ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սոցիալական ցանցերում` «GAG Yan», «GAGO YAN» և «Gagik Avetisyan» անուններով գրանցված օգտատերը ծանոթացել է կանանց հետ, հափշտակել է նրանցից ստացված՝ ընդհանուր 3.050.000 ՀՀ դրամ գումարը 11/09/2021 12:18 | Քրեական խրոնիկոն
Երևանի 32-ամյա բնակիչը, խարդախությամբ տիրացել է այլ օգտատերերի «Իդրամ» դրամապանակների տվյալներին, դրա միջոցով կնքել է առցանց վարկային պայմանագրեր և հափշտակել վարկային պայմանագրով տրամադրված դրամական միջոցները։ Այլ մանրամասներ է հայտնում ՀՀ քննչական կոմիտեն՝ տարածած հաղորդագրության մեջ։
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող բազմադրվագ քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են խարդախությունների մի շարք դեպքեր:
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 32-ամյա բնակիչը, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու ողղակի դիտավորությամբ, ձեռք բերելով քաղաքացիների վստահությունը, տիրացել է վերջիններիս «Իդրամ» դրամապանակների տվյալներին, դրա միջոցով կնքել է առցանց վարկային պայմանագրեր և հափշտակել վարկային պայմանագրով տրամադրված դրամական միջոցները՝ պատճառելով գույքային վնաս:
Մասնավորապես պարզվել է, որ 2020-2021թթ. ընթացքում հիշյալ տղամարդը, Odnoklassniki.ru սոցիալական ցանցում` «GAG Yan», «GAGO YAN» և «Gagik Avetisyan» անուններով, Facebook.com սոցիալական ցանցում` «Gagik Asatryan» անվամբ, Instagram.com կայքում «g.22.g22.g.22.g» անվամբ գրանցված օգտահաշիվների միջոցով ծանոթացել է մի շարք կանանց հետ, ներկայացել որպես ֆինանսապես ապահովված անձ, վերջիններիս ամուսնանալու կեղծ խոստումներ տալով՝ ձեռք բերել նրանց վստահությունը: Խաբեությամբ տիրանալով վերջիններիս «Իդրամ» դրամապանակների տվյալներին՝ 32-ամյա տղամարդը ձևակերպել է առցանց վարկային պայմանագրեր և հափշտակել դրանցով ստացված՝ ընդհանուր 3.050.000 ՀՀ դրամ գումարը: Բացի այդ վերջինս, չարաշահելով վերոնշյալ կանանցից մեկի վստահությունը, խարդախությամբ հափշտակել է նրա ոսկյա զարդերը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ) և 178-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Հաշվի առնելով հանցագործության այս տեսակի տարածումը՝ վերոնշյալ անվանումներով գրանցված օգտատիրոջ կողմից կատարված, ինչպես նաև համանման այլ հանցավոր արարքներից տուժած քաղաքացիներին վարույթն իրականացնող մարմինը հորդորում է դիմել իրավապահ մարմիններին, միաժամանակ նաև զերծ մնալ սեփական դրամապանակների տվյալներն այլ անձանց տրամադրելուց»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ