ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուստամ Բադասյանը չի ունեցել դատավոր Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք, օգտագործել է նախարարի պաշտոնը․ փաստաբանները պնդում են՝ միջնորդությունը պետք է մերժվի 11/15/2021 17:42 | Դատական ռեպորտաժներ
ԲԴԽ առջև առաջին անգամ ներկայացվում է մի դատավոր, որն իրականացրել է արդյունավետ արդարադատություն, դա պետք է օրինակելի լինի։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննության ընթացքում ասաց փաստաբան Սիրանուշ Սահակյանը։
Ըստ փաստաբանի՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ տվյալ պարագայում դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ վարույթ է հարուցվել շահագրգիռ կողմ հանդիսացող ՀՀ արդարադատության նախարարության կողմից, չի պահպանվել վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմնի անկախությունը, անաչառությունը։ Մասնավորապես, դատավոր Զարուհի Նախշքարյանը մերժել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի հայցադիմումը, ինչից հետո դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել։ Սահակյանի խոսքով՝ առկա է օբյեկտի փաստ, որ Զարուհի Նախշքարյանը չի պաշտպանել պաշտոնատար անձին, մերժել է նրա հայցը, հետևաբար, Բադասյանն ունի կանխակալ վերաբերմունք։ Ընդ որում՝ Բադասյանը մերժումը ստացել է մասնավոր կարգավիճակով, ինչը նշանակում է, որ դատավորի նկատմամբ վարույթի հարուցումն անձնականացված էր։
Բացի այդ՝ փաստաբանն ընդգծեց, որ Բադասյանը, չունենալով վարույթի հարուցման իրականան նախադրյալներ, չարաշահել է իրեն վստահված նախարարի պաշտոնը և անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դատավորի նկատմամբ վարույթ է հարուցել։ Այլ խոսքով՝ թշնամական հարաբերությունները, վատ հարաբերությունները ևս որակվում են որպես անձնական շահ։ Բացի այդ՝ փաստաբանը նկատեց, որ նախարարությունը հանդիսանում է գործադիր իշխանության մաս, հետևաբար, առկա է նաև քաղաքական ազդեցության ռիսկ։
Սահակյանի խոսքով՝ դատավորը չի կարող ենթարկվել պատասխանատվության դատական ակտի համար, դատավորներն օգտվում են անձեռնմխելիությունից՝ օրենքների մեկնաբանման առնչությամբ։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ, ներկայացնելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ պատասխանը, ընդգծեց՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցումը լուրջ միջամտություն է դատարանի անկախությանը։ Ավելին՝ դատարանների անկախության իրավական արժեքի նկատմամբ լուրջ միջամտություն կարող է լինել ՀՀ արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման լիազորությունը։ Մելիքյանն ընդգծեց, որ դատավորն իրականացրել է արդյունավետ արդարադատություն և, եթե իր կողմից կայացված՝ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը չբողոքարկվեր, ապա գործը կքննվեր դեռևս մեկ տարի առաջ։ Մելիքյանի դիտարկմամբ՝ դատավոր Զարուհի Նախշքարյանի կողմից դատական ակտում փաստերին տրված իրավական գնահատականներն առնվազն գոյության իրավունք ունեցող են։ Մելիքյանն ընդգծեց՝ դատավոր Նախշքարյանը թույլ չի տվել իրեն վերագրվող կարգապահական խախտումները և նախարարության կողմից ներկայացված փաստարկները հիմնազուրկ են, իսկ մերկապարանոց պնդումներին հակափաստարկելու լրացուցիչ անհրաժեշտություն չկա։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել դեռևս 1.5 տարի առաջ ընդդատության խախտման պատճառաբանությամբ դատարան ներկայացված հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում կայացնելու համար։ Մասնավորապես, ըստ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդության՝ դատավորը վերադարձրել է գումարի բռնագանձման պահանջով ներկայացված հայցադիմումներից մեկը՝ արձանագրելով, որ սույն գործը չի կարող քննվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, քանի որ պատասխանողը գրանցված է Վանաձորում, հետևաբար, գործը պետք է ըստ ընդդատության քննվի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, մինչդեռ, նախարարությունը գտնում է, որ դա վարկաբեկել է դատական իշխանությունը, նվազեցրել հանրության վստահությունը և կասկածներ առաջացրել՝ դատարանների անկողմնակալության, անաչառության վերաբերյալ։
Հատկանշական է, որ դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացրած հայցադիմումը մերժելուց հետո։
ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի նոյեմբերի 29-ին՝ ժամը 15,00-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
- 01/21/2025 22:22 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան վիրավորներ
- 01/21/2025 22:06 Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կա տուժած. Shamshyan.com
- 01/21/2025 21:29 Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել