ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հովհաննես Իշխանյանին երեկ բերման են ենթարկել՝ ֆեյսբուքյան գրառումից հետո՝ իշխանության զավթումը նախապատրաստման կասկածանքով 11/17/2021 14:50 | Քրեական խրոնիկոն
Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, 44 օրվա պատերազմի մասնակից Հովհաննես Իշխանյանին երեկ բերման են ենթարկել՝ իշխանության զավթումը նախապատրաստման կասկածանքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց հենց ինքը՝ Հովհաննես Իշխանյանը։
Նկատենք, որ նման գնահատական իրավապահները տվել են նրա ֆեյսբուքյան գրառումը, որով նա կոչ էր արել բոլոր ուժերին և հեղինակություն ունեցող անձանց՝ իրենց բաժին կոչն անել՝ Թուրքիայի ներկայացուցիչերին Հայաստանից հեռացնելու համար։
Իշխանյանին ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել նշված գրառումը կատարելուց հետո, սակայն մեր զրուցակցի կարծիքով, գրառումից զատ ազդեցություն է ունեցել նաև իր նկարահանած «Մարդ էղի» ֆիլմը, որի ցուցադրումը եղել էր օրերս։
«Երևի «դոզան» շատ է եղել, ուզել են ինչ-որ վատություն անել»,- նշեց Իշխանյանը՝ պատմելով, որ իրեն Հրապարակից բերման են ենթարկել մոտ 6-7 հոգով, ընդ որում՝ քաղաքացիական հագուստով։
Բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողներն Իշխանյանին չեն հայտնել, թե ինչ հիմքով են բերման ենթարկում, միայն ոստիկանական բաժանմունքում են ասել, որ քրեական գործ կա հարուցված, իրենց բերման են ենթարկել՝ իշխանությունը զավթելու փորձի նախապատրաստության կասկածանքով։
«Կասկածյալ եմ, մեղադրանք չկա առաջադրված»,- նշեց Իշխանյանը։
Ոստիկանության բաժանմունքում Իշխանյանը բացատրություն չի տվել։ Նշենք, որ քաղաքացիական հագուստով անձանց կողմից բերման ենթարկվելու և այլ մանրամասների մասին տեղեկացվել է նաև ՄԻՊ գրասենյակը, ինչից հետո Ոստիկանության բաժանմունքում
Իշխանյանին այցելել են նաև ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները։
Դիտարկմանը, որ գրառմամբ կոչ էր արվել ոտքի կանգնել՝ Հայաստանից հեռացնել Թուրքիայի ներկայացուցիչներին, դա՞ է դիտարկվել որպես իշխանության զավթման նախապատրաստում, Իշխանյանն ընդգծեց՝ Հայաստանում Թուրքիայի իշխանության ներկայացուցիչներն ընդունել են, որ իրենք Հայաստանում Թուրքիայի իշխանության ներկայացուցիչներ են, դրա համար էլ՝ գործողությունների են դիմել։
Իսկ թե ինչ կարելի է սպասել գործի ընթացքից՝ նկատի ունենալով, որ իշխանությունները, փաստորեն ընդունում են, որ իրենք Թուրքիայի ներկայացուցիչներ են, Իշխանյանը նշեց, որ դա կախված է երկրի իրավիճակից, թե ինչ կնախաձեռնեն։
«Այն, որ իրենք պետք է շուտափույթ, ցանկացած միջոցներով հեռանան, դատապարտվեն իրենց գործած հանցանքների համար, դա մնում է հայ ազգի հիմնական օրակարգը, եթե իսկապես այս ժողովուրդն ուզում է գոյություն ունենալ»,- նշեց Իշխանյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ