ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներքին Հանդի բնակիչները հացի խնդիր ունեն, դպրոցի տնօրենն ու ուսուցիչները Կապանից դասի չեն կարողացել հասնել 11/15/2021 12:19 | ԼՐԱՀՈՍ
Ճակատեն-Կապան գլխավոր ճանապարհը փակ է, կրկին ադրբեջանական անցակետ է տեղադրվել։ Համայնքի գյուղերի բնակիչները ստիպված են շրջանցել այդ հատվածը Մեղրիով։ Այսօր արդեն գյուղի որոշ բնակիչներ բարձրաձայնել են հացի խնդրի մասին, դեռևս լուծված չէ նաև բուժօգնության, անվտանգ տեղաշարժի հարցը։
Ներքին Հանդ գյուղը դեպի Կապան գնացող ճանապարհի վրա Ճակատենից հետո առաջինն է: Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ դեպի իրենց գյուղեր ու Կապան հասնելու համար ստիպված են լինելու շրջանցել Մեղրիով:
«Այսօր ոչ մեկ չի փորձել Կապան մեկնել, որովհետև գիտակցում են, որ ճանապարհը փակ է, բայց հետագայում՝ Կապան մեկնելու համար պետք է անցնեն Մեղրիով։ 150 կմ պետք է շրջանցեն, հասնեն Կապան։ Դա էլ ոչ բոլորին է հասանելի լինելու»։
Ներքին Հանդի վարչական ղեկավարը տեղեկացրեց, որ կան նաև այլընտրանքային ճանապարհներ։ Դրանցից մեկը գործել է 90-ականներին, որից հետո չի օգտագործվել ու այսօրվա դրությամբ անանցանելի է։ Երկու օր է, ինչ որոշում կա նոր, այլընտրանքային ճանապարհը կառուցելու համար, սակայն ճանապարհները դեռ չեն գործում։
«Եթե մաքրեն, մի բան անեն, երևի թե 90-ականների ճանապարհը կարճ ժամանակում կարող են նորոգել ու աշխատեցնել։ Մի ճանապարհ էլ ունենք՝ սարով անցնող, մտնում ես Քաջարան, բայց դա չի գործում, արդեն ձյուն է։ Քանի տարի է արդեն չի աշխատում, փակ է։ Ճակատենից Գեղանուշ մտնող ճանապարհը, որ 90-ականներից է մնացել, երբեմն օգտագործվում է։ Ճանապարհի լուրջ խնդիր ունենք»,- ասաց նա:
Ինչպես Բարձրավան, Որոտան և Շուռնուխ գյուղերում, այսօր արդեն Ներքին Հանդում բնակիչները հացի խնդիր ունեն։ Փորձում են կազմակերպել ու հարևան գյուղից բնակիչներին հացը հասնել։
«Այս պահին բնակիչներից երևի 4-5 հոգի զանգել են, հացի խնդիր ունեն։ Փորձում են հարցը լուծել։ Զանգահարեցի՝ հարևան գյուղում հացի փուռ կա, պայմանավորվել եմ՝ կցուցակագրեմ ում, ինչքան պետքա, կգնամ հացի հարցը կլուծեմ»։
Գյուղում նաև չգիտեն, թե շտապ բուժօգնությունը ինչպես է կարգավորվելու, եթե ճանապարհը 10-ը անգամ երկարել է։
«Առողջապահոության նախարարությունը պետք է հարց լուծի, շտապօգնությանը հրահանգ տան, որ եթե կանչ լինի, Մեղրիով հասնեն, որը այս պահին միակ ճանապարհն է, որ հնարավոր է գնալ, գալ»։
Ոսումնական հաստատություններում էլ, թեև դասապրոցեսը չի կանգնել, սակայն մարզկենտրոնից երեք ուսուցիչ,նաեւ՝ տնօրենը, այսօր դպրոց չեն հասել՝ հիմնական ճանապարհի փակ լինելու պատճառով։
«Առավոտը դպրոցի տնօրենից իմացա, որ ճանապարհը փակ է։ Ինքը մարզկենտրոնից է գալիս՝ Կապանից։ Զանգեցի, ասաց, որ հայտարարել են, որ ճանապարհը փակ է, չեն եկել, բայց դպրոցը գործում է։ Երեք հոգի տնօրենի հետ միասին մարզկենտրոնից են գալիս»։
Բաղդասարյանը նշեց, որ դեռ երկու օր առաջ է հարցը բարձրաձայնել, որ ճանապարհը փակվելու է, ապա միայն նախօրեին՝ կեսգիշերից մի քանի ժամ առաջ ծանոթացել ԱԱԾ հաղորդագրությանը։ Վստահ էր, որ ադրբեջանական զինծառայողները շինարարական աշխատանքները հատուկ նպատակով էին իրականացնում։ Այս պահին տեղեկություն չունեն, թե ինչպես են բնակիչների անվտանգ տեղաշարժը ապահովելու։
«Մեզ ուզում են խեղճացնեն, որ միջանցքի հարց լուծեն»,- ասաց վարչական ղեկավարը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ սույն թվականի նոյեմբեր 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։
Համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։
«Միաժամանակ հայտնում ենք, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ