ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խիստ անբավարար են այն ծախսերը, որոնք նախատեսված են սպառազինության գնման համար. Տիգրան Աբրահամյան 11/10/2021 16:10 | ԼՐԱՀՈՍ
2022թ.-ի մեր ռազմական բյուջեն առհասարակ որևէ կերպ չի համապատասխանում մեր եղած մարտահրավերներին ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Վերջինս նշում է՝ տեսանելի չէ այն տրամաբանությունը, որով առաջնորդվում է կառավարությունը։ Այն սպառնալիքները, որոնք արձանագրում է պատգամավորը, և որոնք առաջիկա տարիներին մեր պետության գլխից կախված են լինելու, դրանց չեզոքացման ուղղությամբ նախատեսված ծախսեր Տիգրան Աբրահամյանը բյուջեում չի տեսնում։
«Ամենակարևոր հարցերից մեկը վերաբերում է սպայական կազմին, զինվորական մասնագիտության գրավչությանը, որի մասին ձևակերպումներ կան նաև կառավարության ծրագրում, սակայն իրականում այս ուղղությամբ որևէ լուրջ ռեսուրս չի ներդրվում։ Տպավորություն է, որ սա ուղղակի նախորդ տարվա հետպատերազմական իրավիճակի իներցիոն բյուջեն է։ Այս բյուջեն կազմողները կա՛մ տեղյակ չեն մեր երկրում առկա սպառնալիքներից, կա՛մ տեղյակ են, բայց նպատակային ոլորտը տանում են տապալման»,-նշեց պատգամավորը։
Հարցին, թե հաջորդ տարվա բյուջեով սպառազինություն ձեռք բերելու համար որքա՞ն գումար է նախատեսված, Տիգրան Աբրահամյանը նկատեց՝ նիստն ունի բաց ու փակ հատվածներ, և ինչպես շատ այլ հարցեր, այնպես էլ սպառազինություն ձեռք բերելու հարցը քննարկվել է փակ ռեժիմով, և ինքն էլ չի կարող թիվ հրապարակել։
«Միայն կասեմ, որ խիստ անբավարար եմ համարում այն ծախսերը, որոնք նախատեսված են սպառազինության գնման համար։ Նիկոլ Փաշինյանն այս երեք տարվա մեջ այդպես էլ չպատկերացրեց, թե ինչ է անվտանգությունը, ինչ է անվտանգային համակարգը, ինչ գլխավոր խնդիրներ ունենք և այդ խնդիրների լուծմանը հասնելու համար ինքն ու կառավարությունն ինչ անելիքներ ունեն»,-նշեց Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորն ընդգծեց՝ այն, ինչ ամրագրված է այս բյուջեում ոչ թե բանակի վերականգնմանն է ուղղված, այլ ուղղակի իրավիճակային, տարբեր խնդիրներին ուղղված ֆինանսական հատակցումներ են։
Տիգրան Աբրահամյանը նշում է՝ մի շարք առաջարկներ է ներկայացրել, որոնց մի մասն էլ չի հանրայնացնում։ Անվտանգությունն ապահովող կառույցներին, այդ թվում ԱԱԾ-ին, զինված ուժերին գրություններով, առաջարկներով ու դիտարկումներով ներկայացրել է իր մոտեցումները։
Պատգամավորը կարծում է, որ դրանց պատասխաններն արդյունավետության առումով հետագայում պետք է արտահայտվեն բյուջեներում, հայեցակարգերում և ծրագրերում։
«Միակ բանը, որ որոշակի դրական արձագանքի էր արժանացել, դա ԱԱԾ-ին ուղղված իմ դիտարկումն էր՝ կապված ԱԱԾ սահմանապահ զորքերի պայմանագրային և սպայական անձնակազմի հավելավճարների, աշխատավարձերի բարձրացման հետ, քանի որ դրանք չափազանց ցածր են։ Հատկապես Սյունիքի հատվածում սահմանապահ զորքերը բավականին ծանր ծառայություն են մղում և այնտեղ ծառայողները պետք է պատշաճ ձևով վարձատրվեն»,-ասաց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ ԱԱԾ-ն արձագանքել է իր դիտարկմանը՝ նշելով, որ իրենք նույնպես կիսում են այդ մտահոգությունը և իրենց մոտ ևս դա քննարկման առարկա է։ ԱԱԾ-ից վստահեցրել են, որ փորձելու են հասնել այս խնդիրների լուծմանը։
Ինչ վերաբերում է թշնամի Ադրբեջանի բյուջեին պաշտպանության ոլորտի մասով, Տիգրան Աբրահամյանը նկատում է՝ տարբերությունը հսկայական է ոչ միայն բուն ֆինանսական միջոցների առումով, այլև մոտեցումներով։ Պատգամավորի խոսքով միայն լրատվականների վերլուծությունները ցույց են տալիս, որ կա ընդգծված ուղղություն, կան առաջնահերթություններ, որոնց արտահայտումը տեսնում են Հայաստանի և Արցախի հետ սահմանային հատվածներում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ