ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընդդիմությունը չի գտնում հանրության հետ խոսելու ճիշտ թեման.Արմեն Բադալյան 11/12/2021 21:00 | Քաղաքական
Ընդդիմության հիմնական թերությունն է, որ չի կարողանում գտնել այն հարցը, որ կարող է հասարակության մի մասի համար կարևորություն ներկայացնել: Ընդդիմությունը կարծում է, որ դա անվտանգությունն է, բայց պարզվում է՝ անվտանգությունը չէ, երբ կգտնի այդ հարցը, որ կարող է հասարակության մի մասին դրդի գործողությունների, այդ ժամանակ էլ կհաջողի իր պայքարում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ ընդդիմությունը չի գտնում հանրության հետ խոսելու թեման:
Ըստ քաղտեխնոլոգի՝ մեր հանրության մտածելակերպը փոխվել է, անվտանգության հարցն այլևս ամենակարևորը չի նրանց համար, որպեսզի ինչ-որ գործողությունների դրդի, նրանց համար առավել կարևոր են սոցիալական խնդիրները.
«Դրա համար էլ ընդդիմությանը չի հաջողվում անվտանգության հարցերի հետ կապված լուրջ հաջողություններ ունենալ, ինչ-որ հաջողություններ է ունենում, բայց լուրջ հաջողություններ չի կարող ունենալ հենց այն պատճառով, որ հասարակության համար անվտանգության հարցը ամենակարևոր հարցը չէ, օրինակ՝ մթերքը թանկանում է, դա ավելի կարևոր է»,-ասաց Արմեն Բադալյանը:
Քաղտեխնոլոգը նաև նշեց, թե ընդդիմությունը չի օգտագործում խորհրդարանից դուրս բոլոր լծակները. «Փողոցային պայքար, որպես այդպիսին, տեղի չի էլ ունեցել, ընդամենը մի հատ երթ է եղել դեպի եռաբլուր և հանրահավաք, ուրիշ որևէ պայքարի միջոց տեղի չունեցավ»,-ասաց Արմեն Բադալյանը և շեշտեց, որ փողոցային պայքար սկսելու համար պետք է գտնել կարևորագույն հարցերը, որոնք հասարակության գոնե զգալի մասին կդրդի փողոց դուրս գալ.
«Բացի դրանից՝ պետք է կարողանաս այդ հարցը ճիշտ ներկայացնես, կարող է չկարողանաս ճիշտ ներկայացնել, արդյունքում հարցը կարևոր լինի, բայց հասարակությունը գործողությունների չդիմի, պետք է կարողնաս նաև ճիշտ օգտագործել փողոց դուրս գալու գործընթացը: Պետք է հստակ գործողություն անել և գտնել հասարակության համար կարևոր հարցերը: Ընդդիմությունը, որպեսզի ժողովրդին ասի՝ ինչի՞ համար է դուրս գալիս պայքարի, պետք է այդ հարցը ինքը նախևառաջ գտնի, եթե այդ հարցը չի գտել, ինչպես ասի՝ ինչի՞ համար է պայքարում»,-ասաց Արմեն Բադալյանը:
Դիտարկմանը, արդյո՞ ք ընդդիմությունը չի կարող որպես խորհրդարանական պայքարի միջոց դիտարկել այն, որ վայր դնի մանդատները և խորհրդարանական ճգնաժամ ստեղծի, քաղտեխնոլոգը նշեց, որ այդ դեպքում մանդատները կփոխանցվեն ընտրության արդյունքում հաջորդ ամենաշատ ձայն հավաքած քաղաքական ուժին.
«Անգամ եթե դաշինքի բոլոր անդամները մանդատները վայր դնեն, ճգնաժամ չի առաջանա, կվերցնեն նրանց մանդատները կփոխանցեն հաջորդ քաղաքական ուժին, օրինակ՝ 3 % հավաքած Հանրապետություն կուսակցությանը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ