ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևան-Գորիս ավտոմայրուղին խոցելի է դարձել. Թշնամին ռազմավարական նշանակության բարձունքներ է վերցրել. փորձագետ 11/17/2021 15:12 | ԼՐԱՀՈՍ
Հակառակորդին երեկ հաջողվեց դիրքերի առաջխաղացում ապահովել, ինչպես նաև վերցնել ռազմավարական նշանակություն ունեցող երկու բարձունք, ինչի հետևանքով Երևան-Գորիս ավտոմայրուղին խոցելիության տիրույթում է հայտնվում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Նրա խոսքով՝ թշնամին այս պահին իր առջև դրված խնդիրը լուծել է։ Այն է՝ եթե Ադրբեջանը Սյունիքի դեմ լայնածավալ գործողություններ սկսի, ապա այդ մայրուղով, որն, ընդ որում, միակ մայրուղին է, դեպի Սյունիք շարժվող զինտեխնիկան ու շարասյունը խոցելի են դառնալու։
Թե ինչու հայկական կողմին չհաջողվեց այդքան կարևոր բարձունքները պահել, Հայկ Նահապետյանը նշում է, որ դրան ռազմական գերատեսչության ղեկավարները պետք է պատասխանեն։
«Ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքների համար օրերով, շաբաթներով կռիվ է լինում, իսկ մենք երեկ երկու բարձունք ենք տվել։ Սրա պատասխանատուները Նիկոլ Փաշինյանը և ռազմական գերատեսչության ղեկավարությունն է»,-նշեց փորձագետը։
Հարցին՝ արդյոք ունեի՞նք անհրաժեշտ ներուժ դիմադրելու և այդ բարձունքները չկորցնելու համար, Հայկ Նահապետյանը նկատեց՝ հակառակորդի առաջխաղացումը կարելի էր կասեցնել, սակայն, նրա կարծիքով, այդ բարձունքները պահելու և հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու ռազմական օպերացիա, ըստ երևույթին, չեն իրականացրել։
Դիտարկմանը, որ ԱԽ քարտուղարն ասաց՝ դիմել են ՌԴ-ին, միևնույն ժամանակ էլ խորհրդարանում իշխանական պատգամավորները տարբեր կոչերով դիմեցին ՌԴ-ին, սակայն պաշտոնական գրությամբ այդպես էլ հայկական կողմն առ այս պահը չի դիմել, ինչի մասին հայտարարել է ռուսական կողմը՝ Հայկ Նահապետյանը նկատեց՝ պետությունների հարաբերությունները կարգավորվում են միջպետական պայմանագրերով։
«Վլադիմիր Պուտինը չպետք է նստեր Հ1 նայեր, որ Արմեն Գրիգորյանի բանավոր խոսքը լսեր։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ԱԽ նիստ է եղել, ՌԴ-ին գրավոր դիմելու վերաբերյալ պաշտոնապես խոսք եղե՞լ է, չի եղել։ Սուրեն Պապիկյանը զրուցել է Սերգեյ Շոյգուի հետ, Ռուսաստանին գրավոր դիմելու վերաբերյալ խոսակցություն եղե՞լ է, ո՛չ։ ՀԱՊԿ-ում մեր ներկայացուցիչը գրավոր հայտ ներկայացրե՞լ է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը, հետո էլ ղեկավարությունը կոնկրետ որոշում կայացնի։ Նման բան չի եղել։
Այսինքն` մենք չենք դիմել։ Դու կարգը չես պահպանում, փոխարենն իմիտացիա ես ստեղծում, թե իբր բանավոր խոսքով, պատգամավորների ելույթով դիմել են։ Մանկապարտեզ չէ, պետությունների հարաբերությունները պայմանագրերով ու ընթացակարգերով են որոշվում»,-ասաց Հայկ Նահապետյանը։
Փորձագետն ընդգծում է, որ երեկվա ռազմական գործողություններից հետո Սյունիքը մեկուսանում է, քանի որ եթե Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսի, Երևան-Գորիս ճանապարհով անցնող ցանկացած օգնություն հարվածի տակ կհայտնվի։
Փորձագետը հիշեցրեց ապրիլին Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիք, որտեղ նրան բնակիչները բողոքի ակցիաներով էին դիմավորել։ Հայկ Նահապետյանը նշեց, որ բազմաթիվ լրատվամիջոցներ գրել էին, թե վարչապետը մարզպետարանում խորհրդակցության ժամանակ ասել է, որ եթե Մեղրիի միջանցքն իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն պատերազմով կվերցնեն։ Փորձագետը նկատում է, որ այդ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի կողմից չհերքվեց։ Ավելին` որևէ լրատվամիջոց ապատեղեկատվություն տարածելու հետ կապված պատասխանատվության չենթարկվեց, քանի որ դրա մեջ լուրջ մեղադրանք կար։
«Դա որևիցե արձագանք չստացավ, հետևաբար կարող եմ ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը կյանքի է կոչում իր նախընտրական խոստումները։ Պատերազմով տարածքներ է հանձնում՝ դրա մեջ մեղադրելով ՌԴ-ին ու ՀԱՊԿ-ին»,-նշեց Հայկ Նահապետյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակում էր գործել ՀՀ արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա։ Ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհված, 13 գերեվարված զինծառայող, ևս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։ Այժմ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից