Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Մենք գերի ենք. Վահե Հովհաննիսյան 11/18/2021   11:41  |  ԼՐԱՀՈՍ

«Այլընտրանքային նախագծեր» նախաձեռնող խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում անդրադարձել է երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, իրավիճակի պատճառներին ու ելքերին.

«Երեկ ԱԺ-ում Նիկոլը հնչեցրեց իր նոր մոտեցումը գերիների մասին. «Պետք է հարուցել քրեական գործեր»։ Ասել է թե, եթե դու միջազգային նորմերով վիրավոր կամ անգիտակից վիճակում չես, ապա ինչո՞ւ ես գերի ընկնում։ Ստացվում է՝ գերիների հարցում մեղավորը գերիներն են։

Երեկոյան Արծրուն Հովհաննիսյանը, ի հիշատակ զոհված հայ զինվորի, գրառում է անում՝ չթաքցվող տողատակով. «... արժանապատիվ հայ զինվորական, ով գերի չհանձնվեց։ Փառք քեզ,  հայ տղամարդ»։ Նա իհարկե հոտառությամբ (հրահանգո՞վ) որսացել է Նիկոլի նոր տեսակետը և «մտածում է» նրան համահունչ։

Կարելի է կարծել՝ երկրի քաղաքական ու զինվորական վերնախավը կրած խայտառակ պարտությունից ու կապիտուլյացիոն փաստաթղթից հետո միահամուռ կերպով խարակիրի էր արել Երևանի կենտրոնում, ու հիմա նույնն ակնկալում է սահմանին կանգնած պատանիներից։

Անցյալ նոյեմբերի 10-ին իշխող թիմը բունկերում էր, հիմա գերիների՞ն է մեղադրում։

Բանակի գեներալիտետը մի օր ասում էր՝ այս իշխանությունը երկիրը տանում է կործանման, մի քանի օր հետո ոտքի վրա Նիկոլին դիմավորում. հիմա գերիների՞ն եք մեղադրում։

Իշխող ուժը մի տարի շարունակ դատապարտել է արժանապատիվ ընդվզման բոլոր դրսևորումները՝ հիմնավորելով «ռևանշի ձգտումով», իսկ այսօր զարմանում է, որ զինվորի մարտական ոգին ընկա՞ծ է։

Ինչո՞ւ ենք մենք այս վիճակում.

- Որովհետև պետությունը բարոյալքված է։

- Որովհետև բարձրաստիճան պաշտոնյան ԱԺ ամբիոնից կարող է հայտարարել. «Մենք պարտվել ենք և´ մարտի դաշտում, և´ բարոյապես»։ Զինվորը պետական այրից նման ձևակերպում լսելուց հետո կարո՞ղ է պինդ կանգնել։

-Ուղիղ մեկ տարի է՝ թշնամին անարգել, անպատասխան մտնում է մեր երկիր։ Կարո՞ղ է մի օրում զինվորի հոգեբանությունը փոխվել, ու նա կանգնի մինչև վերջ։

- Ուղիղ մեկ տարի է՝ Ալիևը ծաղրում է մեզ, պետությանը, բանակին, երկրի առաջին դեմքին ու պատասխան չի ստանում. կարո՞ղ է զինվորը չբարոյալքվել։

- 44 օր շարունակ զինվորը և կամավորականը Արցախում անձնազոհաբար կռվել է՝ պետական մեծ ստի պայմաններում, և այսօր չունի որևէ երաշխիք, որ հերթական մեծ ստի ու մանիպուլյացիայի զոհը չի դառնալու։ Վստահ չէ, որ գոնե իր զոհվելուց հետո ճիշտը կասեն։

- Պատերազմում հազարավոր զոհեր, վիրավորներ տալուց հետո, Շուշի, Հադրութ կորցնելուց հետո հայ հասարակության արձագանքը՝ լեփլեցուն ռեստորանները, սալյուտը, հարսանիքները, քեֆերը... Սա տեսնելուց հետո զինվորը կարո՞ղ է ինքնազոհաբար պահել դիրքը։

- Երկրի բարձրաստիճան ղեկավարները դիսկոտեկներում ինքնամոռաց թռվռում են. սա տեսնելուց հետո զինվորը կարո՞ղ է  մինչև վերջ կանգնել դիրքում։

Կռվի դադարից մեկ տարի անց մեր պետական սահմաններին ունենալով խայտառակ իրավիճակ, քաղաքական որևէ լուծման եկած չլինելով, պետական անվտանգությունը զրոյական մակարդակի վրա պահպանելով, բանակցային թաքուն պահվող գործընթացի  պայմաններում, սահմանին պետության կողմից չկահավորված, նորմալ չպաշտպանված դիրքը հսկող, իր քաղաքական ղեկավարության կողմից մենակ թողնված 18-ամյա պատանիներին վերցնել որպես թիրախ ու նրանց դարձնել սեփական անհաջողության պատճառը. սա այնքա´ն Նորհայաստանավարի  է, որ դժվար է որևէ ձևակերպում գտնել։ 

Հունիսի 20-ին պահանջվում էր մեկ պարզ բան՝ փոխել բանակցողին։ Նա, ում օրոք եղել է պարտություն, չի կարող հետո արժանապատիվ բանակցել։ 680 հազար մարդ ասաց՝ կեցցե՜ պարտությունը, իսկ 800 հազարը տարբեր պատճառաբանությամբ ասաց՝ թեման ինձ հետաքրքիր չէ։

Այս պայմաններում ռազմագերու կարգավիճակում գտնվում ենք մենք բոլորս։ Մենք գերի ենք՝ այս իշխանությանը, այս մթնոլորտին, այս ընտրազանգվածներին, ստորագրված և ստորագրվելիք փաստաթղթերին։ Եվ կոպիտ սխալ է՝ մտածել, թե մեր հիմնական խնդիրը սահմանների ճշգրտումն է կամ հնարավոր խաղաղության պայմանագիրը։ Մեր խնդիրն այս համընդհանուր գերությունից դուրս գալն է։

Նախորդ օրը մեր երկրում իսկական պատերազմ էր, իսկ հայ հասարակությունը և նրա վերնախավերը 2 օր է՝ չեն տալիս ամենակարևոր հարցը՝ իրականում ի՞նչ կատարվեց, ո՞րն էր պատճառը։ Եթե մենք չենք ուզում հասկանալ իրականությունը, ուրեմն ամեն օր կարող է նույնը կրկնվել։

Արդեն անտեր դարձած պետական դահլիճները, հրապարակները և եթերը այդ հարցերի և պատասխաններիհամար են։ Մենք չե՞նք հոգնել լինել մեկօրյա խաղաղությամբ պետություն»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:26 15/11/2021  |  ՎերլուծություններԿիրանցից Կապան մեկ մաքսակետ է. Վահե Հովհաննիսյան
13:17 11/11/2021  |  ՎերլուծություններՆոր Հայաստան, նոր մաքսակետեր. Վահե Հովհաննիսյան
14:13 06/11/2021  |  ՎերլուծություններՔովիդի վիճակը Հայաստանում վերաճել է ազգային աղետի․ կառավարման խոշոր տապալումները և հասարակության ցածր գիտակցությունը լրջագույն աղետի են բերել․ Վահե Հովհաննիսյան
19:39 04/11/2021  |  ԿորոնավիրուսՃիշտ հասկանալ վիճակը. Վահե Հովհաննիսյան
12:18 02/11/2021  |  ՎերլուծություններՀանրահավաք՝ ինչի՞ մասին. Վահե Հովհաննիսյան
13:12 29/10/2021  |  ԼՐԱՀՈՍԲոլոր բունկերներից դուրս գալու ժամանակը. Վահե Հովհաննիսյան
14:26 26/10/2021  |  ԼՐԱՀՈՍԲոլորովին այլ տոնացույց. Վահե Հովհաննիսյան
13:46 16/10/2021  |  ԼՐԱՀՈՍԱյն իշխանությունը, որը եկավ ուրիշի նկարը մերժելու ալիքով, այսօր արևելյան հարեմի համեստությամբ կախում է իր լիդերի նկարը.Հովհաննիսյան
13:05 08/10/2021  |  ՎերլուծություններՄահը՝ որպես «Նոր Հայաստանի» բրենդ . Վահե Հովհաննիսյան
12:26 05/10/2021  |  ՎերլուծություններԱրժանապատվությունը՝ որպես վերելքի նախապայման

Արխիվ

[]