ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խաչիկ գյուղի բնակչին հակառակորդի կողմից սպանության փորձի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 11/10/2021 17:38 | Քրեական խրոնիկոն
2021թ. նոյեմբերի 9-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, կրակոց են արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի վարչական տարածքում «Դուզ» կոչվող հանդամասում վարուցանք կատարող՝ նույն գյուղի բնակիչ Թ. Ասատրյանի կողմից վարվող «ԴՏ-75» տրակտորի ուղղությամբ: Կրակոցի հետևանքով կոտրվել է տրակտորի ձախակողմյան ապակին: Հակառակորդին, սակայն, չի հաջողվել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ տրակտորում գտնվող Թ. Ասատրյանին հաջողվել է թաքնվել, նա մարմնական վնասվածքներ չի ստացել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում:
Հայ֊ադրբեջանական շփման գոտում արձանագրվող հանցավոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվության օպերատիվ փոխանակման վերաբերյալ ՀՀ, ՌԴ և ԱդՀ գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում գյուղտնտեսական աշխատանք կատարող խաղաղ բնակչի սպանության փորձի, դրանով իսկ սահմանամերձ բնակավայրի քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի, բնականոն կենսագործունեության նկատմամբ կատարված հերթական հանցավոր ոտնձգության, նման սադրանքով հրադադարի ռեժիմի խախտման դեպքի վերաբերյալ տվյալները փոխանցվել են ռուսական կողմին՝ պատշաճ և օբյեկտիվ համատեղ քննության նախաձեռնմամբ կատարվածին գնահատականներ տալու նպատակով:
Նույն նպատակով ռուսական կողմին է տրամադրվել նաև 2021թ. նոյմեբերի 8-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ԱՀ Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանքում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի կողմից ազգային ատելության շարժառիթով, խաղաղ բնակչությանն ահաբեկելու համար ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող Արցախցի 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցներ արձակելու, դրա հետևանքով 1 անձի սպանելու, 3-ին հրազենային մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի վերաբերյալ նյութերը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/01/2024 08:36 Ալեն Սիմոնյանն էլի աչքի է ընկել խուլիգանական վարքով. ԱԺ միջանցքում խայտառակ միջադեպ գրանցվեց. «Ժողովուրդ»
- 11/01/2024 08:33 Սրբուհի Գալյանի «պռավադնիկները»․ «Հրապարակ»
- 11/01/2024 08:30 Սրբուհի Գալյանի՝ Արդարադատության նախարար դառնալու հեռանկարով կիրականան նաև Աննա Վարդապետյանի նպատակները. «Ժողովուրդ»
- 11/01/2024 08:28 Սրբազանը մեկնել է Մոսկվա․«Հրապարակ»
- 11/01/2024 08:26 Ինչպես հարեւանի տան պայթյունը վախեցրեց գեներալ ՔՊ-ականին. Ցուցմունքներ. «Ժողովուրդ»
- 11/01/2024 08:24 Գողականների հարկի տակ՝ մարդու իրավունքների մասին ․«Հրապարակ»
- 11/01/2024 08:21 Ինչո՞ւ չեն նախատեսում թոշակառու գնդապետների, գեներալների վերադարձը ծառայության․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/01/2024 12:36 Փորձ են անում ինձ ահաբեկել և լռեցնել. Հովհաննես Ավետիսյան
- 11/01/2024 12:05 57 տարի առաջ այս օրը Ստեփանակերտում տեղադրվեց «Մենք ենք մեր սարերը» կամ տատիկ պապիկի արձանը
- 10/31/2024 19:01 Հովհաննես Ավետիսյանին ձերբակալել են ապօրինի զենքի հետ կապված կասկածանքով. Արսեն Բաբայան
- 10/31/2024 15:43 Այս պահի դրությամբ Էրեբունու ՁՊՎ ում են գտնում 9 քաղաքացի, որոնց «մեղքը» մեկն է՝ դեմ են արտահայտվում այս իշխանություններին․ Մանուկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/01/2024 10:27 Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ մշտական բնակության վայր չունեցող տղամարդը դանակահարել է ՌԴ քաղաքացուն. shamshyan.com
- 10/31/2024 22:00 Ավտովթար՝ Երևանում․ «Վեգա» հիպերմարկետի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն․ կա վիրավոր
- 10/31/2024 16:00 Չերկեսկ շենքերից մեկում գազ է պայթել. հաղորդվում է 5 զոհի մասին
- 10/31/2024 10:27 Խոշոր ավտովթար Վաղարշյան փողոցում․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/31/2024 23:38 Գաստրոէնտերոլոգը նշել է ամենավտանգավոր խավարտները
- 10/31/2024 20:20 Քանյե Ուեսթի կինը կրկին փոխել է իմիջը ամուսնալուծության մասին լուրերից հետո
- 10/28/2024 15:13 «Միսս Տիեզերք 2024» մրցույթում Հայաստանը կներկայացնի Էմմա Ավանեսյանը
- 10/26/2024 17:20 Սամվել Ալեքսանյանը պապիկ է դարձել. ծնվել է Ալեքսանյանի որդու դուստրը
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ
- 10/28/2024 13:56 Մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը
- 10/26/2024 15:33 Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել. արդյո՞ք դա կազդի Երկրի վրա
- 10/25/2024 18:11 Պտուղը ողջ է մնացել մոր արգանդում այն բանից հետո, երբ վերջինս ցած է ընկել 14-րդ հարկից