ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիքում տարածք չունենք, որ տանք թուրքին. Եթե հայի մեջի թուրքը չլինի՝ մենք տանուլ չենք տա. Իշխանասարի ղեկավար 11/17/2021 16:29 | ԼՐԱՀՈՍ
Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Իշխանասար գյուղում նախօրեին ադրբեջանական սադրանքների հետևանքով ժամեր շարունակ կրակոցներ են լսվել, բայց բնակիչների շրջանում տագնապ չկա։
«Կրակոցները եղել են մեզնից 20-30 կմ հեռու, բայց ժամը մեկից ձայները մենք լսել ենք, մոտ չեն եղել։ Ժողովուրդն էլ իր համար իր տեղում էր, դպրոցն աշխատել է, օրը նորմալ անցել է։ Ժամը վեցից հետո էլ կրակոցի ձայներ չենք լսել։ Գյուղի գիշերային լույսերը տվել են, ամբողջ գիշեր լույսերը վառվել է, եթե պատերազմ լիներ, լույսերը բնական է, չէին տա»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է Իշխանասարի ղեկավար Մարատ Պետրոսյանը։
Վարչական ղեկավարը Երկրապահ կամավորականների վարչության անդամ է ու նշում, որ ինքն էլ, կամավորներն էլ առաջին պատրաստվածությանն էին բերվել, իսկ սադրանքի պատճառը հասկանալի էր.
«Բնականաբար, ցանկացած պահի երբ հարևանը հարևանից բան է ուզում՝ չի տալիս, պետք է կռիվ սկսվի։ Ինչի՞ մասին է խոսքը։ Պետությունը միջանցք է ուզում և մենք համաձայն չենք։ Սյունիքում տարածք չունենք, որ տանք թուրքին»։
ՀՀ ՊՆ-ից հաղորդել են, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 13 գերի, մեկ զոհված և 24 անհետ կորած զինծառայող կա, սակայն նրանցից որևէ մեկը Իշխանասարի բնակիչ չէ։ Տեղեկությունները, թե նոյեմբերի 16-ին Սյունիքում հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինուժի հարձակումից հետո զինծառայողների մի քանի ծնողներ Իշխանասար գյուղում, թողնելով մեքենաները փորձել են դիրքեր բարձրանալ, Պետրոսյանը հերքում է։
«Այսօր մեկ ծնող է եկել, որ որդին առաջին գծում է, ասել է ուզում է գնալ՝ տեսնել։ Որդին ասել է՝ լավ եմ, առողջ եմ, պետք չի գաս ու կապը անջատել։ Ծնողը գալիս է երեխուն տեսնի ի՞նչ անի։ Մենք նաև գիտենք, որ մեկ զոհ է եղել, նրա մարմինը դուրս է բերվել»։
Պետրոսյանը նշեց, որ չորս տարի պատերազմի դաշտում է եղել։ Կարծում է՝ զինադադարը անարդյունավետ է։
«Ինքը ուզում է, մենք տալիս, ինչա՞ դրա վերջ՝ կռիվ։ Այսօր մենք պետք է մտածենք՝ Ստեփանակերտը թուրքերի թիկունքում է։ Ստեփանակերտը շրջափակման մեջ է։ Նա էլ միջանցք է ուզում, չեմ տեսնում, որ մեր կառավարությունը պատրաստ է միջանցք տալու։ Եթե էսօր հայի մեջի թուրքը չլինի՝ մենք տանուլ չենք տա, մենք կհաղթենք»,- ասաց գյուղի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ