ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այդ ճանապարհներով չեն անցնի հայ տղամարդիկ, որովհետև Ադրբեջանը նրանց համար ունի գոնե մեկ հոդված՝ Արցախում կռվելու հոդվածը, որով կարող են ձերբակալել և տանել Բաքու. փորձագետ 11/15/2021 20:51 | ԼՐԱՀՈՍ
Հակառակորդի բոլոր սադրանքներն ունեն մեկ հստակ նպատակ, դա Զանգեզուրով միջանցք ստանալն է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհներին Ադրբեջանը սահմանային անցակետեր է դրել, ինչի հետևանքով Սյունիքի շուրջ 6 գյուղ՝ մոտ 700 բնակչությամբ, հայտնվել են շրջափակման մեջ: Այս գյուղերում ոչ միայն անվտանգային, այլ նաև սննդի և պարենային խնդիրներ են առաջացել:
Մեզ հետ զրույցում Կարեն Հովհաննիսյանը նշեց, սա շանտաժ է Ադրբեջանի կողմից՝ իր հեռահար նպատակներին հասնելու համար՝ խոսքը Սյունիքով միջանցքի մասին է եւ նկատեց, եթե իրավիճակը հաշվի առնելով նախապես այլընտրանքային ճանապարհներ կառուցվեին, այսօր նման խնդիր չէր առաջանա։
«Այս իրավիճակը կանխատեսելի էր դեռևս մարտ ամսից սկսած՝ ինքս եմ բարձրաձայնել, որ հնարավոր է նման զարգացումներ լինեն: Սյունիքում գյուղերը շրջափակման մեջ են հայտնվել, բայց այնպես չէ, որ շրջանցող ճանապարհներ չկան, պարզապես այդ ճանապարհները բանուկ կարող էին լինել և գյուղերը չհայտնվեին շրջափակման մեջ: Եթե մայիս ամսից այնտեղ ճանապարհներ կառուցվեին՝ նկատի ունենալով ադրբեջանցիների վարքը, նման իրավիճակ չէր ստեղծվի:Իրենք «գուգլի» քարտեզով ասում են՝ սա իմն է, իսկ «գուգլով» հստակ երևում է, որ ճանապարհները մեկ մտնում են «ադրբեջանական» տարածք, մեկ դուրս են գալիս ադրբեջանական տարածքից»,-ասաց Կարեն Հովհաննիսյանը:
Փորձագետը շեշտեց, որ այդ տարածքներն, իհարկե, ՀՀ սուվերեն տարածք են, բայց Հայաստանի բարձրագույն իշխանության շուրթերից հնչել են, թե դրանք հայկական չեն՝ ադրբեջանական են, և անցնում են ադրբեջանական գյուղի միջով.
«Նույնիսկ գյուղի անվանումն է հնչել, այս դեպքում մենք այլևս միջազգային հարթությունում չենք կարող համարել, որ դրանք հայկական տարածքներ են: Որքան էլ մենք ասենք, որ դրանք հայկական են, բայց ամեն դեպքում, միջազգային և իրավական առումով՝ ՀՀ-ն, ըստ էության, ճանաչել է, որ դրանք Հայաստանի տարածքի մեջ չեն:
Եթե մենք որևէ ձայն բարձրացնենք, ադրբեջանցիներն ասելու են՝ դուք եք ասել, որ սա մերն է , մենք ճանապարհ չենք էլ փակել: Ադրբեջանցիները հետաքրքիր քայլ են արել, նրանք ճանապարհ չեն փակել, պարզապես մաքսակետ են դրել և միջազգային հանրության մոտ նույնպես դա են ասելու, որ ճանապարհ չենք փակել, այլ մաքսակետ են դրել , թող գան անցնեն»,-ասաց Կարեն Հովհաննիսյանը:
Վերջինիս դիտարկմամբ՝ այդ ճանապարհով չեն անցնի հայ տղամարդիկ, որովհետև Ադրբեջանը նրանց համար ունի գոնե մեկ հոդված՝ Արցախում կռվելու հոդվածը, որով կարող են ձերբակալել և տանել Բաքու.
«Այս մի հոդվածը իրենց համար հերիք է, որ կասկածներ ունեն, թե օրինակ հայ վարորդը Արցախում մասնակցել է ռազմական գործողությունների և արհեստածին Խոջալուի ցեղասպանություն են իրականացրել»,-ասաց Կարեն Հովհաննիսյանը:
Երեկ թեև ՊՆ-ն հերքել էր, սակայն այսօր Անվտանգության խորհուրդը հաստատեց, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, ինչի հետևանքով հայկական չորս մարտական դիրքեր հայտնվել են շրջափակման մեջ:
Մեզ հետ զրույցում Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ Սյունիքից դեպի հյուսիս ընկած հատվածի մասին է խոսքը,բայց չցանկացավ հստակեցնել կոնկրետ տարածքը:
Փորձագետը միևնույն ժամանակ նշեց, որ ՊՆ-ն և, առհասարակ, մեր պետական տեղեկատվական դաշտը ոչ ճիշտ է աշխատում և իսկ ՊՆ հայտարարություններն այլևս դարձել են ոչ հավաստի.
«Երբ ՊՆ-ն հայտարարություն է տարածում, մենք մտնում ենք ադրբեջանական կայքեր՝ տեսնելու՝ արդյո՞ք ՊՆ-ն ճիշտ է ասում, թե խաբում է։ Ադրբեջանի տված տեղեկությունը մեր հասարակությունն ավելի հավաստի է համարում, քան, օրինակ, ՊՆ-ի տված տեղեկությունը»,-ասաց Կարեն Հովհաննիսյանը:
Ստեղծված իրավիճակում Պաշտպանության նախարար է նշանակվում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
Ըստ Կարեն Հովհաննիսյանի՝«իշխանությունն իր մերձավոր շրջապատից բերեց մեկին, որպեսզի հետագայում ավելի հարմար թեկնածու գտնի»:
Իսկ թե որքանո՞վ է նպատակահարմար այդ կարևոր պաշտոնին նշանակել ռազմական փորձ չունեցող մեկին, Կարեն Հովհաննիսյանն ասաց.
«ՊՆ նախարարը քաղաքական պաշտոն է, կարևոր է, որ ԳՇ պետն ունենա ռազմական փորձառություն և հմտություն: Եթե նույն հարթության մեջ նայենք, Վիգեն Սարգսյանն էլ չուներ ռազմական փորձառություն, բայց դա չխանգարեց, որ նա լավ բարեփոխումներ իրականացնի բանակում»:
Ինչ վերաբերում է ՊՆ արդեն նախկին նախարար Արշակ Կարապետյանի աշխատանքից ազատմանը՝ փորձագետը նշեց, որ դա կապում է սահմանին տեղի ունեցած երեկվա դեպքերի հետ.
«Ադրբեջանցիների հրապարակած տեղեկությունը՝ ինչ է տեղի ուենում և ՊՆ-ի տված տեղեկությունը չէին համապատասխանում իրար, վստահ եմ, որ վարչապետին ճիշտ չէին զեկուցել իրավիճակը, արդյունքում ունեցանք այս իրավիճակը»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից