ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աղամալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով դադարեցնելու մասին միջնորդություն է ներկայացվել.դատարանը հետաձգել է միջնորդությունը 11/09/2021 21:08 | Դատական ռեպորտաժներ
Պողոս Պողոսյանի սպանությունից 20 տարի անց վերաբացված գործով Աղամալ Հարությունյանի պաշտպանը պահանջում է դադարեցնել Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել քրեական գործի վարույթը՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը։
Պաշտպանության կողմը նման միջնորդությամբ է հանդես եկել ամիսներ առաջ, սակայն միջնորդության քննությունն այդպես էլ տեղի չէր ունեցել։ Նախորդ նիստի ընթացքում պաշտպանը պնդել է՝ քննության առարկա դարձնել վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով գործի վարույթը կարճելու մասին միջնորդությունը, ինչից հետո միայն դատարանը քննել է այն, սակայն որոշել հետաձգել միջնորդության լուծումը։
Պաշտպան Ռոբերտ Բեջանյանի գնահատմամբ՝ դատարանը միջնորդության լուծումը հետաձգել է առանց որևէ հիմնավորման։
«Դատարանը պարտավոր է հիմնավորել որոշումը, նա կամայականորեն ցանկացավ և հետաձգեց։ Ասում է՝ ուզում եմ լսել, ուզում եմ կատարել Վերաքննիչ դատարանի որոշումը։ Իր ուզելը շատ քիչ է։ Օրենքը պահանջում է, որ եթե համաձայն են, որ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով կարճվի քրեական գործը, ապա ինքը պարտավոր է կարճել »,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ առանց հիմնավորմամբ հետաձգվել է միջնորդությունը, ինչի հիմքով էլ պաշտպանը պատրաստվում է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։
Պաշտպանը գտնում է, որ դատավորն ունի կանխակալ մոտեցում, կանխակալ վերաբերմունք՝ դատախազության նկատմամբ և ցանկանում է նրանց թելը թելել։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 11-ին, ժամը՝ 16.50-ին։
Նշենք, որ խոսքը գնում է 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում քաղաքացի Պողոս Պողոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործին. Պողոս Պողոսյանի «Պրիվետ, Ռոբ» արտահայտության պատճառով նրա և անվտանգության աշխատակից Աղամալ Հարությունյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ Պ.Պողոսյանն ստացել էր կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք։
25.09.2001թ. հարուցված քրեական գործով ՀՀ ազգային անվտանգության նախարարության աշխատակից Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգուշ սպանություն կատարելու համար: Դատարանը հաստատված է համարել, որ 25.09.2001թ.՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պ.Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է: Դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:
2018 թվականի իշխանափոխությունից հետո դատախազությունը հայտարարեց, թե դեպքի վերաբերյալ դիմում է ստացել, որով նոր հանգամանքներ են ներկայացվել միջադեպի ականատես, վկա Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների կողմից եւ քրեական գործով կայացված դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու համար Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է համապատասխան վարույթ, որի շրջանակներում կատարվել են մի շարք գործողություններ, հարցաքննվել են վկաներ, որոնք հաստատել են Պողոս Պողոսյանին մի քանի հոգով ծեծի ենթարկելու հանգամանքը, հարցաքննվել է նաև Ջոն Սթիվեն Նյութոնը, ով տվել է ներկայացված վերոնշյալ վկայությանը նույնաբովանդակ ցուցմունք:
2020թ հուլիսի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Կարեն Մարդանյանի և Արմեն Բեկթաշյանի, բեկանել է Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանի վերաբերյալ դատավճիռը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Վերաքննիչի դատական ակտից 6 ամիս անց գործի նյութերը վերջապես ստացվել են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ու վստահվել հենց «Ֆարխոյանի ցուցակը» գլխավորող Ֆարխոյանին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
- 01/21/2025 22:22 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան վիրավորներ
- 01/21/2025 22:06 Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կա տուժած. Shamshyan.com
- 01/21/2025 21:29 Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել