Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

Որքան է կազմում պատգամավորների աշխատավարձը տարբեր երկրներում. «Ժողովուրդ» 11/13/2021   09:39  |  Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ամեն անգամ, երբ մամուլը գրում է պատգամավորների աշխատավարձերի ու պարգևավճարների մասին, հասարակության մեծ մասը սկսում է դժգոհել, թե օրենսդիր մարմնի ներկայացուցիչները «յուղոտ» փողեր են ստանում: «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է, թե խորհրդարանական աշխատանքի համար ինչպես են վարձրատրվում տարբեր երկրներում:

Այսպես, մեր հարևան Ադրբեջանում Միլի Մեջլիսի նախագահն ամսական 2475 մանաթ աշխատավարձ է ստանում, ինչը համարժեք է 1270 եվրոյի, նախագահի առաջին տեղակալը՝ 2227.5 մանաթ ( 1142 եվրո) աշխատավարձ է ստանում: Միլի Մեջլիսի պատգամավորը ստանում է նախագահի ամսական աշխատավարձի 70 %-ի չափով գումար՝ 1732.5 մանաթ (888 եվրո)։ Բացի այդ, Միլի Մեջլիսի նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովների և կոմիտեների նախագահները և նրանց տեղակալները, պատգամավորները ստանում են պաշտոնական աշխատավարձի 50 %-ի չափով հավելավճար՝ պատգամավորական լիազորությունների իրականացման հետ կապված ծախսերի համար:

Գերմանիայի Հիմնական օրենքի 48-րդ հոդվածը սահմանում է՝ խորհրդարանի անդամները պետք է այնքան աշխատավարձ ստանան, ինչը կպաշտպանի նրանց անկախությունը: Սա նշանակում է, որ խորհրդարանականները պետք է այնքան վարձատրվեն, որ նրանք այլ եկամուտների կարիք չունենան։ Որպես հաշվարկային թիվ է վերցվել Դաշնային գերագույն դատարանի շարքային դատավորի աշխատավարձը։ «Խորհրդարանական փոխհատուցումը» վերանայվում է ամեն տարի հուլիսի 1-ին, և ներկայումս այն սահմանվում է ամսական մոտ 10 հազար եվրո: Յուրաքանչյուր պատգամավոր ստանում է նաև առանց հարկերի միանվագ ծախսերի հավելավճար, որը նախատեսված է հոգալու մանդատի հետ կապված բոլոր ծախսերը՝ ներառյալ գրասենյակային տարածքի և անձնակազմի վարձավճարը: Հավելավճարի չափն ամեն տարի փոխվում ու վերանայվում է: Այս տարի այն կազմել է 4561 եվրո:

Ֆրանսիայում օրենսդիրներն ամսական 7200 եվրո աշխատավարձ են ստանում: Աշխատավարձից բացի, գոյություն ունի նաև «Պաշտոնական ծախսերը ներկայացնող» փոխհատուցում՝ ամսական 5.868 եվրոյի չափով: Վրաստանում պատգամավորների աշխատավարձերը հետևյալ կերպ են բաշխվում՝ խորհրդարանի նախագահը՝ 6.738 հազար լարի աշխատավարձ է ստանում, ինչը համարժեք է 1870 եվրոյի, նախագահի տեղակալը՝ 6.403 հազար լարի (1770 եվրո): Վրացի պատգամավորի աշխատավարձը կազմում է 4624 լարի (1280 եվրո): Ի դեպ, վրացի իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները տարբեր աշխատվարձեր են ստանում: Ռուսաստանում պատգամավորի միջին ամսական աշխատավարձը 467000 ռուբլի է, եվրոյի վերածած՝ այն կազմում է 5720։

Թեև պաշտոնական աղբյուրներում պատգամավորների ու Դումայի նախագահի կամ տեղակալների աշխատավարձերի մասին տեղեկատվությունը հասանելի չէ, բայց, ըստ տարբեր աղբյուրների, ռուս պատգամավորները տարեկան 4 անգամ, այսինքն՝ եռամսյակը մեկ նաև պարգևավճար են ստանում: Այն պատգամավորները, որ մայրաքաղաք Մոսկվայում բնակարան չունեն, նաև բնակարանով են ապահովվում: Պետությունը հոգում է նաև ավտոմեքենա չունեցող պատգամավորների տրանսպորտային միջոցի հարցը՝ նրանց հատկացնելով Ford Mondeo կամ Audi մակնիշի ավտոմեքենա:

Եւ այս ֆոնին ՀՀ ԱԺ պատգամավորերկի աշխատավարձերն այնքան էլ բարձր չեն՝ համեմատած անգամ նախարարների ու մարզպետների աշխատավարձերի հետ, որոնք 1 մլն դրամից ավելի են կազմում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 13.11.21թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:54 04/11/2021  |  ԼՐԱՀՈՍԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ հանդիպել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները
13:51 27/10/2021  |  ԼՐԱՀՈՍՀասկանու՞մ եք, որ ռեալ կյանքում սա կարող է ձեզ համար շատ վատ հետևանքներ ունենալ.ՔՊ-ական պատգամավորի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց
10:31 23/10/2021  |  ՄամուլԱԺ նախկին պատգամավորին պատահական չեն հիշել. «Ժողովուրդ»
20:51 14/10/2021  |  ԼՐԱՀՈՍԱլեն Սիմոնյանը հյուրընկալել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում խորհրդարանում պրակտիկա անցնող երիտասարդներին
19:19 06/10/2021  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը հայտարարել է նոր ատոմակայան կառուցելու բանակցությունների մասին
13:25 05/10/2021  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը․ ընդդիմության միասնական թեկնածուն Արա Նռանյանն է
18:36 04/10/2021  |  ԼՐԱՀՈՍԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 7 հարց
19:35 22/09/2021  |  ԼՐԱՀՈՍՈստիկանությունը սխալ տվյալներ է տրամադրել նախարարությանը՝ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների թվի հետ կապված. Միրզոևա
15:50 22/09/2021  |  ԼՐԱՀՈՍԵթե խոշորացումից հետո Վարդենիսի 36 գյուղերից մնա 30-ը, կամ արտագաղթը հատի 50 տոկոսի սահմանը՝ ո՞վ է պատասխան տալու․ Սոթքի բնակիչ
15:09 22/09/2021  |  ԼՐԱՀՈՍՊետք չէ գյուղի գումարը տանել՝ քաղաքը զարգացնելու համար. գյուղերը չեն զարգանա.համայնքապետ

Արխիվ

[]