ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պապիկյանը կկարողանա՞ պատասխանել հարցին, որի պատասխանը Փաշինյանն անկարող եղավ տալ, այն է՝ ի՞նչի հիման վրա են ՀՀ տարածքները հանձնվել-հանձնվում Ադրբեջանին 11/15/2021 22:51 | Վերլուծություններ
Նիկոլ Փաշինյանն իր իսկ խոսքով՝ քաղաքական որոշում կայացրեց՝ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին փոխարինելով փոխվարչապետ Սուրեն Պապիկյանով։ Թե ինչքանով է իրական մամուլում տեղ գտած լուրը, ըստ որի՝ Արշակ Կարապետյանը վարչապետից հերթական անգամ նահանջի հրահանգ ստանալուց հետո՝ /այս դեպքում՝ Ջերմուկ-Սիսիան սահմանային հատվածում/ ինքն է երեկ հրաժարականի դիմում գրել, դժվար է ասել։ Սակայն փաստ է, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը այսօր Սուրեն Պապիկյանին ՊՆ աշխատակազմին ներկայացնելիս ասել է բառացիորեն հետևյալը՝ « մենք կանգնած ենք մի շատ կարևոր և լրջագույն մարտահրավերի առաջ, որի լուծումը պարոն Կարապետյանը սկսել էր և համոզված եմ՝ պարոն Պապիկյանը հաջողությամբ կշարունակի»: Հավանաբար, ինչպես մնացած բոլոր դեպքերում, այս դեպքում էլ «հաջողության» մասին փաշինյանի արձանագրումները վերաբերվում են ոչ թե Հայաստանին, այլ բացառապես ադրբեջան կոչվող հորինված պետությանը։
Մեր պարագայում կարելի է ուղղակի փաստել, որ աշխարհի մակարդակով ռեկորդ է սահմանում Փաշինյանը՝ Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարներին, ԱԱԾ տնօրեններին փոխելու հարցում։ Ինչի՞ մասին է վկայում սա։
Փաստ է, որ պետության ղեկին հայտնվել է պատահական մարդ, ով երբեք ու երբեք իր գիտելիքների պաշարով նույնիսկ որևէ գերատեսչության վարչության պետի պաշտոն չէր կարողանա զբաղեցնել, ուր մնաց, թե՝ խորհրդարանական պետության վարչապետի, որն, ըստ էության, պետության թիվ մեկ պաշտոնյան է լիազորությունների և գործառույթների առումով։
Սա փաստում է նաև այն մասին, որ իշխանության կադրային բանկում չկան համապատասխան ոլորտային պրոֆեսիոնալներ։ Նաև վկայում է, որ տվյալ պաշտոնյան անհավասարակշիռ, իմպուլսիվ, իրադրային ու նաև՝ տարերային ու կամայական է որոշումներ կայացնում։ Մշտապես կարևորելով մեկ բան՝ որքանո՞վ է պաշտոն ստանձնողն իրեն ենթարկվող-կամակատար անձ։
Ըստ ամենայնի, նախորդ շրջանում իր այս պայմանին բավարարել են նշանակվածները, որոնք երբեք չեն փայլել ո՛չ իրենց պրոֆեսիոնալիզմով, ո՛չ էլ՝ պատասխանատվությամբ, և երբ եկել է պահը, փաշինյանը մի հարվածով ազատվել է նրանցից։
Որևէ պետության պաշտպանության նախարարի պաշտոնն ամենակարևորներից է, քանի որ պետության պաշտպանության և անվտանգության քաղաքականությունն իրականացնող թիվ մեկ պետական կառույցն է նա ղեկավարում։
Սակայն որքանո՞վ է փաշինյանի համար էական մեր պետականությունն ու բանակը, եթե վերջինս ի սկզբանե լծվեց այս կարևոր ինստիտուտների կազմաքանդմանը՝ գործելով լրագրողական իր գործունեության շրջանին հարազատ՝ պետության ու բանակի, բանակը ստեղծող, կայացնողների դեմ, այսինքն, ոչ թե՝ «հանուն», այլ՝ «ընդդեմ» մեր պետությանն ու պետականության։
Այն, որ ազգովի կանգնած ենք լրջագույն մարտահրավերի առաջ, հստակ է, սակայն, մտածելն անգամ զարհուրելի է, թե այդ ի՞նչ լուծում էր, որ սկսել էր Արամ Կարապետյանը և որի հաջող շարունակությունն իրականացնելու է Սուրեն Պապիկյանը։ Ըստ ամենայնի՝ Փաշինյանը նկատի ունի սահմանների «դելիմիտացիա-դեմարկացիա» կոչվող ներկայացումը, որի հաջող իրականացումը կապում է նախկին տարածքային կառավարման նախարարի և նախկին փոխվարչապետի հետ, որը համակարգում էր խնդրո առարկա բնագիծը։
Բայց մինչ այդ Պապիկյանը պիտի կարողանա պատասխանել Արթուր Ղազինյանի այն հարցին, որի պատասխանը Փաշինյանն այդպես էլ չկարողացավ տալ, այն է՝ ի՞նչի հիման վրա են ՀՀ տարածքները հանձնվել-հանձնվում Ադրբեջանին:
Ի վերջո, իրավաբան-պատգամավորը հստակ ասում է՝ «պետական սահմանները գծվում են «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով, ոչ թե՝ 1995 թվականին ընդունված՝ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով, ինչը նշանակում է՝ բոլոր այն մարդիկ, ովքեր կամայականորեն խախտել են ՀՀ պետական սահմանը, պատասխանատվության են ենթարկվելու»:
Եվ բացի այդ, ԽՍՀՄ փլուզումից հետո 1991 թ. հոկտեմբերի 18-ի որոշմամբ ստեղծված ադրբեջանի անկախ հանրապետությունն իրեն չի համարել խորհրդային ադրբեջանի իրավահաջորդը, ինչը նշանակում է՝ ոչ մի խորհրդային քարտեզ էլ այս դեպքում չի կարող դերակատար լինել, քանզի վերջինս նախապատվությունը տալով 1918 - 1920 թթ․ ապրիլի 28-ին ստեղծված ադրբեջանական հանրապետությանը, արդեն իսկ որոշել է, որ հրաժարվում է դրանցից։
Ընդհանրապես, հետաքրքիր է նաև մեկ այլ փաստ՝ 2018-ին, մինչ այս աղետաբեր իշխանությունը, ՀՀ պաշտպանության նախարարը Վիգեն Սարգսյանն էր, կրկին քաղաքական նշանակում, ում պաշտոնավարման ժամանակ ստեղծված և իրականացվող ազգ-բանակ հայեցակարգն ու ընդունված բազմաթիվ որոշումներ, այդ թվում նաև՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի մասին որոշումը, իրենց կարևոր դերն ու նշանակությունը ունեցան՝ հատկապես 44-օրյա պատերազմի ժամանակ և մինչ այժմ շարունակում են ունենալ։
Իրականում, քաղաքացիական և ռազմական ոլորտներում պաշտոնյաների կամայական փոխատեղություններ իրականացնելով շարիկովյան հրճվանք ապրող ա՛յս վարչապետի և «վատթարագույն»՝ ա՛յս գերագույն գլխավոր հրամանատարի դերակատարի ժամանակը վաղուց է սպառվել։ Այլևս դժվար է թաքնվել «մեզ ժողովուրդն է մանդատ տվել, ժողովուրդն էլ կհեռացնի, եթե ժողովուրդը պահանջի, պատի տակ պատրաստ եմ գնդակահարվել» և այս կարգի այլ պոպուլիստական մենախոսությունների հետևում։
Հոֆմանի Ցախես Ցիննոբերի հայկական սույն տարատեսակը վաղուց «կախարդանքի» իր ուժը կորցրել է, ամենահմայվածներն անգամ նրանից երես են թեքել։ Այդ են փաստում նաև ՏԻՄ ընտրությունները։ Եվ միասնական ճակատի առկայությամբ առանձնապես բարդ չի լինելու վերջինիս հեռացնելը, իսկ հոտն աչքերը փակ, իծաշարուկ կգահավիժի․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ