ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանն առանց խղճի խայթի հանձնում է Սյունիքը. Կամ այդպիսի խնդիր է դրված իր առաջ, կամ չունի բավարար գիտելիքներ. Զաքարյան 11/12/2021 12:33 | ԼՐԱՀՈՍ
«Սա պետության նկատմամբ հանցագործություն է, որն իրականցվում է բացահայտ, հասարկությանը խաբելով, ուշադրությունը շեղելով։ Արդյունքում Սյունիքը՝ ՀՀ ռազմավարական նշանակության խաղաքարտը, Նիկոլ Փաշինյանն առանց խղճի խայթի հանձնում է»,-այս մասին մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով Գորիս-Կապան մայրուղու վրա ադրբեջանական մաքսակետ տեղադրելուն։ Ըստ Զաքարյանի, տեղեկությունը շատերի համար անակնկալ չէր։
«ԻԻՀ մեքենաներն են կանգնեցվում և գանձվում տարանցիկ ծառայությունների դիմաց։ Իսկ ո՞վ է որոշել, որ դա հենց Ադրբեջանը պետք է իրականացնի։ Որտե՞ղ է որոշվել, որ ինչ-որ անհայտ քարտեզներով դա ադրբեջանական տարածք է։ Վարչապետ կոչվածը դա ներկայացնում է որպես Ադրբեջանի տարածք։ Եթե չկա սահմանազատում, չկա համապատասխան աշխատանքային խմբի եզրահանգումներ, համաձայնություններ, ստորագրված փաստաթղթեր, կառավարությանը արված առաջարկներ, դրա հիման վրա ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթեր, ԱԺ կողմից վավերացրած թղթեր, ո՞վ է որոշել, որ ադրբեջանցիներինն է տարածքը և այնտեղ պետք է իրականացնեն երկրի օրենսդրության համապատասխան մաքսային հսկումներ»։
Ըստ Զաքարյանի, վարչապետը հանձնում է կարևորագույն քաղաքական ու տնտեսական նշանակություն ունեցող Սյունիքը մի քանի պատճառով։
«Հանձնում է, որովհետև կամ այդպիսի խնդիր է դրված իր առաջ այն ուժերի կողմից, որոնք նրան բերել են իշխանության, կամ չունի բավարար գիտելիքներ և չունի քաղաքական կշիռ, որպեսզի կարողանա պաշտպանել իրեն ընտրած ժողովրդի շահերը։ Մի շարք բնակավայրեր հայտնվելու են շրջափակման կամ կիսաշրջափակման մեջ»։
Ըստ Զաքարյանի, ցավոտ իրադարձություններ են տեղի ունենում պետության կենսական շահերի հաշվին։ Պատերազմը, որ կարող էր տեղի չունենալ, փոխեց տարածաշրջանում բոլոր տիպի հավասարակշռությունները, տարածաշրջանը վերածեց անկառավարելի քաոսի, որտեղ թշնամին առանց խոչընդոտի իրեն հարմար եղանակով իրականացնում է սեփական շահերի գեներացիա՝ ՀՀ-ի հաշվին։ Զաքարյանը հավելեց, որ փոխվել է նաև խոշոր ուժային կենտրոնների վերաբերմունքը տարածաշրջանի նկատմամբ։
«Այսօր տարածաշրջանում տեղի են ունենում հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք աշխարհքաղաքական խոշոր միջանցքների բախում, իսկ սա նշանակում է՝ մեծ շահերի բախման կետում մեր իշխանությունը չի կարողանւմ գլուխ հանել, պաշտպանել երկրի շահերը, Հայաստանի վիճակը գնալով բարդանում է»։
Վերջին մեկ տարում Ադրբեջանը հեռահար ծրագրերն է իրականացնում Արցախում, փորձում շեղել Արցախի հարցի հետագա կարգավորման բոլոր հնարավորությունները, իսկ մեր իշխանությունները չեն կարողանում գտնել այն ճիշտ ժամանակը, որտեղից հնարավոր կլինի կագնեցնել Արցախը հայաթափելու գործընթացը։
«Միակ հենման կետը Արցախի հարցով որ ունենք՝ ՌԴ խաղաղարար առաքելությունն է և ՄԽ ձևաչափի դեռևս ֆորմալ գոյությունը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը