ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ինքնակամ ներկայացել է Գորիս ՔԿՀ. ՔԿՀ-ում չեն ընդունում, ասում են՝ դատարանի որոշումը չեն ստացել.փաստաբան 11/12/2021 14:52 | ԼՐԱՀՈՍ
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանն ինքնակամ ներկայացել է Գորիս ՔԿՀ, սակայն չի կալանավորվել, ՔԿՀ-ում չեն ընդունել։ Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ ՔԿՀ-ից ասել են, որ դատարանի որոշումը դեռևս չեն ստացել, ուստի՝ չեն կարող կալանավորել։
Պաշտպանի փոխանցմամբ՝ Մենուա Հովսեփյանը գնացել է վարույթն իրականացնող մարմին՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, դատարանն ինչ որոշում կայացնի՝ այնպես էլ կանի։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սևակ Համբարձումյանի, երեկ բավարարել է դատախազության բողոքը և որոշում կայացրել՝ Մենուա Հովսեփյանին 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բեկանելու, Հովսեփյանին կրկին կալանավորելու մասին։
Ա.Մելքոնյանի խոսքերով՝ Վերաքննիչ քրեական դատարանը որևէ որոշում չի տվել, ավելին՝ անգամ չի նշել, որ անհապաղ պետք է կալանավորել Մենուա Հովսեփյանին, բայց դատական նիստից հետո դատավորը դատախազին հրահանգել է՝ փակել դուռը, որ հանկարծ Մենուա Հովսեփյանը դուրս չգա։
«Սա իր լիազորություններից դուրս գործողություններ էր և ևս մեկ անգամ բացահայտեց, որ դատարանն ուղղակի կամակատար է, ուրիշ ոչինչ, անգամ իրեն օրենքից չբխող գործողություններ է թույլ տալիս։ Միայն մեր կողմից աղմուկ բարձրացնելուց հետո հետ կանգնեցին իրենց մտքից և Մենուան դուրս եկավ, որովհետև նման կարգ չկա։ Եթե դատարանը չի գրում, որ պետք է անհապաղ դատարանի նիստերի դահլիճից կալանավորեն, ապա իրավունք չունեն»,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ այդ պայմաններում պետք է ստանալ դատական ակտը, բողոքարկել, ինչից հետո այն կուղարկվի կատարման։
Պաշտպանը չի բացառում նաև, որ փորձ է արվում ստեղծել իրավիճակ, որ ասեն՝ Հովսեփյանը կարգ է խախտել, 5 րոպե ուշացել է և գրավի 30 մլն դրամը պետք է գանձել պետական բյուջե։
Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ստանալուց հետո պաշտպանության կողմը վճռաբեկ բողոք կներկայացնի։
Դիտարկմանը, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները մաքսակետեր են տեղադրում և այդ պայմաններում Առուշանյանն արդեն կալանավորված է, իսկ Հովսեփյանին կալանավորելու որոշում է կայացվել, արդյո՞ք այդտեղ կապ տեսնում է, պաշտպանը նշեց, որ դա հենց այդ հանգամանքով է պայմանավորված, ընդ որում, Վերաքննիչ քրեական դատարանի որոշման հրապարակումից հինգ րոպե առաջ Մենուա Հովսեփյանը Երևանից կարգավորում էր շրջափակման մեջ մնացած գյուղերում հացի մատակարարման հարցերը, քանի որ այդ գյուղերը նախօրեից մնացել էին առանց հացի և նման մարդուն կալանավորում են։
«Դատավորն էլ հեգնում է, ասում է՝ բա որ այդպես խնդիր լուծող ես, ինչու՞ թողեցիր, որ ադրբեջանցիները մաքսակետ դրեցիր։ Իբրև Մենուան չպետք է թողեր, որ մաքսակետ դնեին։ Մենք ապրում ենք այս իրականության մեջ, որևէ մեկը ոչ մի բան չի անում»,- նշեց Մելքոնյանը՝ ընդգծելով, որ դա արդեն միայն գորիսեցու խնդիրը չէ, դա Հայաստանի յուրաքանչյուր բնակչի խնդիրն է, բայց բոլորը զբաղված են այլ հարցերով, հետո՝ կինոյի պես կնայեն, թե ինչպես են ադրբեջանցիները կամաց-կամաց մեր հայրենիքը վերցնում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ է կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Նրանք ձերբակալվել են երեկ՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննության նպատակով դատարան ներկայացվելու համար։ Կալանավորման միջնորդություններից դատարանը բավարարել է միայն Մենուա Հովսեփյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությունը, իսկ ձերբակալված Գորիսի համայնքապետարանի աշխատակցուհիներ՝ 66-ամյա Ս.Մկրտչյանին, Ա.Չոպչունցին և Գորիսի փոխքաղաքապետ Ի. Յոլյանին կալանավորելու մասին միջնորդությունները մերժվել են։ Վերջինս սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից՝ մասնակցելու համար Գորիսի ՏԻՄ ընտրություններին որպես Առուշ Առուշանյանի ներկայացուցիչ։ Նախաքննության ավարտական փուլում ՔԿ-ն վերաորակել է արարքը։ Այժմ Իրինա Յոլյանը, Սուսաննա Մկրտչյանը և Չոպչունցը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով, Մենուա Հովսեփյանը՝ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Այժմ քրեական գործը գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բորիս Բախշիյանի վարույթում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը
- 11/24/2024 10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից