ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի իշխանությունը հումանիտար աղետ է ստեղծում իր իսկ քաղաքացիների համար. Դավիթ Ջամալյան 11/12/2021 18:04 | ԼՐԱՀՈՍ
Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետի տեղադրումը այս կապիտուլյանտ ռեժիմի շատ հստակ գծագրված, թրքահաճո քաղաքականության հերթական քայլն է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ արձանագրելով, որ դեռևս դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց չսկսած՝ Հայաստանի իշխանությունը գնում է միակողմանի զիջումների, և այն տարածքը, որը վիճելի է համարվում , զիջում է հակառակորդին.
«Տրամաբանությունը հուշում է, որ այդ քայլին կարելի էր գնալ, եթե բանակցությունների ընթացքում կողմերը գային մի այնպիսի լուծման, ըստ որի, այդ հատվածն անցնում է Ադրբեջանին, իսկ դրա փոխարեն մենք էլ այլ բան ենք ստանում, բայց դեռևս սահմանազատման գործընթացը չսկսած՝ ինչո՞ւ է այս կապիտուլյանտ ռեժիմը այդ կարևորագույն հատվածը զիջում թշնամուն»,-ասաց զրուցակիցը՝ նշելով, որ բանակցությունների ընթացքում այդ ճանապարհահատվածը հնարավոր է մնար հայկական վերահսկողության ներքո:
Ըստ փորձագետի՝ ցանկացած պետականակենտրոն իշխանություն ատամներով կպաշտպաներ պետական սահմանի այդ հատվածը, որը բոլոր քարտեզներով Խորհրդային Հայաստանի մաս է կազմում.
«Այս պարագայում՝ հենց այնպես ընդառաջ գնալ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին և ուղղակի, հենց այնպես այդ հատվածը դեռևս սահմանզատման գործընթաց չսկսած նվիրել թշնամում, ուղղակի դավաճանություն է, սրա իրավաքաղաքական գնահատականը իշխանափոխությունից հետո կտրվի»,-ասաց Դավիթ Ջամալյանը:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը պնդել էր, թե Գորիս-Կապան ճանապարհի՝ առանց մաքսակետի գործարկման գինը միջանցքի տրամաբանությունն էր լինելու, փորձագետն արձագանքեց.
«Հայաստանի իշխանություն կոչեցյալի ամենամեծ հանցանքը մեր ժողովրդի հանդեպ այն է, որ իրենք ամեն ինչ աղետի շեմին են հասցնում, վատթարագույն իրավիճակի, հետո, վատթարագույն իրավիճակում գտնվելով, ասում են՝ եթե մենք սա չանենք, ավելի վատ է լինելու: Այլ իրավիճակում իրենց պարտադրված խաղի կանոնները կյանքի կոչել չեն կարող, չէին կարող հենց այնպես Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ը հանձնել Ադրբեջանին, պետք է այնպիսի անելանելի իրավիճակի հասցնեն, որ այդ ֆոնին այդ քայլը ընկալվի որպես միակ հնարավոր տրամաբանական քայլը։ Սա էլ է տեխնոլոգիա»,-ասաց Դավիթ Ջամալյանը:
Փորձագետի արձանագրմամբ՝ այս քայլով Հայաստանի իշխանությունը հումանիտար աղետ է ստեղծում իր իսկ քաղաքացիների համար, քանի որ, ըստ էության, Սյունիքի երեք գյուղ՝ Որոտանը, Բարձրավանը և Շուռնուխը հայտնվում են շրջափակման մեջ, Գորիս-Ճակատեն ճանապարհը նույնպես վտանգի տակ է, հետևաբար՝ հնարավոր է մի շարք անվտանգային և պարենային խնդիրներ առաջանան Սյունիքում.
«Քանի այլընտրանքային ճանապարհ դեպի այդ երեք շրջափակված գյուղեր չկան, դու ինչու՞ ես ընդունում ադրբեջանական խաղի կանոնները, նաև իրենց վերջնագիրն ես ընդունում: Պարզ է, որ սա միայն Ադրբեջանի ազգային շահերին է համապատասխանում, Հայաստանի ազգային պետական շահի հետ որևէ առնչություն չունի, ինչպե՞ս կարող է երկրի կառավարությունը գնալ մի քայլի, որի արդյունքում սեփական երկրի երեք բնակավայր կհայտնվեն բլոկադայի մեջ»,-ասաց նա և հավելեց. « Եթե Կապան-Ճակատենն էլ է անցնում ադրբեջանցիենրի վերահսկողության տակ, այնտեղ էլ են ադրբեջանցիները մաքսային կետեր դնում, դա նշանակում է, որ Ճակատենից Կապան հասնելու համար բնակիչները պետք է մեծ շրջան գծեն, վիթխարի ճանապարհ և ժամանակ պետք է անցնեն Ճակատենի բնակիչները: Ճակատենից Կապան 5-6 րոպեի ճանապարհ էր , հիմա իրենք պետք է 1.5 ժամ ծախսեն, մոտ 180 կմ ճանապարհ անցնեն, գնան հասնեն Մեղրի, Քաջարան, հետո՝ Կապան»:
Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի ճանապարհին, փորձագետը պնդեց, որ այն չի կարող լիարժեք փոխարինել հիմնական ճանապարհին, քանի որ նեղ է, իսկ ոլորանները՝ կտրուկ.
«Ձմռանը իրանական բեռնատարները շատ լուրջ խնդիր են ունենալու, հիմա արդեն մեծ դժվարությամբ են անցնում: Ասել, թե այդ ճանապարհը լիարժեք փոխարինում է Գորիս-Կապան ճանապարհին, սխալ է, մոլորության մեջ են դնում հանրությանը»,-ասաց Դավիթ Ջամալյանը:
Կառավարության որոշմամբ՝ 2022թ-ի հունվարի 20-ից Երևան-Կապան չվերթներ կիրականացվեն:
Թե որքա՞նով է սա իրատեսական և արդյո՞ք հակառակորդը չի թիրախավորի հայկական ինքնաթիռները՝ փորձագետը նշեց, որ թշնամին իրավիճակի սրման դեպքում ցանկացած պահի կարող է կրակ արձակել և վտանգներ ստեղծել մեզ համար.
«Սա ընդամենը խայծ է, որ, ըստ իրենց, անտեղյակ մարդիկ պետք է կուլ տան, դա որևէ ընդհանուր բան չունի ավտոճանապարհը կամ երկրի մի հատվածը թշնամուն զիջելու մեջ, հետո, երբ օդանավակայանը գտնվում է անմիջապես հակառակորդի սահմանային հենակետերի մոտ, որևէ երաշխիք չկա, որ իրավիճակի վատթարանալու պարագայում այս ամենը չի ընդհատվի: Ոչ ոք ոչինչ չի կարող բացառել, օդանավակայանի պարիսպներից այն կողմ ադրբեջանական հենակետեր են, և նրանք կարող են կրակել ցանկացած իրավիճակում, երբ պետք լինի ճնշում բանեցնել հայկական կողմի վրա, կարող են կրակել կամ այնպիսի վտանգ ստեղծել, որ որևէ չվերթ չիրականացվի»,-ասաց Ջամալյանը:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ էլ հայտարարել էր, որ եթե ադրբեջանցիները միայն Նախիջևան են ուզում գնալ, ապա արդյունավետ ճանապարհ կարող է լինի Խնձորեսկից Բիչենեկը:
Անդրադառնալով ԱԽՔ-ի այս հայտարարությանը՝ փորձագետը պարզաբանեց, որ խոսքը Գորի-ս Սիսիան հատվածի մասին է, միևնույն ժամանակ նկատեց, որ ԱԽ քարտուղարը կրկին օգտագործել է ադրբեջանական տեղանուն.
«Սիսիանի տարածաշրջանի մասին է խոսքը, Խնձորեսկից մտնելու են Գորիս, Գորիսից անցնելու են Սիսիան, Սիսիանից դուրս գան դեպի Նախիջևան, սա պատմական Հայաստանի Շահապունք գավառն է: Իշխանությունների պատկերացմամբ՝ նորմալ է, որ ադրբեջանական կողմն այդ հատվածով երթևեկի և կապ հաստատի իրենց եղբայրների հետ: Հարցը հետևյալն է՝ մենք ի՞նչ ենք ստանում դրա փոխարեն»:
Երբ հիշեցրինք, որ ԱԽ քարտուղարը վստահեցրել էր, թե հայկական կողմն էլ Հորադիզով ճանապարհից կարող է օգտվել, Դավիթ Ջամալյանն ասաց
«Դա լկտի սուտ է, ոչ ոք չի կարող երաշխավորել այդ ճանապարհով անցնող հայ քաղաքացու անվտանգությունը, առավել ևս ՝ եթե ընդունենք , լարվածություն լինելու է , այդ լարվածության ֆոնին ո՞վ է երաշխավորելու Հորադիզ գնացող մեր հայրենակիցների անվտանգությունը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/11/2025 08:56 Այս անգամ «Ճռիկ-վռիկներ» էր արել ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին․ ի՞նչ սկանդալի մեջ է հայտնվել նա. «Ժողովուրդ»
- 01/11/2025 08:54 Առաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին. «Ժողովուրդ»
- 01/11/2025 08:51 Ովքեր են այն 782 հազար քաղաքացիները, որոնք մինչև մայիսի 1-ը հայտարարագիր կլրացնեն. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:36 Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան փարթին . «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:33 Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:31 ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը. այն կքննվի առաջնահերթության կարգով. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:28 218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/10/2025 17:40 Ձերբակալվել է փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ. գնում էին սնվելու
- 01/10/2025 14:03 Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Դանիելյան
- 01/10/2025 12:30 Սա տիպիկ օրինակ է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում. Առաքելյան
- 01/10/2025 11:15 Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/11/2025 12:28 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ
- 01/11/2025 11:15 Նոյեմբերյան քաղաքում այրվել են խանութ-տաղավարներ
- 01/11/2025 10:59 Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Lexus»-ը ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և գլխիվայր շրջվել
- 01/11/2025 10:24 Ագարակավանի խաչմերուկում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/11/2025 13:13 Վարումն ու Ագուտինը ԱՄՆ-ում 200 մլն ռուբլի արժողությամբ բնակարան կորցնելու վտանգի առաջ են հայտնվել
- 01/10/2025 22:50 Բացահայտվել են շան՝ տիրոջ մահճակալի վրա քնելու ցանկության պատճառները
- 01/10/2025 15:43 Կինը երկվորյակներին լույս աշխարհ է բերել տարբեր օրերի
- 01/09/2025 16:36 Ճապոնիայում պոպուլյար է դարձել նախադպրոցական տարիքի երեխաներին լազերային էպիլիացիայի ենթարկելը
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը