ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Covid 19 համավարակի դեմ միջոցառումներում հանցավոր չարաշահումների փաստերով 20 քրեական գործ է հարուցվել, 15 անձի մեղադրանք է առաջադրվել 11/10/2021 11:44 | Քրեական խրոնիկոն
Հանրապետությունում կորոնավիրուսային համաճարակի կանխարգելման տեսանկյունից խիստ արդիական և անհանգստացնող են դարձել պետության կողմից այդ նպատակով համապատասխան կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ջանքերի խաթարմանն ուղղված հանցավոր դրսևորումները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։
«2021թ.-ի ապրիլից ՀՀ Ոստիկանության և հատկապես ՀՀ ԱԱԾ-ի կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են Covid 19 համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների գործընթացում մի շարք բուժհաստատությունների տասնյակ աշխատակիցների կողմից գրեթե նույն սխեմայով կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնական կեղծիքների և կաշառքի բազմաթիվ դեպքեր:
Մասնավորապես, բուժհաստատությունների, պետական այլ մարմինների կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ ունեցող մի շարք պաշտոնատար անձինք, լիազորված լինելով կազմակերպել «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացը, բուժանձնակազմի այլ ներկայացուցիչների հետ գործակցությամբ, այլ անձանց կողմից համոզելու, նյութապես շահագրգռելու պայմաններում, հարյուրավոր քաղաքացիների չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով, սակայն կազմել են նրանց կողմից կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին կամ երկու չափաբաժիններով պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ կեղծ սերտիֆիկատներ և դրանք մուտքագրել էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ:
Առանձին դեպքերում էլ պարզված կոռուպցիոն չարաշահումները պայմանավորված են եղել քաղաքացիների, այդ թվում ՀՀ ժամանող ուղևորների համար կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք ապահովելու հետ: Մասնավորապես, առանձին բժիշկ համաճարակաբաններ, բուժհաստատությունների՝ կոնկրետ գործառույթներով օժտված անձինք պատրաստել և առանձին քաղաքացիների, ՀՀ ժամանած ուղևորների իրացրել են կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ, որոնք վերջիններս ներկայացրել են ըստ պահանջի: Այդպիսով նրանք իրավունք են ստացել առանց նմուշառման, հետազոտման դեպքում դրական պատասխան ստանալու պարագայում պարտադիր ինքնամեկուսացման ենթարկվելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև հոսպիտալացվելու՝ անարգել տեղաշարժվել, մուտք գործել ՀՀ տարածք:
Այս ապօրինի գործողությունների հետևանքով նշված քաղաքացիներին հնարավորություն է տրվել շրջանցել ՀՀ-ում, օտարերկրյա պետություններում հակահամաճարակային սահմանափակումները՝ վտանգելով համավարակի պայմաններում, ՀՀ-ում հիվանդության տարածման և առաջացած համաճարակի հետագա կանխման, բնակչության առողջության պահպանման նպատակով պետության կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը:
Ընդ որում, ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ բժշկական սպասարկում իրականացնող և համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձինք պատվաստված լինելու կեղծ սերտիֆիկատ, կամ առանց նմուշառման կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ ստացած քաղաքացիներից անձամբ կամ միջնորդների միջոցով վերը նկարագրված ակնհայտ ապօրինի գործողությունների համար ստացել են տարբեր չափերի՝ 5000-ից մինչև 40.000 ՀՀ դրամ կաշառք:
Վերոնշյալ հանցագործությունների առթիվ ՀՀ ԱԱԾ-ում և Ոստիկանությունում հարուցվել է 20 քրեական գործ, որոնք վերաբերում են Երևան քաղաքի և Շիրակի, Արարատի, Գեղարքունիքի մարզերի բազմաթիվ բուժհաստատությունների, հիմնականում՝ պոլիկլինիկաների:
Քրեական գործերով այս պահին նախնական տվյալներով պատվաստման բովանդակությամբ կեղծ սերտիֆիկատներ են ստացել և դրանց հիման վրա «ԱՐՄԵԴ» համակարգում ապօրինաբար գրանցվել, կամ կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ է ստացել (ավելի քիչ թվով) ընդհանուր շուրջ 310 քաղաքացի:
Քրեական գործերի նախաքննությամբ կատարվել են տասնյակ խուզարկություններ, հայտնաբերվել և առգրավվել են քաղաքացիների կողմից որպես կաշառք տրված գումարներ, ձեռք են բերվել պատվաստված չլինելու պայմաններում կեղծ սերտիֆիկատներ ստացած անձանց տվյալներ պարունակող ցուցակներ: Կոռուպցիոն հանցավոր այս կառուցակարգերում ներգրավված բազմաթիվ բուժաշխատողներ տվել են խոստովանական ցուցմունքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ քրեական գործերով արդեն իսկ մեղադրանքներ են առաջադրվել ընդհանուր 15 անձի, որոնցից 9-ը կալանավորվել է:
Քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում: Դատախազության հետևողական հսկողության ներքո ձեռնարկվում են քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ նմանատիպ այլ դրսևորումներ բացահայտելու, պարզված դեպքերով առերևույթ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձանց ամբողջական շրջանակները ի հայտ բերելու, յուրաքանչյուրի գործողությանը իրավական գնահատականներ տալու ուղղությամբ:
ՀՀ դատախազությունը զգուշացնում է, որ նման չարաշահումները լրջորեն սպառնում են հանրապետության առողջապահական անվտանգությանը, խոչընդոտում պետության կողմից իրականացվող հակահամաճարակային և բնակչության առողջության պահպանման միջոցառումների արդյունավետությանը:
Ելնելով վերոնշյալից՝ ինչպես քաղաքացիներին, այնպես էլ Covid 19 համավարակի տարածման կանխարգելման միջոցառումներում ներգրավված բուժաշխատողներին, հանրային ծառայողներին հորդորում ենք զերծ մնալ նման անպատասխանատու, ինչպես իրենց, այնպես էլ հանրության առողջությունը վտանգող և քրեորեն հետապնդելի քայլերից: ՀՀ դատախազության մոտեցումը նման դեպքերում լինելու է անվերապահորեն խիստ, կիրառվելու են իրավաչափ և օրինական բոլոր անհրաժեշտ ներգործության միջոցները՝ նման հանցագործություններ կատարած բոլոր անձանց քրեական համաչափ պատասխանատվության ենթարկելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից