ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պահպանվում է հանցագործ անտարբերություն. ԱԱԾ պահեստազորի սպաները՝ Չարչյանի կալանավորման մասին 11/12/2021 14:44 | ԼՐԱՀՈՍ
100 օրից ավել է, ինչ կալանքի տակ է վաստակաշատ բժիշկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը` բազմաթիվ հիվանդների մահվան ճիրաններից փրկած, կյանք վերադարձրած անձնավորություն, մարդ, ով այս օրերին էլ կարող էր շարունակել Տիրոջ կամքով իրեն շնորհված մարդասիրական առաքելությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն։
«ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է ՀԱՆՑԱԳՈՐԾ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
100 օրից ավել է, ինչ կալանքի տակ է վաստակաշատ բժիշկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը` բազմաթիվ հիվանդների մահվան ճիրաններից փրկած, կյանք վերադարձրած անձնավորություն, մարդ, ով այս օրերին էլ կարող էր շարունակել Տիրոջ կամքով իրեն շնորհված մարդասիրական առաքելությունը:
Նրան կալանքի տակ պահելու իրավական հիմքերի, մինչև դատավարություն ազատ արձակելու հնարավորությունների մասին բազմիցս է խոսվել, սակայն իշխանությունների կողմից իջեցված ակնհայտ քաղաքական պատվերը շարունակում է անել իր սև գործը` կամակատարի կարգավիճակում պահելով դատական ատյանին: Վերջինս քաղաքական պատվեր իջեցնողի հետ ակնհայտորեն մոռանում է, որ գալու է անխուսափ հատուցման պահն ու այն հնչելու է օրենքի ողջ խստությամբ:
Հատկանշական է, որ քաղաքացիական հասարակության թույլ դիմադրության կողքին շարունակում է քար լռություն պահպանել բժշկական համքարությունը, որը կարծես թե պիտի առանձնապես շահագրգռված լիներ կոլեգայի ճակատագրով: Իսկ առավել զարհուրելին ՀՀ առողջապահության նախարարության դիրքորոշումն է: Հրաշալի տեղեկացված լինելով պրոֆեսորի ծանր առողջական խնդիրներից, դեոևս սեպտեմբերի 25-ին նշանակված դատաբժշկական փորձաքննությունից ու դրա եզրակացության բացակայությունից` այն պահպանում է մահաշունչ լռություն:
Ոչ պակաս հատկանշական է ՀՀ-ում ներկայացված միջազգային կազմակերպությունների, դեմոկրատական աշխարհի պիտակ կրող երկրների դեսպանատների, դիվանագիտական ներկայացուցչությունների պահվածքն ու վարքագիծը, որոնք, զորօրինակ, մի թիթեռնիկի համար կարող են համաշխարհային աղմուկ բարձրացնել, բազմաթիվ օրենքների ու օրինագծերի փոփոխման, խմբագրման հարց բարձրաձայնել, սակայն այս դեպքում քար լռություն են պահպանում, ինչպես համրախոս եղան Արցախյան պատերազմը սանձազերծած Ադրբեջանին դատապարտելու, ագրեսորի գնահատականը տալու հարցում:
Հարկ ենք համարում զգուշացնել, որ պահպանվող հանցավոր անտարբերությունն աններելի է, իսկ պատեհապաշտությունը, երկակի ստանդարտներով գործելը վատ նշան` այն անխուսափելիորեն ունենալու է բումերանգի էֆեկտ»,- նշված է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ