Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Եթե ցանկանում ենք իրական և արժանապատիվ խաղաղության հասնել, պետք է վերանվաճենք դրա իրավունքը, թշնամին նորից պետք է վախենա հայի ուժից. Չալաբյան 11/18/2021   10:47  |  Մեկնաբանություն

Անցած մի քանի օրերի իրադարձությունները, և մանավանդ նոյեմբերի 16-ի դաժան մարտերը Սիսիանի արևելքում, սառը ցնցուղ էին մեր հասարակության համար, որը Արցախում արյունալի պատերազմից մեկ տարի անց, հույս էր փայփայում, որ վերջապես հարաբերական խաղաղություն է հաստատվել մեր երկրի սահմաններում, և կարելի է վերադառնալ առօրյա կյանքին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Կարելի է երկար վերլուծել տեղի ունեցածի խորքային պատճառները, բայց մեծ հաշվով այն հանգում է մի քանի պարզ գործոնի, որոնք անցած մեկ տարվա ընթացքում որևէ էական փոփոխություն չեն կրել՝

ա) Թուրքիան և Ադրբեջանը, անսպասելի մեծ հաջողության հասնելով Արցախյան պատերազմում, ամեն գնով փորձում են զարգացնել այն, և առավելագույնը պոկել ընկճված և թուլացած Հայաստանից,

բ) Հայաստանի հիմնական ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանը, միաժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի գործընկերն է, և ամեն գնով խուսափել և խուսափելու է բացահայտ կողմ ստանձնել այս հակամարտության մեջ, ելնելով իր իսկ պետական և ներքին խմբային շահերից,

գ) մնացած տերությունները, թերևս բացառությամբ Իրանի, պատրաստ չեն անմիջականորեն ներգրավվել հայ-թուրքական հակամարտության մեջ, և սահմանափակվելու են "մտահոգություն հայտնելով", իսկ հնարավոր աջակցությունն էլ լինելու է ուշացած և փաստացի անօգուտ,

դ) Հայաստանի գործող իշխանությունը, ձախողելով Արցախյան պատերազմը, շարունակում է ձախողել արդեն Սյունիքի պաշտպանությունը, իր գործողություններով և անգործությամբ այն ավելի և ավելի խոցելի դարձնելով թշնամու առաջ։

Այս ամենի արդյունքում․ վերջին մի քանի ամիսների ընթացքում, Սյունիքում անվտանգային իրավիճակը կտրուկ վատացել է, թշնամու սողացող էքսպանսիայի, և Հայաստանի գործող իշխանության շարունակական թողտվության պատճառով։ Այն պայմաններում, երբ Սոդքից մինչև Մեղրի թշնամու հետ շփման գիծը փաստացի անպաշտպան է, առաջնագծում ամրաշինության, զորամասերի ամրապնդման, բանակի բարոյական ոգին վերականգնելու փոխարեն իշխանությունը զբաղված է Երևանի կենտրոնում շների համար զբոսայգի սարքելով, մայթերի սալահատակը փոխելով, և խաղաղության մասին անվերջանալի բարոյալքող քարոզով։ Պատահական չի, որ թշնամին, որն իր տարբերություն մեզ, զբաղված է նոր պատերազմի պատրաստվելով, զորավարժություններով, ամրաշինությամբ, և նաև հայերի նկատմամբ ատելության անթաքույց քարոզով, այս ընթացքում պարբերաբար օգտվում է առիթից՝ հնարավոր բոլոր կետերում առաջ գալու, իր դիրքերը (և տարածքային և բանակցային) ամրապնդելու, և մեզ ի վերջո բացարձակ անընդունելի զիջումներ պարտադրելու համար։

Այս ամենի ֆոնին, նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունները անսպասելի անակընկալ էին բոլորի համար։ Թշնամին, որը արդեն կարծես սովոր էր նրան, որ կարելի է անարգել առաջ գալ և անարյուն վերցնել հայկական դիրքերը, բախվել է Ծիծեռնաքարի հատվածում մեր բանակի համառ դիմադրությանը, և մեծ կորուստներ կրել՝ արդյունքում մեր զինված ուժերը կարողացել են երկրորդ գծում կանգնեցնել նրա հարձակումը։ Թեև մեր կողմից կորուստները ևս զգալի են, այս արյունալի միջադեպը մի պարզ հետևության է բերում՝ թշնամու սողացող էքսպանսիան հնարավոր է կանգնեցնել միայն ուժով, նրա լկտիությանը և սանձարձակությանը հայկական միասնական բռունցք հակադրելով։

Այսօր, ավելի քան երբևէ, մենք պետք է գիտակցենք, որ գործող իշխանությունների "խաղաղության" քարոզը և կրավորական կեցվածքը թշնամու նկատմամբ բերել և բերելու է շարունակական կորուստների, մինչև մենք կորցնենք մեր ողջ երկիրը, և ստիպված լինենք հեռանալ այնտեղից՝ նորից թուրքի լծի տակ չապրելու համար։ Եթե մենք ցանկանում ենք իրական և արժանապատիվ խաղաղության հասնել, մենք պետք է վերանվաճենք դրա իրավունքը, վերանվաճենք հարգանքը մեր նկատմամբ, թշնամին նորից պետք է վախենա հայի ուժից։ Մեր բանակը նոյեմբերի 16-ին ցույց տվեց, որ դա հնարավոր է՝ մեր զինվորները զոհվել, բայց չեն նահանջել, կռվով ջարդ են տվել թշնամուն, և իրենց պաշտպանած հատվածում, վերանվաճել են մեր արժանապատիվ և խաղաղ ապրելու իրավունքը։


Իրենց սխրանքի և անմար հիշատակի առաջ, մենք պարտավոր են թոթափել այս պարտվողական թմբիրը, և ազգովի լծվել մեր երկրի պաշտպանության գործին։ Կլինի դա զինվորագրվել բանակին կամ աշխարհազորին, ամրապնդել մեր պաշտպանական բնագծերը, նոր սպառազինություն ստեղծել, հոգ տանել տուժածների մասին, թե ցանկացած այլ գործ, որը կամրապնդի մեր ռազմական կարողությունները և մարտական ոգին, այսօր դրա ժամանակն է։ Եթե մենք նորից դառնանք մեկ բռունցք, միասնական պայքարենք մեր բնական իրավունքերի համար՝ մեր երկրի, մեր հող ու ջրի, մեր ազատության, թե թշնամին, թե դաշնակիցը ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ, և մեր հետ այլևս չեն կարող խոսել՝ ինչպես պարտվածի և խեղճի։

Մենք Արար հիմնադրամով դա անում ենք շարունակաբար, առանց ուշադրություն դարձնելու "խաղաղասիրական" կեղծ քարոզին, և այսօրվանից ի վեր, ոգևորված մեր զինվորների մարտական սխրանքով, կանենք էլ ավելին՝ հնարավորն ու անհնարինը, վերականգնելու մեր մարտական ոգին, մեր նկատմամբ հարգանքը, և մեր արժանապատիվ կյանքի իրավունքը։ Դուք էլ յուրաքանչյուրդ ձեզ հարց տվեք՝ ինչ եք դուք անձամբ անում, որպեսզի մենք միասին ոտքի կանգնենք այս խեղճացած վիճակից, նորից արժանի դառնանք մեր հող ու ջրին, մեր սուրբ հայրենիքին՝ և մի վարանեք ձեր կատարած իրական գործով նվաճել խաղաղ ու արժանապատիվ կյանքով հարազատ երկրում ապրելու իրավունքը։ Մինչ այդ, խոնարհում եմ գլուխս մեր հերոս նահատակների առաջ՝ փառք նրանց և հավերժ հիշատակ»,- գրել է Չալաբյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:02 18/10/2021  |  ՄեկնաբանությունԱյս ամենը ճանապարհ է բացում երկրում որակապես նոր իշխանություն ձևավորելու համար. Չալաբյան
11:03 08/10/2021  |  ՄեկնաբանությունՈ՞ւմ է պատկանում Շուշին. Ավետիք Չալաբյան
11:35 27/09/2021  |  ՄեկնաբանությունՊատերազմից մեկ տարի անց պարզ է դառնում այն ռազմավարական պլանը, որը հետևողական կիրառելով, թշնամին կարողացավ պառակտել հայկական հասարակությունը. Չալաբյան
10:51 09/09/2021  |  ՄեկնաբանությունԹուրքիայից եկող ազդակների և տարածաշրջանային խաղաղության մասին. Չալաբյան
12:23 26/08/2021  |  ԼՐԱՀՈՍԻրար հայհոյելով ու քացի տալով մենք երկիրը չենք պաշտպանի, ու կորցրածը չենք վերականգնի.Ավետիք Չալաբյան
10:54 12/05/2021  |  ՄեկնաբանությունԻնչպես փոշիացնել հետախուզության տվյալները. Ավետիք Չալաբյան
10:23 04/05/2021  |  ՄեկնաբանությունՄենք պետք է թոթափենք պարտվողի այս բարդույթը, ի մի բերենք մեր ուժերը. Ավետիք Չալաբյան
10:57 25/04/2021  |  ՄեկնաբանությունՑավով պետք է փաստել, որ Հայոց Ցեղասպանությունը բոլորովին էլ զուտ պատմական անցյալի իրողություն չի. Ավետիք Չալաբյան
11:50 18/03/2021  |  ՄեկնաբանությունԳործող իշխանությունը պարբերաբար փորձում է ազատվել իրեն ոչ ցանկալի պաշտոնյաներից. Ավետիք Չալաբյան
10:33 15/03/2021  |  Մեկնաբանություն100 տարի անց թալեաթների սկսած գործը շարունակվում է. Չալաբյան

Արխիվ

[]