ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ հոգևորականները շարունակում են մեկուսացած մնալ Դադիվանքում. Հայ ուխտավորներն անգամ խաղաղապահների ուղեկցությամբ չեն կարողանում մտնել վանք 11/10/2021 19:21 | ԼՐԱՀՈՍ
Հայ 6 հոգևորական շարունակում է մեկուսացած մնալ Դադիվանքում, իսկ հայ ուխտավորները դեռևս չեն կարողանում մտնել վանական համալիր:
Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ հոգևորականները դեռևս մարտից մեկուսացած են Դադիվանքում, նրանց հետ են նաև ռուս խաղաղապահները:
Տեր Վրթանեսի խոսքով՝ հոգևորականները մեկուսացած են անվտանգային խնդիրներից ելնելով, ինչպես զրուցակիցը նշեց ՝«դուրս գան, ո՞ւր գնան, չորս բոլորն ադրբեջանցիներ են».
«Մեկուսացած են, որովհետև այդպես է այսօրվա իրավիճակը, վանքը այժմ գտնվում է օտարի տարածքում: Հոգևորականները բանտարկված չեն, իրենք հոգևոր ծառայության մեջ են,վանքի տարածքից դուրս չեն գալիս, անգամ խաղաղապահները դուրս չեն գալիս:Դուրս գան, ո՞ւր գնան, չորս բոլորն ադրբեջանցիներ են:Բայց, անշուշտ, եկեղեցին հարմար է և պատշաճ»,-ասաց տեր Վրթանեսը:
Արցախի թեմի առաջնորդի փոխանցմամբ՝ հայ ուխտավորներն անգամ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ չեն կարողանում մտնել Դադիվանք.
«Ադրբեջանը մերժում է, թույլ չի տալիս, մինչև երբ են մերժելու՝ կտեսնենք»,-ասաց նա՝ հավելելով, որ դեռևս հայտնի չէ, թե երբվանից Դադիվանքը կշարունակի ընդունել հայ ուխտավորներին:
Տեր Վրթանեսը նաև հայտնեց, որ ռուսական կողմի հետ հաճախակի է հանդիպումներ ունենում, վերջերս հանդիպել է ռուսաստանյան զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինի հետ, միասին այցելել են Դադիվանք:
Հանդիպումների ընթացքում մշտապես քննարկվում է հայ ուխտավորների Դադիվանք մուտքի հարցը.
«Ռուսական կողմն էլ է կողմնակից, ես էլ եմ կողմնակից, բոլորս ենք ուզում, որ հայ ուխտավորները կարողանան գնալ Դադիվանք, ռուս խաղաղապահներն էլ միանշանակ կողմ են»,-ասաց Տեր Վրթանեսը:
Ըստ նրա՝ խնդրի լուծումն այն է, որ բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպումների ժամանակ մշտապես բարձրաձայնեն խնդրի մասին.
«Վերջերս Մոսկվայում հանդիպում եղավ Վեհափառի և կրոնապետերի մասնակցությամբ,այս հարցը ևս բարձրացվել է, տեսնենք՝ եթե շարժ լինի, ուրեմն ի ուրախություն բոլորիս, եթե ոչ, կնշակի՝ սա լուրջ խնդիրն է: ՌԴ նախագահն է այս ձևաչափը դրել,եթե չեն կատարում, նշանակում է, որ Ադրբեջանը չի ընդունում ՌԴ նախագահի ասածը»,-ասաց եպիսկոպոսը:
Տեր Վրթանեսը մեզ հետ զրույցում հայտնեց նաև, որ ադրբեջանցիները Դադիվանքի ուխտագնացությունների դիմաց հայկական կողմից առաջարկ են արել.
«Իրենք գուսան ունեն, որի ծննդավայրը գտնվում է Արցախի տարածքում, ադրբեջանցիներն ուզում են փոխադարձ այց կազմակերպել՝ իրենք գնան գուսանի շիրիմին, մերոնք էլ գնան Դադիվանք, այսպես ասած՝ բարտեր լինի: Ադրբեջանցիներն են սա առաջարկել, մենք էլ ասել ենք, որ դեմ չենք, իրենք ճանապարհ էլ են կառուցել, բայց հետո դադարեց այս խոսակցությունը»,-ասաց նա:
Զրույցի վերջում տեր Վրթանեսը հույս հայտնեց, որ այս հարցը շուտով կլուծվի և Դադիվանքը կրկին կընդունի հայ ուխտավորներին:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ