Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Փաստացի սահմանագծում ու սահմանազատում՝ առանց փաստաթղթավորմա՞ն. «Փաստ» 11/16/2021   10:31  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.  «Այս տարվա մայիսից սկսած Ադրբեջանի զինված ուժերը մեծաքանակ զինվորականներով և զինտեխնիկայով հատեցին Հայաստանի տարածքը Սյունիքի մարզի Սև լճի տեղամասում, ապա նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասում ու դիրքավորվեցին։ Փաստացի, արդեն կես տարի է, ինչ Հայաստանի տարածքային աբողջականությունը խախտված է, ադրբեջանական զորքերը ոչ միայն մտադրություն չունեն հեռանալու, այլև շարունակում են դիրքավորվել Հայաստանի ինքնիշխան տարածքում ու անգամ ամրաշինական աշխատանքներ կատարել։ Ադրբեջանական ներխուժման սկզբում ՀՀ իշխանությունները, թեև միջոցներ չէին ձեռնարկում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու ուղղությամբ և զորքերի հետքաշման հրաման էին տվել, սակայն միջազգային հարթակներում փորձում էին ինչ-որ ձևով բարձրացնել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքներն օկուպացնելու հարցը։

Փաշինյանն անգամ փորձում էր իրավիճակի հանգուցալուծման տարբերակներ առաջարկել, թե հայկական և ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հայելային կերպով հետ են քաշվում, իսկ սահմանում տեղակայվում են միջազգային դիտորդները, որից հետո միայն սկսվում է սահմանների դեմարկացիայի գործընթացը։ Իսկ հիմա մեր իշխանությունները ամեն կերպ խուսափում են բարձրաձայնել Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցի մասին և այսպիսի պայմաններում նույնիսկ պատրաստակամություն են հայտնում դեմարկացիայի գործընթացը սկսելու վերաբերյալ։

Ճիշտ է, երեկ Անվտանգության խորհուրդն անատամ հայտարարություն տարածեց, թե ԱԽ-ն «Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա և ընդգծում, որ այդ գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ, ինչպես նաև հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին», սակայն, ըստ էության, փաստը մնում է փաստ, որ ՀՀ իշխանության բարձրագույն ներկայացուցիչները, որոնք պատասխանատու են մեր երկրի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման համար, փաստացի չեն կատարում իրենց լիազորությունները։ Տպավորություն է, որ իշխանությունները վերջնականապես համակերպվել են այն իրավիճակի հետ, ինչն այժմ առկա է։

Դրա համար էլ հակառակորդն զգում է, որ ինչ անում է, հանգիստ մարսում է, հետևաբար և աստիճանաբար անցնում է նոր սադրանքների։ Այդպես հակառակորդը կարող է շատ հանգիստ մաքսակետեր դնել ՀՀ տարածքում, ինչպես արեց Կապան-Գորիս ճանապարհին, հետո անցնել հրադադարի ռեժիմի ավելի ինտենսիվ խախտմանը, ապա նոր առաջխաղացման կամ ներխուժման փորձեր ձեռնարկել և այդպես շարունակ։ Մյուս կողմից էլ՝ ՀՀ իշխանությունները, կարծես թե, լիովին անգործունակ են դարձել, որովհետև չեն տիրապետում իրավիճակին։ Սյունիքի՝ սահմանամերձ դարձած հատվածում գործընթացներ են տեղի ունենում, թշնամին փորձում է առաջխաղացում արձանագրել, իսկ պաշտոնական մարմինները լռում են, կամ արդեն ստանդարտ դարձած հանգստացնող հայտարարություններ են տարածում։

Ավելին, ՊՆ-ն կիսահերքող ինչ-որ տեքստ է հրապարակում, իսկ ԱԽ-ն միայն հաջորդ օրը հաստատում է, որ «ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ», ապա ուշագրավ հավելում անում, որ «ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից»: Փաստորեն, հայելայինն սկսել է «գործել»: Իսկ մինչ այդ, հայ հանրությունը ստիպված է լինում ադրբեջանական մամուլից կամ տելեգրամյան ալիքներից տեղեկանալ, թե ինչ է տեղի ունեցել, բարոյական առումով ինչպիսի ծանր վիճակում է հայտնվել հայկական բանակը, ինչ դիրք է զիջել, ինչքան է թշնամին առաջացել և այլն։

Իսկ ընդհանրապես, տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն առայժմ առանց փաստաթղթավորման պարզապես իրականացնում է սահմանագծման ու սահմանազատման գործընթաց: Այլ կերպ չես անվանի այն ամենը, ինչ կատարվում է այս օրերին, ինչպես նաև ԱԽ հայտարարության այս հատվածը. «Անդրադառնալով Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներին, հարկ ենք համարում ընդգծել, որ դրանք դեռևս ԽՍՀՄ տարիների՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին վերաբերող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գտնվում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջոցներ է ձեռնարկել Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների նոր ցանցի ստեղծման ուղղությամբ, և այդ աշխատանքներն առաջիկայում ավարտին կհասցվեն»: Ավելի պարզ լեզվով դժվար է զիջումներ կատարել, համակերպվել առկա վիճակի հետ, մի խոսքով, «ոտքի վրա» Ադրբեջանի ուզածով սահմանագծում ու սահմանազատում իրականացնել: Վաղն էլ գուցե արթնանանք, ու պարզվի, ոչ Ադրբեջանն արդեն կապ ունի Թուրքիայի հետ, անունը «միջանցք» դնեք, թե պարզապես ճանապարհ: Սրան զուգահեռ ծանր վիճակում են հայտնվում Սյունիքի՝ նշյալ հատվածի պատճառով մեկուսացման մեջ հայտնված գյուղերը:

Որքան էլ իշխանությունները հայտարարեն, թե «Հայաստանի Հանրապետության որևէ բնակավայր կենսապահովման ճանապարհից զրկված չէ», փաստացի այդ գյուղերի բնակիչների անվտանգությունն ու տարրական իրավունքներն ապահովված չեն, իսկ նշյալ հայտարարությունը համանման է պատերազմի օրերին թմբկահարվող «հաղթելու ենք»-ին։ Այստեղ ամենամեծ վտանգն այն է, որ այն պայմաններում, երբ պետությունը չի կարողանում այդ համայնքների բնակիչների առաջնահերթ նշանակություն ունեցող հարցերը լուծել, դրանք ժամանակի ընթացքում ուղղակի կարող են դատարկվել։

Իսկ թուք-ադրբեջանական տանդեմի նպատակը հենց այն է, որ Սյունիքն աստիճանաբար դադարկվի, ու դրա արդյունքում ադրբեջանական վերահսկողություն հաստատվի այդ տարածքների վրա։ Այսպիսի իրավիճակում, երբ ապաշնորհ իշխանություններն ընդունակ չեն անվտանգության հետ կապված որևէ հարց լուծել, այլ ել ք չի մնում, քան նրանց ամբողջական հեռացումը, որպեսզի կարելի լինի փրկել այն, ինչ դեռ կորսված չէ վերջնականապես»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 16.11.21թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:58 16/11/2021  |  ՄամուլՓոփոխությունները կշարունակվեն. «Փաստ»
09:49 16/11/2021  |  ՄամուլՍահմանային լարվածության ֆոնին բյուջե են քննարկում. ինչու տապալվեց ընդդիմադիրների նախագիծը. «Ժողովուրդ»
23:23 15/11/2021  |  ՔաղաքականՓաշինյանը կհանձնի կա՛մ Սյունիքը, կա՛մ իշխանությունը. Արմեն Բադալյան (տեսանյութ)
22:51 15/11/2021  |  ՎերլուծություններՊապիկյանը կկարողանա՞ պատասխանել հարցին, որի պատասխանը Փաշինյանն անկարող եղավ տալ, այն է՝ ի՞նչի հիման վրա են ՀՀ տարածքները հանձնվել-հանձնվում Ադրբեջանին
22:40 15/11/2021  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է արձանագրել. Արմեն Բաղդասարյան
19:29 15/11/2021  |  ՄեկնաբանությունՆիկոլն ինչ-որ պետք է աներ՝ հիմնականում արել է․ Մնացել է երկու բան․ Արտակ Զաքարյան
16:29 15/11/2021  |  ԼՐԱՀՈՍԿրթություն, ենթակառուցվածքներ, կառավարում. Վարչապետը ՀԲ փոխնախագահի հետ քննարկել է գործընկերության առաջնահերթությունները
14:28 15/11/2021  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանը չի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ. Լեւոն Քոչարյանը հանդես է եկել հերքմամբ
13:37 15/11/2021  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանն ու նրա կողքի օլիգարխները գիշերը ի՞նչ են օգտագործում, որ այսպիսի որոշումներ են ընդունում. Հոխիկյանը՝ ՊՆ նախարարի պաշտոնում Պապիկյանի նշանակման մասին
09:58 14/11/2021  |  ՔաղաքականՑանցային պայքարը սկսված է. վրեժը հասունանում է. Իշխան Սաղաթելյան

Արխիվ

[]