ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խնդիրները մեզ չեն կանգնեցնելու.ԲՀԿ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցում է հաղթանակի ակնկալիքով 11/09/2021 18:54 | Քաղաքական
«Բարգավաճ Հայաստան»-ը հաղթանակի ակնկալիքներ ունի առաջիկա ՏԻՄ ընտրություններից: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը:
Նոյեմբերի 14-ի և դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցություն է ունենալու Վանաձորում, Աբովյանում և Ստեփանավանում:
Քաղաքական ուժը ՏԻՄ ընտրություններին մասնակցելու որոշում կայացրել է՝ երկրում ստեղծված իրավիճակից ելնելով.
«Երկրում վիճակն այնքան ծանր է, որ պետք է ամեն ինչ անենք՝ թե՛ տեղական մակարդակներում, թե՛ առհասարակ, մեր ներուժն օգտագործելու համար: Մենք առաջին հերթին դիտարկում ենք այն, թե որ տեղերում կարող ենք առավելագույնս մեր ներուժն օգտագործել»:
Արման Աբովյանը վստահեցնում է՝ ԲՀԿ-ն լավ գիտի մարզերում ստեղծված խնդիրները, և ամենակարևորը՝ այդ խնդիրների լուծման տարբերակները.
«Բնակիչների հետ շփվել ենք,նրանք շատ լավ են տրամադրված ԲՀԿ-ի հանդեպ, մարդիկ հասկանում են, որ գեղեցիկ խոսքերով կամ խոստումներով կյանքը չի բարելավելու, նրանք մինչև հիմա հիշում են մեր հիմնական կարգախոսը՝ մեր խոսքը գործ է, մենք միշտ աշխատանքով և գործով ենք ապացուցել, այն ինչ ասել ենք»,-ասաց Աբովյանը:
Իսկ թե ինչպե՞ս է գնահատում իրենց քաղաքական ուժի շանսերը, Արման Աբովյանը պատասխանեց.
«ԲՀԿ-ի շանսերը գնահատում ենք այնքանով, որքանով այդ քաղաքների բնակիչները, հաղթանակի ակնկալիքներ ունենք» ,-ասաց նա՝ նշելով, որ համայնքներում ԲՀԿ-ն ներկայացված է լինելու իրատեսական խորագրով, «այլ ոչ թե լոկ խոստումներով».
«Ամենակարևորը, որ այդ ծրագրերի իրականացման արդյունքը կլինի ընտրություններից անմիջապես հետո, մարդիկ երկար չեն սպասի»:
Հաշվի առնելով Գորիսի ՏԻՄ ընտրությունների նախատիպը, որոնք անցել են աննախադեպ ճնշումներով, հնարավո՞ր է նույն պատկերը լինի նաև այլ համայնքներում, Արման Աբովյանն ասաց, որ հնարավոր ճնշումներն իրենց չեն կանգնեցնելու.
«Երկրում վիճակն այն ծանրագույն կետին է հասել, որ այդ կարգի խնդիրները մեզ չեն կանգնեցնելու, պետք է անել ամեն ինչ, որ իրավիճակը շտկվի: Յուրաքանչյուր անառողջ քայլ և գործողություն, բնավ կապ չունի՝ ում կողմից, ավելի շատ են վնասելու իրավիճակին»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ