապարհն ադրբեջանական անօրինական արարքներով փակվելուց հետո ոչ միայն լրջորեն սահմանափակվել է հատկապես այդ գյուղերի քաղաքացիական բնակչության ազատ տեղաշարժը, այլ նաև առաջ են եկել մարդկանց առօրյա կյանքի կազմակերպման բարդ խնդիրներ: Ամենաէականներից է պարենային պաշարների մատակարարման խնդիրը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցի ընթացքում տարբեր բնակավայրերի բնակիչներ, այդ թվում՝ երեխաները նշել են, որ պարենային ապրանքների խանութ կա Ծավում, որտեղ վաճառվող պաշարները ձեռք են բերվում հիմնականում Կապանից: Մյուս բնակավայրերում բնակիչները տեղում կարողանում են գնել բացառապես չոր, շուտ չփչացող սնունդ, իսկ հիմնական գնումները կատարում էին շաբաթական մոտ երկու անգամ՝ Կապանում: Կապան-Ճակատեն ճանապարհի փակվելուց հետո լրացուցիչ դժվարություններ են առաջացել նաև այս հարցի հետ կապված: Այս դեպքում համայնքապետերը փորձում են գյուղի բնակիչներին անհրաժեշտ պարագաներն ու ապրանքները ձեռք բերելու համար որոշակի պարբերականությամբ, օրինակ, երկու օրը մեկ, ամենագնաց մեքենաներով անցնել այլընտրանքային ճանապարհը և գնալ Կապան, որի համար կարող է պահանջվել մոտ 2 ժամ՝ կախված եղանակային պայմաններից:

Մեկ այլ դեպքում՝ այլընտրանքային ճանապարհի հատվածի անանցանելիության պատճառով հնարավոր չի եղել սահմանված ժամին մահացածի դին Կապանից տեղափոխել Ճակատեն, ինչի պատճառով հուղարկավորությունը տեղի է ունեցել զգալիորեն ուշ։


Վերը նշված փաստերը, ինչպես նաև Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային և մաքսային առանց որևէ իրավական հիմքի վերահսկողության կապակցությամբ Պաշտպանի՝ 2021 թվականի նոյեմբերի 11-ի հայտարարությամբ ներկայացված փաստերը ևս մեկ անգամ վկայում են, որ ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը, խաղաղությունն ու անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի և մյուս կենսական իրավունքները:
Պետք է նկատի ունենալ, որ ադրբեջանական դիմակավորված ու զինված ծառայողները շարունակում են ծառայություն իրականացնել ճանապարհին, ինչն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության իրական սպառնալիք:

Այս իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ ՀՀ Զինված ուժերի և ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողներն անձնուրաց ծառայություն են տանում մարդկանց անվտանգության ապահովման ու աջակցության հարցերում: Աջակցության ծրագրեր են իրականացնում նաև տեղական մարմինները: Այս մասին նշել են նաև բնակիչները:

Բայց հարցն այստեղ բոլորովին այլ է: Փաստերն ակնհայտորեն հաստատում են, որ ադրբեջանական զինված կամ այլ մարմինների ամրացումը հանցավոր բնույթի է, այն խորացնելու է մարդու իրավունքների խախտումները և էլ ավելի մեծ խնդիրների առաջ կանգնեցնի Հայաստանի քաղաքացիական բնակչությանը:

Ակնհայտ է նաև, որ ադրբեջանական զինված ծառայողների, հատուկ այլ ծառայությունների տեղակայումն ու նրանց ցանկացած արարք ապօրինի է (զուրկ է իրավական հիմքից), դրանք քրեորեն պատժելի արարքներ են: Նրանց տեղակայումները տեղի են ունեցել պատերազմի բացահայտ սպառնալիքով, իսկ իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքների ապահովումը նման իրավիճակներում միջազգային հիմնարար պահանջ է:

Ուստի, ադրբեջանական զինված կամ որևէ այլ ծառայող ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինի: Դա անհրաժեշտ է մարդկանց խախտված իրավունքները և բնականոն կյանքը վերականգնելու համար»,- գրել է Թաթոյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:14 18/11/2021  |  ԼՐԱՀՈՍԾառայության ընթացքում բուժօգնություն չստացած զինվորը զորացրվելուց հետո ՀՀ ՄԻՊ-ի աջակցությամբ վիրահատվել է. համակարգային խնդիրը չի լուծվում
12:25 18/11/2021  |  ԼՐԱՀՈՍՕմբուդսմանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են սահմանամերձ դարձած համայնքներում երեխաների կրթության իրավունքի իրացմանն առնչվող խնդիրները
11:19 18/11/2021  |  ԼՐԱՀՈՍՊետական հովանավորչությամբ հայատյացությունն ու թշնամանքի քարոզը Ադրբեջանում հասել են ֆաշիզմի.ՄԻՊ-ը Russia Today-ի եթերում մանրամասներ է ներկայացրել
20:57 17/11/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարի հետ քննարկել է գերիների հարցը
19:28 16/11/2021  |  ԼՐԱՀՈՍՎտանգվել են Սիսիան համայնքի մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության կյանքը և առողջությունը
16:17 16/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական զինված ուժերը բացահայտ ահաբեչական հարձակում են սկսել Հայաստանի նկատմամբ.ՄԻՊ
12:59 16/11/2021  |  ԼՐԱՀՈՍԽիստ վտանգավոր են դարձել ՀՀ այն պաշտոնյաների հայտարարությունները, որոնք արդարացնում են Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական անցակետերը. ՄԻՊ
15:19 15/11/2021  |  ՄեկնաբանությունԲոլորիս առաջնահերթ խնդիրն է (ամեն մեկս մեր մասով) ադրբեջանական զինված ու մյուս բոլոր ծառայողների հեռացումը մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից, իսկ դրա հիմքերը մենք ունենք. ՄԻՊ
11:34 15/11/2021  |  ԼՐԱՀՈՍԽրոնիկ խնդիրների պատճառով հոգեբուժարաններում խախտվում են մարդու իրավունքները. ՄԻՊ
10:46 13/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական մաքսային կամ սահմանային վերահսկողությունը Գորիս-Կապան ճանապարհին չունի իրավական որևէ հիմք. ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել

Արխիվ

[]