ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է արձանագրել. Արմեն Բաղդասարյան 11/15/2021 22:40 | Քաղաքական
Իշխանությունների վարկանիշն ահավոր անկում է ապրում: Ես վստահ եմ, որ եթե հիմա համապետական ընտրություններ լինեն, ապա Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը բարձր տոկոսներ չի հավաքի:«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:
Երեկ Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որի արդյունքում՝ իշխող քաղաքական ուժը Սյունիքում՝ Կապանում, հերթական ջախջախիչ պարտությունը կրեց, փոխարենը՝ հաղթեց Իջևանում և Ստեփանավանում:Հատկանշական է, որ իշխող քաղաքական ուժը հաղթել է այն տեղերում, որտեղ մասնակցության բավականին ցածր ցուցանիշ է գրանցվել, իսկ Կապանում, որտեղ մասնակցության ցուցանիշը 60%-ից ավել էր, ՔՊ-ն կրկնակի արդյունքով պարտվեց գործող համայնքապետ Գևորգ Փարսյանին:
Ըստ փորձագետի՝այն համայնքներում, որտեղ կազմակերպված դիմադրություն եղավ, ընդդիմությունը հաղթեց, իսկ այն տեղերում, որտեղ դիմադրություն չկար, իշխանությունը վերարտադրվեց.
«Կապանում մասնակցությունը մոտ 60% էր, իշխող կուսակցությունը ստացավ մոտավորապես 30 % ձայն, այսինքն՝ բոլոր ընտրողների 20%-ը, նույնն էլ եղավ մյուս տեղերում, որտեղ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը հաղթեց, այնտեղ էլ ընտրողների 20%-ի ձայնը ստացավ, բայց քանի որ մասնակցությունը քիչ էր, հերիքեց այդ ձայները: Ստացվում է, որ այնտեղ, որտեղ ընդդիմությունն ունի ուժեղ թեկնածու և ուժեղ թիմ, կարողանում է մասնակցություն ապահովել, այնտեղ հաղթում է, իսկ բոլոր տեղերում, որտեղ, ի սկզբանե ,հասկանալի է՝ ինչով կավարտվի, մասնակցությունը շատ ցածր է, իշխող կուսակցությունն է հաղթում»,-ասաց Արմեն Բաղդասարյանը;
Մեզ հետ զրույցում փորձագետն արձանագրեց, որ ընդդիմությունն, առհասարակ, շատ պասիվ է համայնքային ընտրություններում. «ընտրողներին թողեց բախտի քմահաճույքին, թողեց մենակ՝ այս իշխանությունների դեմ», որի արդյունքում՝ այս իշխանությունների վերարտադրվելու համար կանաչ ճանապարհ բացվեց:
«Ընդդիմության մեղքը կա, կարելի էր համագործակցել, միանալ և այլ արդյունքներ կլինեին: Որևէ ուժ չի կարող միայնակ այս իշխանության դեմ արդյունավետ պայքարել, պետք է լինի միասնական ուժ, որը կհամախմբի բոլորին, այլ ելք չկա: ՔՊ-ն առանձին-առանձին բոլոր ուժերին կարող է հաղթել՝ հաշվի առնելով իր վարչական լծակները, իսկ եթե ընդդիմությունը համախմբվի, ապա կհաղթի՝ ինչպես դա եղավ Կապանում»,-ասաց Բաղդասարյանը:
Նկատենք, որ իշխող քաղաքական ուժը Սյունիքից արդեն երկրորդ «ապտակն է ստանում»՝ ջախջախիչ պարտություն կրելով Կապանում և Գորիսում:
Արմեն Բաղդասարյանի արձանագրմամբ՝ Սյունիքը մերժում է իշխող քաղաքական ուժին, քանի որ սյունեցին իր մաշկի վրա է զգում այս իշխանության գործունեության արդյունքը.
«Նիկոլ Փաշինյանն իր քարոզչության ժամանակ շեշտը դնում է սոցիալական խնդիրների վրա, բայց Սյունիքում առաջանային են անվտանգային խնդիրերը, ինչն առայժմ չկա Տավուշում, Լոռիում, բայց, ակնհայտ է , որ վաղը այս նույն խնդիրները լինելու են նաև Տավուշում, Նոյեմբերյանում: Սա խոսում է մեր հասարակության կարճատեսության մասին և այն մասին, որ միասական պետության գաղափար չկա, շատերին թվում է՝ Սյունիքի խնդիրը միայն Սյունիքի խնդիրն է, բայց այդպես չէ»,-ասաց զրուցակիցը և հավելեց՝ «Եթե մի իշխանություն ասում է, որ մոտավոր պատկերացումներ ունի Հայաստանի սահմանների վերաբերյալ, բնականաբար, թշնամին էլ պետք է գա և իր մոտավոր պատկերացումներով կանգնի այնտեղ, որտեղ հարմար է գտնում: Վաղ թե ուշ, սա իրենց մաշկի վրա զգալու են ոչ միայն Սյունիքում, այլ Երևանում և այլ մարզերում են զգալու: Ցավոք սրտի, մեր ժողովուրդն այնքան հեռատես չի, որ դա անմիջապես տեսնի, բայց ժողովուրդը կամաց-կամաց տեսնում և հասկանում է ամեն բան, դրա համար էլ իշխող կուսակցության վարկանիշը նվազում է»:
Ըստ փորձագետի՝ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններից հետո հասարակությունը մեծապես հիասթափված է թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից.
«Արտահերթ ընտրություններից ընդամենը վեց ամիս է անցել, բայց Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է արձանագրել: Ընդդիմությունից ևս հիասթափված են,մարդիկ գնացին, ձայն տվեցին ընդդիմությանը, բայց արդյունքում այդ ուժերը մտան խորհրդարան և իրենց բավականին պասիվ են պահում, հասարակությունն իրենցից այլ ակնկալիքներ ունի»,-ասաց Արմեն Բաղդասարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ