ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներքին Հանդում խանութ չկա, մթերքը Կապանից էինք ձեռքերում, հիմա ոչ բոլորն են գնումների համար պատրաստ գնալ Կապան. Ներքին Հանդի ղեկավար 11/19/2021 17:17 | ԼՐԱՀՈՍ
Ներքին Հանդը Սյունիքի Կապան համայնքի վեց գյուղերից մեկն է, որտեղ հումանիտար խնդիրներ են առաջացել՝ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական կողմի անօրինական արարքների հետևանքով։ Ներքին հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը «Փաստինֆո»-ին ներկայացրել է գյուղում ստեղծված իրավիճակը։ Մեկ շաբաթից ավելի է, բնակիչները չեն կարողանում մշտական կապը պահել կենտրոնի հետ, որտեղից ձեռք էին բերում նաև առաջին անհրաժեշտության պարագաներ։
«Գյուղում նորմալ է, խուճապային վիճակ չկա։ Այլընտրանքային ճանապարհով գալիս-գնում ենք, ճիշտ է՝ ոչ լրիվ մեքենաներն են գնում, բայց կապը Կապանի հետ կա»։
Կապանի հետ հաղորդակցությունը պահպանում են Ճակատեն-Գեղանուշ ճանապարհով, որն օգտագործվել է 90-ականներին։ Այլընտրանքային ճանապարհը վերանորոգելուց հետո սովորականից 10 րոպե ավելի ուշ կհասնեն Կապան։
«Մի հատվածը ուրիշ տեղով են տանում, առաջվանը չի լինելու, բայց թափով աշխատում են։ Տեսնենք, կարող է մի շաբաթվա մեջ ավարտին հասցնեն։ Ճիշտ է, ձմեռը մի քիչ դժվարություններ է լինելու, ի՞նչ պիտի անենք, չգիտեմ»։
Ըստ ՀՀ ՄԻՊ-ի, Ներքին Հանդում ադրբեջանական զինված ծառայողները կանգնած են գյուղի ջրի միակ ակունքի մոտ, ինչն էլ գուցե հետագայում առաջ կբերի նաև ջրային անվտանգության լուրջ խնդիրներ։ Բաղդասարյանը նշեց, որ ադրբեջանցիները ակունքին մոտ չեն կանգնած։
«Այնպես չէ, որ կանգնած են, բաց մտավախություն կա։ Վերևում մեր դիրքերն են, դիմացի սարին էլ իրենք են, մոտիկ չեն։ Այդտեղ բնական աղբյուր է, որտեղից մենք սնվում ենք»։
Գյուղում խանութ չկա, սակայն ոչ բոլոր բնակիչներն են արդեն պատրաստակամ գնումների համար մեկնել Կապան ու միմյանց օգնության են հասնում բնակիչները։
«Մենք այստեղ խանութ չունենք, մեր սննդի հարցը Կապանից էինք լուծում։ Մարդիկ ասում են իրենց ինչ է պետք, գնացող, գալացողը բերում է։ Ես էլ եմ գնում, բերում։ Խնդիր չկա, բայց որ ձմեռը գա, չգիտեմ ճանապարհի վիճակը ոնց կլինի, այն ժամանակ կարող է խնդիր լինի, բայց հիմա ամեն ինչ նորմալ է»։
Այս պահին բուժօգնություն տրամադրելու խնդիր էլ գյուղում չկա, բնակիչների շրջանում, ըստ ղեկավարի, լուրջ օգնության կարիք ունեցողներ չկան։ Վարչական ղեկավարը նշեց, որ գյուղում մանկապարտեզ չունեն, իսկ դպրոցում դասերն ամեն օր են անցկացնում՝ ոչ հեռավար։
«Աշակերտները դպրոց հաճախում են ամենօրյա ռեժիմով, չեն բացակայում։ Տնօրենը առաջին երկու օրը չկարողացավ գալ աշխատանքի, բայց հիմա արդեն գալիս է»։
Բաղդասարյանը նշեց, որ Ճակատեն-Կապան ճանապարհով բնակիչներից որևէ մեկը ադրբեջանական մաքսակետ տեղադրելուց հետո չի երթևեկել։ Բացի այլընտրանքային ճանապարհից, ըստ վարչական ղեկավարին հասած տեղեկությունների, գլխավոր ճանապարհին զուգահեռ դեպի Կապան նոր ճանապարհ էլ է կառուցվելու։
«Մեր լսելով, մեր իմանալով, այն այլընտրանքային ճանապարհը, որ կառուցում են, բարեկարգում են, դրան զուգահեռ աշխատանքներ են տանում նոր ճանապարհ կառուցելու համար, որն անցնելու է ադրբեջանցիներին անցած Ճակատեն-Կապան հատվածի մոտով,դրան զուգահեռ գտնվող մեր տարածքով՝ մի 600-700 մետր այդ ճանապարհից ներքև»,- եզրափակեց Բաղդասարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ