ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել՝ առանց պաշտպաններին լսելու․ պաշտպանները տեղեկացված չեն եղել դատական նիստի մասին 11/15/2021 18:32 | ԼՐԱՀՈՍ
Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը քննել է՝ առանց պաշտպանների։ Փաստաբան Էմին Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատական նիստի մասին ո՛չ ինքը, ո՛չ Արթուր Սարգսյանը ծանուցում չէին ստացել։
Դատական նիստից մեկ ժամ առաջ միայն փաստաբան Սմբատ Մինասյանին են տեղեկացրել նիստի մասին, սակայն վերջինս գտնվել է բոլորովին այլ քրեական գործով դատական նիստի։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարել է դատախազության բողոքը և Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանին կրկին կալանավորելու որոշում կայացրել։
Պաշտպան Էմին Խաչատրյանը մեզ հետ զրույցում դատարանի որոշումը որակեց ապօրինի, ըստ նրա՝ սա եզակի ապօրինություն է։ Ի սկզբանե, Սարգսյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել էր դատավոր Տիգրան Սիմոնյանին, աշխատակազմի հետ կապ են հաստատել, փորձել հարմարեցնել դատական նիստի օրվա նշանակման հարցը, սակայն հետագայում բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին։ Պաշտպանը գտնում է, որ դա վկայում է այն մասին, որ Արթուր Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, այդտեղ այլ կարծիք լինել չի կարող. անսկզբունքային դատավորների կողմից խախտվել են քրեական դատավարության և արդար դատաքննության բոլոր սկզբունքները։
Բացի այդ, պարզվում է, որ վերաքննության կարգով վիճարկվող՝ Արթուր Սարգսյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը պաշտպանության կողմը դեռևս չի ստացել, սակայն դատախազությունն արդեն հասցրել է այն ստանալ, բողոքարկել, ինչի հետևանքով այն բեկանվել է։ Փաստաբանի խոսքով՝ գերխնդիր էր դրվել Արթուր Սարգսյանին ամեն գնով մեկուսացնելու, քանի որ նրան անազատության մեջ պահելու որևէ հիմք չկար։
«Պատկերացրեք, ինչքան անհրաժեշտ էր անձին մեկուսացնելը, որ դատավոր են փոխել, առանց դատական նիստի մասին ծանուցելու, առանց պաշտպանության կողմի դիրքորոշումը լսելու բավարարել բողոքը»,- նշեց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ դատարանն իր դերը կորցրել է, դատավորը դակել, ստորագրել և կնիքել է դատախազի որոշումը։ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ստանալուց հետո պաշտպանության կողմը վճռաբեկ բողոք կներկայացվի, ինչպես նաև կքննարկվի՝ դատավորի կողմից ապօրինի դատական ակտ կայացնելու համար հաղորդում ներկայացնելու հարցը։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Սիսիանի արդեն նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մաս (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով:
Մեղադրյալի կարգավիճակում են նաև Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետը՝ Գրետա Թունյանը, Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Նունե Գասպարյանը, Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Գոռ Մանուչարյանը։
Քրեական գործն այժմ գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի վարույթում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ