ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հացը և բժշկական պարագաները գյուղեր են հասցնում անանցանելի ճանապարհով. Երեք գյուղերի բնակիչների տեղափոխումը կազմակերպվում է ժամանակացույցով՝ «ՈՒԱԶ»-ով 11/12/2021 20:37 | ԼՐԱՀՈՍ
Գորիս խոշորացված համայնքի երեք գյուղերում այսօր սնունդ ու բժշկական օգնություն հասցնելու անհրաժեշտություն էր առաջացել։ Գորիսից փորձել են բնակիչներին օգնել։ Նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ կապը գյուղերի հետ կտրված չէ, պարզապես ճանապարհը, որ գործում է, վատ վիճակում է՝ գրեթե անանցանելի։
Այսօր ճանապարհին նորոգման աշխատանքներ են իրականացվում, եղանակային պայմաններն էլ բարենպաստ չեն։ Հետևաբար` ճանապարհների անանցանելիությունը հիմնավոր է։
«Դա է պատճառը, որ հատուկ մեքենաներով է հնարավոր միայն երթևեկել այդ ճանապարհով, ինչից բազմաթիվ այլ խնդիրներ են առաջանում՝ սկսած սննդի տեղափոխման, մինչեւ առողջության հետ կապված հարցեր։ Բոլոր խնդիրներն արձանագրվում են, փորձում ենք հրատապ կերպով դրանց լուծում տալ»։
Յոլյանը նշեց, որ Բարձրավան, Որոտան, Շուռնուխ գյուղերում բազմաթիվ դժվարություններ են առաջացել՝ մայրուղու վրա մաքսակետի տեղադրումից հետո, բայց փորձ է արվում հնարավոր միջոցներ ձեռնարկել, որպեսզի առաջնային՝ պարենի ու բժշկական օգնության հետ կապված հարցերը լուծվեն։
«Հիմնականում հացի հետ կապված խնդիրներ են եղել։ Հաց մատակարարող մեքենաները հասկանալի պատճառներով չեն գնացել բնակավայրեր, մենք կազմակերպել ենք։ Այսօր նաև մարզպետարանի հետ ենք խոսել, փորձում ենք մի շարք խնդիրներին, որոնք ավելի գլոբալ լուծում են պահանջում, համատեղ ուժերով արագ արձագանքել։ Մարդկանց տեղափոխելու հարցն է։ Այսօրվանից առանձնացվել է «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա, որը մի քանի անգամ երթևեկել է և կազմակերպել բնակիչների տեղափոխումը, որոնք Գորիսում հարցեր ունեն ՝ բանկային և այլ ծառայություններից օգտվելու հետ կապված»։
Յոլյանը հավելեց, որ հատուկ մեքենայով երթևեկելու համար հստակ ժամանակացույց է սահմանվել։ Նախկին փոխքաղաքապետի փոխանցմամբ՝ Գորիս-Կապան ճանապարհի վրա նախկինում գործող շինությունն ադրբեջանցիները վաղուց էին նորոգում։ Իրենք էլ երկար ժամանակ բարձրաձայնում էին այդ մասին, սակայն հիմա էլ տեղեկություն չունեն ՝արդյոք այդ շենքն է ծառայելու ադրբեջանական կողմի համար որպես մաքսակետ, թե այլ շինություններ են լինելու։ Նրա փոխանցմամբ՝ մաքսակետից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա բնակավայրեր կան։
«Շատ մոտ են, 600 մետրից սկսած հարակից տարածքը բնակելի է, տեղակայված են Որոտանի վարչական ղեկավարի եղբոր տանը, իսկ հարակից տարածքներում իրականացրել են շինարարություններ»,- Յոլյանը հավելեց, որ այս հատվածի բնակիչների համար ևս հասանելի է այլընտրանքային ճանապարհը։ Հույս ունեն, որ գոնե մինչև ձմռան առատ տեղումները, ճանապարհները տեսքի կբերվեն, առաջացած լուրջ խնդիրները հնարավոր կլինի լուծել։
Ըստ նրա, գլխավոր մայրուղուց հրաժարվելը մի շարք խնդիրներ է առաջացնելու։
«Այլընտրանքային ճանապարհը իր ենթակառուցվածքային տեսանկյունից չի կարող համեմատվել մյուս ճանապարհի հետ, որովհետև որքանով հատկապես բեռնատարի վարորդներն են ներկայացնում, անհամեմատ դժվարանցանելի է, բազմաթիվ խնդիրներ կարող են առաջանալ։ Երեկ տեսանք, որ մի թեթև տեղումների պատճառով լուրջ խցանումներ են տեղի ունենում»։
Յոլյանը չի պատկերացնում, թե այդ խնդիրների լուծումն ինչպե՞ս է իրականացվելու, սակայն նշում է, որ ճանապարհը կենսական նշանակությունն ունի համայնքի բնակավայրերի համար և՛ անվտանգության, և՛ տնտեսական, և՛ ռազմավարական տեսանկյունից. «Այլընտրանքը հարցի լուծում չէ բացարձակապես»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ