ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այո՛, կադրերն են որոշում ամեն ինչ և Նիկոլի կադրերը, կարծես թե որոշել են, որ հայ ժողովրդին պետություն պետք չէ.Զաքարյան 11/16/2021 13:21 | Մեկնաբանություն
Եթե հասարակությունն անտարբեր ու դանդալոշ է, ապա պետությունը լիարժեք ավիրելու համար մեկ մարդը լրիվ բավարար է և այդ մարդը պետք է ունենա բացարձակ իշխանություն: Պետական կառավարման համակարգը քանդելու բազմաթիվ ապացույցներից մեկը Նիկոլի կադրային քաղաքականությունն է: Նման գրառում է արել ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում։
«Իոսիֆ Ստալինը 86 տարի առաջ, 1935թ. իր ելույթներից մեկում նշել է «Կադրերն են որոշում ամեն ինչ»: Հետագայում այն դարձել է քաղաքականության մեջ հայտնի մտքերից մեկը:
Եթե մենք ցանկանում ենք, որ երկիրն ունենա բավարար չափով կադրեր, որոնք ընդունակ են առաջ տանել պետությունը, տնտեսությունը, անվտանգությունը, նրա սոցիալական և մշակութային կյանքը, ապա նախ և առաջ պետք է կարողանալ գնահատել յուրաքանչյուր կադրի:
Պետք է վերջապես հասկանալ, որ բոլոր արժեքավոր կապիտալներից ամենաարժեքավորն ու ամենաորոշիչը մարդն է, մարդը՝ որպես պետության և հասարակության շարժիչ ուժ, որպես կադր:
Եթե հասարակությունն անտարբեր ու դանդալոշ է, ապա պետությունը լիարժեք ավիրելու համար մեկ մարդը լրիվ բավարար է և այդ մարդը պետք է ունենա բացարձակ իշխանություն: Պետական կառավարման համակարգը քանդելու բազմաթիվ ապացույցներից մեկը Նիկոլի կադրային քաղաքականությունն է: Թողնենք մի կողմ, որ 2018թ. թավշյա դավաճանությունից հետո, պետական և քաղաքական կառավարման համակարգը լցվեց դիլետանտներով, օտարածին արժեքային համակարգով ու դավադիր նպատակներով օժտված պատահականություններով: Դրանց կողքին, համակարգում մնացին նաև մի շարք պրոֆեսիոնալներ՝ դեռևս պարզ չէ անձնական, կարիերիստական թե մասնագիտական մղումներով:
Սակայն Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե չավիրեր նաև պետական կառավարումը: Դրա համար, անհրաժեշտ է նաև, որպեսզի նշանակված դիլետանտները տարբեր պատրվակներով հաճախակի փոփոխվեն:
Երեք տարիների ընթացքում, Նիկոլը, ուղիղ 35 անգամ իրականացրել է նախարարափոխությունը (իր իսկ նշանակած կադրերին): Այսինքն՝ ՀՀ 12 նախարարություններում Նիկոլի ձեռքով 35 անգամ փոփոխվել են իր իսկ նշանակած նախարարները: ՀՀ 10 մարզերում, երեք տարում ուղիղ 30 անգամ փոփոխվել են իր իսկ նշանակած մարզպետները: Երեք տարում, ուղիղ 134 անգամ փոփոխվել են իր իսկ նշանակած փոխնախարարները: Երեք տարում իրականացրել է 50-ից ավելի փոփոխություններ, ՀՀ ուժային կառույցների գեներալական պաշտոններում:
Ի՞նչ է սա նշանակում. ավելի լավ կադրերի փնտրտո՞ւք: Իհարկե ո՛չ: Սրանք գործադիր իշխանության բարձրաստիճան այն պաշտոնյաներն էին, որոնք պետք է բարձր պատասխանատվությամբ, մեծ փորձառությամբ, ամենօրյա ռեժիմով իրականացնեն դժվար աշխատանք: Սրանք այն պաշտոնյաներն են, որոնք պատասխանատու են մեր պետության, նրա քաղաքացու անվտանգության, կայուն զարգացման, սոցիալական, տնտեսական առաջընթացի, արդար կառավարման և հասարակության համակողմանի զարգացման համար: Երեք տարում 35 անգամ նախարար և 30 անգամ մարզպետ փոխող կառավարությունն ինչպե՞ս կարող է հասկանալ, թե ինչ է ցանկանում անել: Եվ վերջապես, ե՞րբ են նրանք հասցնում ընկալել պրոբլեմները, գտնել լուծումները և աշխատանք տանել այդ ուղղությամբ:
Այո՛, կադրերն են որոշում ամեն ինչ և Նիկոլի կադրերը, կարծես թե որոշել են, որ հայ ժողովրդին պետություն պետք չէ»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ