ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում 11/13/2021 16:48 | ԼՐԱՀՈՍ
Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Պաշտպան Արման Թամրազյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Մանուչարյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Վարույթն իրականացնող մարմինը պատրաստվում է քրեական գործով նախաքննության ավարտ հայտարարել, թեև Մանուչարյանի կալանավորման հիմքում դրվել էր գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, քանի որ քրեական գործով դեռևս կան չհարցաքննված վկաներ, որոնք պետք է հարցաքննվեին։
«Ակնհայտ է, որ վարույթն իրականացնող մարմնի այդ ձևակերպումն իրականության հետ որևէ աղերս չուներ, որովհետև, եթե անձին կալանավորում ես այն պնդմամբ, որ դեռևս կան չհարցաքննված վկաներ, որոնց նկատմամբ կարող են ապօրինի ազդեցություն գործադրել և երկու օր հետո նախաքննության ավարտի մասին է հայտարարվում, ուրեմն այդ վկաներն ի սկզբանե չեն եղել»,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ այդ հարցը բարձրացրել է դատական նիստի ընթացքում, սակայն դատավորը չի ցանկացել հասկանալ դա։ Բացի այդ, պարզվում է Մանուչարյանին մեղսագրվող արարքի դրվագներից մեկով վաղեմության ժամկետներն անցել են։ Կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքի շրջանակներում պաշտպանության կողմը նաև բարձրացրել է վաղեմության ժամկետներն անցած լինելու հարցը՝ նշելով, որ, եթե քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցել են, ապա անձին կալանավորելու որոշում չի կարող կայացվել. Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ կալանավորումը որպես խափանման միջոց կարող է կիրառվել մեղադրյալի կամ կասկածյալի նկատմամբ՝ վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով, մինչդեռ, այս դեպքում, եթե անցել է վաղեմության ժամկետները, նույնիսկ մեղադրական դատավճռի դեպքում անձը քրեական պատասխանատվությունից ազատվելու է, հետևաբար, դատավճռի կատարման ապահովման խնդիր երբևէ չի կարող առաջանալ։ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներում գրել է, որ կալանավորման հարցը քննելիս դատարանները պետք է անդրադառնան, թե արդյո՞ք առերևույթ առկա են քրեական վարույթը բացառող հանգամանքներ, թե ոչ, որն, ըստ պաշտպանի, այս դեպքում առկա է եղել, սակայն առաջին ատյանի դատարանն այդ հանգամանքին ընդհանրապես չի անդրադարձել, ընդհակառակը՝ նշել է, որ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ չկան։
Մանուչարյանին մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի դրվագներից մեկով պաշտպանության կողմը համաձայն չէ որակման հետ։ Մասնավորապես, Թամրազյանը նշեց, որ մեղադրանքում նկարագրված արարքը, փաստերն, առերևույթ համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածի դիսպոզիցիային, համաձայն որի՝ պաշտոնատար անձը, որի վրա դրված է իրավական ակտերով պարտականություն՝ ապօրինի հողօգտագործման կամ առանց թույլտվության շինարարության կառուցումը կասեցնելու վերաբերյալ, դիտավորյալ նման գործողություններ չի կատարել։ Մանուչարյանին առաջադրված մեղադրանքում, որը որակվել է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածով, նկարագրվել է, որ ինքն իմացել է, որ իր որդին առանց շինարարական թույլտվության իբրև թե շինարարություն է իրականացնում, այդ թվում՝ համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքում և միջոցներ չի ձեռնարկել։ Պաշտպանը գտնում է, որ արարքի որակումը սխալ է կատարվել, որ Մանուչարյանին մեղսագրվի ոչ թե ոչ մեծ ծանրության, այլ՝ միջին ծանրության հանցագործություն, որպեսզի որպես խափանման միջոց կիրառվի կալանավորումը։
Ինչ վերաբերում է իրականացված շինարարությանը, պաշտպանը նշեց, որ Մանուչարյանի որդին ունի 1500 մ-ից ավել սեփական հող ունի, որը գնել է մասնավոր անձից, հողի սահմանագծով շինարարություն է իրականացվել, սակայն, քանի որ տարածքի ռելիեֆը հարթ չէ, հնարավոր չէր տեսնել, որ սահմանը կարող էր հատվել, ընդամենը 42 մ-ի մասին է խոսքը։ Կառավարության որոշման համաձայն՝ օրենքով սահմանված կարգով կառույցն դարձել է համայնքի սեփականությունը, վաճառվել է Մանուչարյանի որդուն, պետական բյուջե վճարել օրենքով սահմանված գումարը։ Իսկ ինչ վերաբերում է առանց շինթույլտվության վճարմանը, ապա խոսքը 15.000 դրամ վճարել-չվճարելու մասին է, մարդն անզգուշությամբ է մտել համայնքային հող և դա համայնքին չէր կարող պատճառել օրինական շահերին, հանրորեն վտանգավոր հետևանք չկա։
Հատկանշական է, որ քրեական գործը, որի շրջանակներում կալանավորվել է Մանուչարյանը, հարուցվել է տարիներ առաջ։ Խոսքը երկու քրեական գործերի մնասին է, որոնք միացվել են մեկ վարույթում։ Դրանցից մեկը հարուցվել է 2018 թվականին ՝ համայնքի ղեկավարի կողմից ծխախոտի արտադրմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների տարածքները ճիշտ չչափելու դեպքի առթիվ՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով, մյուս գործը հարուցվել է՝ տարեց տղամարդու հանցագործության մասին հաղորդման հիման վրա՝ համայնքում չարաշահումների վերաբերյալ։
Պաշտպանը հայտնեց, որ փաստերը, որոնց հիման վրա Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել և կալանավորելու որոշում կայացվել, իրենց մեջ չեն ներառում նշված փաստերը։ Պաշտպանի փոխանցմամբ՝ այս տարիների ընթացքում Մանուչարյանը մի քանի անգամ հարցաքննվել է, նրա մասնակցությամբ առերես հարցաքննություն տեղի չի ունեցել, թեև պաշտպանության կողմը միջնորդել էր, որ Մանուչարյանն առերես հարցաքննվի իր դեմ ցուցմունք տված անձանց հետ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից