ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանական պարտությունից մեկ տարի անց․ «Փաստ» 11/09/2021 10:28 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին, ստորագրվեց հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, որը հայկական կողմի համար դարձավ պարտությունը խորհրդանշող նվաստացուցիչ, կապիտուլ յացիոն փաստաթուղթ։ Խնդիրն այն է, որ այդ հայտարարության դրույթները վերաբերում էին ոչ միայն հրադադարի հաստատմանը, այլև նախատեսում Արցախի կենսական տարածքների հանձնումն Ադրբեջանին, ինչպես նաև այլ զիջումներ։ Իսկ հայտարարության որոշ դրույթներ՝ մասնավորապես ռազմագերիների վերադարձին վերաբերող 8-րդ կետը, մինչև այժմ Ադրբեջանը չի իրականացնում։ Այնինչ, Արցախի հողերի հանձնման վերաբերյալ հայտարարության մեջ հստակ ժամկետներ էին նշվում, իսկ գերիների փոխանցման հարցում՝ ոչ։
Հասկանալի է, որ հենց այնպես չհասանք կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրմանը, դա նաև պատահականության արդյունք չէ, այլ առաջին հերթին Հայաստանի իշխանությունների ձախողման պատճառ։ Որքան էլ Փաշինյանը հատուկ շեշտի, թե «մենք, ըստ էության, ձախողել ենք բանակաշինության գործը»՝ շեշտադրելով միայն բանակի գործոնը, որքան էլ շարունակի ամբողջ մեղքը գցել «30 տարվա վրա», միևնույնն է, այդ ձախողումներն առաջին հերթին կապած են իր հետ, մասնավորաբար պատերազմի ընթացքում և դրանից առաջ ընդունված որոշումների հետ։ Նախ՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հաշվի առնելով Բաքվից եկող պարբերական ազդակները, պետք է նկատի ունենար, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է ռազմական ագրեսիա նախաձեռնել Արցախի դեմ։
Բայց այդ հանգամանքը իշխանություններին քիչ էր հուզում (կամ այդպես էր պետք. դա ժամանակը ցույց կտա), նրանք շարունակում էին հասարակությանը խաղաղության պատրաստել ու իրական բարեփոխումների փոխարեն ամբողջ ուժով վարկաբեկել բանակը, թիրախավորել ու ռազմական գործից հեռացնել այն մարդկանց, ովքեր մեծ դերակատարություն են ունեցել հաղթանակների կերտման ու բանակաշինության գործում։ Եվ պատահական չէ, որ պատերազմի սկսվելու ժամանակ Հայաստանը լիարժեքորեն պատրաստ չէր ռազմական էսկալացիային։ Այլապես հակառակորդի ներուժի գնահատման, զորահավաքի և մյուս կազմակերպչական հարցերը նախօրոք կլուծվեին, այլ ոչ թե պատերազմի ընթացքում կփորձեին մի կերպ գլուխ բերել, այդ թվում՝ «բրոնեժիլետ» ու «կասկա» խնդրելով ժողովրդից։
Օրինակ՝ հայկական կողմը թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների բաղադրամասերի մասին տեղեկացավ միայն այն ժամանակ, երբ դրանք Ադրբեջանի կողմից օրեր շարունակ լայնորեն կիրառվելուց հետո հնարավոր դարձավ խոցել, Փաշինյանն էլ այդ մասին հատուկ գրառում կատարեց։ Արդյունքում պարզվեց, որ այդ ԱԹՍ-ների տեխնոլոգիաների մեծ մասը Թուրքիային են տրամադրում արևմտյան երկրները, ու դրանից հետո միայն բարձրացավ այդ երկրների կողմից դրանց մատակարարումը դադարեցնելու հարցը։ Այնինչ, հայկական կողմը նախքան պատերազմը արդեն պետք է ուսումնասիրած լիներ թուրքական ԱԹՍ-ների բաղկացուցիչ մասերն ու դրանց դեմ պայքարի միջոցների հարցով զբաղվեր այն ժամանակ, երբ այդ անօդաչուները լայնորեն կիրառվում էին Սիրիայում և Լիբիայում։ Հարցը վերաբերում է նաև մյուս սպառազինություններին։ Բացի դրանից, պատերազմի ժամանակ ընդունվել են մի շարք կասկածելի որոշումներ, որոնք առնչվում են մասնավորապես բանակի համալրման կանգնեցմանը և կամավորական ջոկատների ձևավորման կոչերին։
Պատերազմի ժամանակ լիովին անտրամաբանական է, թե ինչու պետք է բանակի համալրումը կանգնեցվեր։ Դրա փոխարեն, ոլորտի մասնագետների պնդմամբ, պարտությունից խուսափելու համար իշխանությունները պետք է հակված լինեին անգամ դիմել ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, որպեսզի ապահովվի Հայաստանի սահմանների անվտանգությունը, իսկ հայկական զորքերը տարվեին Արցախում խնդիր լուծելու։ Մյուս կողմից էլ՝ անհասկանալի է, թե ինչու պետք է կանոնավոր բանակից անցում կատարենք կամավորական ջոկատների։ Փաշինյանը պատերազմի օրերին իր ուղիղ եթերներում անընդհատ կամավորական ջոկատներ կազմելու կոչերով էր հանդես գալիս։ Այն էլ այդ ջոկատները պետք է կազմավորվեին և առաջնագիծ մեկնեին ՏԻՄ մարմինների ղեկավարների գլխավորությամբ, որոնք, ըստ էության, ռազմական գործից հեռու մարդիկ են, կամ բակային ֆուտբոլի թիմի պես՝ հավաքվել, ընտրել «ավագ», գնալ մարզվելու և այդպես շարունակ։
Իսկ թե ինչո՞ւ համալրման գործընթացը տեղի չէր ունենում հենց բանակի զինվորական վերահսկողության ներքո, մինչև հիմա մնում է հարցական։ Հետո էլ իր վերջին հարցազրույցում Փաշինյանը հպարտանում է, թե երկար տարիներ պատշաճ ձևով Հայաստանում պահեստազորի զորահավաքներ տեղի չէին ունեցել, իսկ իրենց հաջողվեց 2019 թվականին իրականացնել Հայաստանի պատմության մեջ ամենածավալուն զորահավաքը։ Եթե իշխանությունները կարողանում էին պատշաճ ձևով զորահավաքներ նախաձեռնել, ապա ինչո՞վ էր պայմանավորված պատերազմի ժամանակ տիրող քաոսային իրավիճակը, քանի որ կամավորականներին ռազմական գործընթացներում ներգրավելու ժամանակ հաշվի չէր առնվում՝ նրանք ունե՞ն համապատասխան փորձ ու գիտելիքներ, ի վերջո, կարո՞ղ են օգտակար լինել, թե՞ ոչ։
Այդ գործընթացը ոչ մի դեպքում չպետք է ինքնանպատակ բնույթ ստանար, քանի որ պատերազմը բարձրտեխնոլոգիական լուծումներ էր պահանջում։ Ըստ էության, գործող իշխանությունը ձախողել է բանակաշինության հարցը, սակայն, ինչպես երևում է, Փաշինյանն այդպես էլ չի ցանկանում այս ձախողման պատասխանատվությունը վերցնել իր ուսերին ու, կարծես, «նրբորեն» արդարացնում է կապիտուլյացիան, ձեռքի հետ արդարացնելով նաև սպասվելիք կապիտուլյացիաները։ Մի խոսքով, որքան էլ փորձ արվի մեղքը գցել այլոց վա, այդ թվում՝ զինվորականների, «նախկինների» և այլն, իրականում, ինչպես արդեն առիթ ունեցել ենք շեշտել 44-օրյա պատերազմին նվիրված մեր հոդվածաշարում, սա Նիկոլ Փաշինյանի բերած ու իր իսկ պարտված պատերազմն էր։ Ի դեպ, դեռևս օդում կախված է մնում հարցը, թե ինչու Նիկոլ Փաշինյանը ընդառաջ չգնաց ընդդիմության՝ պատերազմի օրերին պաշտպանության կոմիտե ստեղծելու առաջարկին: Գուցե այդ դեպքում պատերազմն այլ ելք ունենա՞ր...»
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 09.11.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից