Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

ՀՖՖ-ն անում է ամեն ինչ «Սևանից» ազատվելու համար․ «Սևանը» խանգարում է շատերին․ Ակումբի հայտարարությունը․ 11/09/2021   22:09  |  Մարզական

«Սևան» Ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․

«Սևան» Ֆուտբոլային ակումբը առաջին անգամ հանդես է գալիս Հայաստանի ուժեղագույնների խմբում, բայց դեռ մրցաշրջանի մեկնարկից առաջ, այնուհետև մրցաշրջանի ընթացքում, ակումբը անընդհատ խոչընդոտների է հանդիպում ՀՖՖ ղեկավարության կողմից։

 
Պաշտոնապես հայտարարում ենք, որ «Սևան» ՖԱ ղեկավարությունը 2021-2022 մրցաշրջանից առաջ կառուցողական մոտեցում է ցուցաբերել ՀՖՖ-ի հետ հարաբերություններ ձևավորելու հարցում՝ պատրաստ լինելով ցանկացած առողջ քննարկման բոլոր հարթակներում, ցանկացած ձևաչափով և ամենաբարձր մակարդակով։ Բայց Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած կառույցը քաջություն չցուցաբերեց քննարկել որևէ հարց։ Ավելին, արվեց ամեն ինչ, լրացուցիչ դժվարություններ առաջացնելու համար։ Ստորև ներկայացնենք մի քանիսը։

Հայաստանի առաջնության մասնակից թիմերից միայն «Ալաշկերտը», «Ուրարտուն» և «Վանը» ունեն սեփական ստադիոն, մնացած 7 թիմերը ՀՀ առաջնության խաղերի համար վարձակալում են ստադիոնները։ 5 թիմերին ՀՖՖ-ն տեղավորել է «Հանրապետականում» և Ավանի Ֆուտբոլի Ակադեմիայի ստադիոնում։ «Սևանի» դիմումը մերժվեց այդ ստադիոններից որևէ մեկում խաղալու համար և միայն «Ալաշկերտի» սեփականատերը համաձայնեց խաղադաշտ տրամադրել ՀՀ առաջնության հանդիպումներ անցկացնելու համար։

«Սևան» ՖԱ-ն ՀՖՖ ներկայացուցչին մասնավոր զրույցի ժամանակ առաջարկեց վարձակալության սկզբունքով ակումբին տրամադրել որևէ մարզաբազա (Աբովյանի քաղաքային ստադիոնը, «Միկա» ստադիոնը կամ Արմավիրի ստադիոնը), այնտեղ մեծածավալ ներդրումներ կատարելու պայմանով։ Ի դեպ, ներդրումները կատարվելու էին շատ արագ և նպատակային, որպեսզի թիմը ունենա մարզումային խաղադաշտեր, ստադիոն և անհրաժեշտ ենթակառուցվածքներ։

Ցավոք, ՀՖՖ-ն նախընտրեց Արմավիրը տալ անհասկանալի ֆուտբոլային սուբյեկտի, իսկ մյուս երկուսը պահել իր անմիջական ենթակայության տակ, միևնույն ժամանակ՝ արգելելով մարզվել «Միկայում»։

Միակ համագործակցությունը ՀՖՖ-ի հետ եղել է ԲԿՄԱ-ի հարցում։ Մենք վերջինն ենք տվել համաձայնությունը, որ ԲԿՄԱ-ն խաղա ուժեղագույնների խմբում, որպեսզի մեր երիտասարդները չզրկվեն խաղային պրակտիկայից և օգտակար լինեն Հայաստանի հավաքական թիմերին։ Այս քայլի դիմաց Մելիքբեկյան Արմենը համաձայնել է վճարովի սկզբունքով տրամադրել Ավանի Ակադեմիայի միայն մարզումային դաշտը՝ արգելելով օգտվել լողավազանից, ֆիթնես սրահից և անգամ ժողովների համար նախատեսված սենյակից։ Սակայն հետո շատ արագ գտան տարբերակ խաղադաշտ չտրամադրելու համար։

Հայաստանի հավաքականի մարզումների մեկնարկից մեկ շաբաթ առաջ «Սևան» ՖԱ-ին զգուշացնում են, որ Կապարոսի հրահանգով ոչ մի ակումբ այստեղ չի մարզվելու, սակայն շատ հեշտ այնտեղ հայտնվում են «Արարատ-Արմենիան», «Փյունիկը» և «Նոան»։ Սա այն դեպքում, երբ Էջմիածնի 4 խաղադաշտերով բազան տրամադրվել է «Նոային»։

Հիմա ստիպված ենք ամեն անգամ մարզումների համար խաղադաշտ ման գալ և անընդհատ դեգերում ենք Ձորաղբյուրից մինչև Վանաձոր։ Նույնիսկ ամենօրյա դժվարությունները «Սևանին» չընկճեցին և մեր նորաստեղծ, երիտասարդ թիմը շատերի համար անակնկալ կերպով առաջատարների թվում հայտնվեց և, բնական է, որ սա չէր մտնում ՀՖՖ-ի ծրագրերի մեջ։

Այստեղ էլ սկսվեցին կուլիսային խաղերը։ Հասկանալով, որ մեր թիմին նույնիսկ գոլ խփելն է դժվար, «Նոայի» դեմ խաղում մրցավարը մեր դարպասին հորինում է 11 մետրանոց, իսկ 2 ակնհայտ 11 մետրանոցները մրցակցի դարպասին չի տեսնում, ինչի արդյունքում պարտվում ենք։

Այս դեպքից երկու տուր անց «Սևան» - «Ուրարտու» սեփական հարկի տակ խաղի պատվիրակը հայտնում է, որ հանդիպմանը ներկա է գտնվելու ՀՖՖ նախագահը, ինչը շատ զարմանալի էր, և ամրագրում է մարզադաշտի VIP գոտու 5 նստատեղ։ Բայց ինչ տեղի է ունենում հետագայում հիշեցնում է հեքիաթ։ Ոչ միայն Արմեն Մելիքբեկյանն ու իր ուղեկցողները չեն ժամանում, այլև չի ժամանում Շտապօգնություն սպասարկող բրիգադը։ 43 րոպե անհույս սպասում, ևս 2 րոպե և ՀՖՖ ներկայացուցիչը խոստանում է տեխնիկական պարտություն գրանցել, բայց աներևակայելի էր, բժիշկները ճանապարհին մարդու կյանք էին փրկել, իսկ հետո փրկեցին խաղը, որն ավարտվեց 0:0 ։

Եվ այսպես, երկու տուրը մեկ «Սևանի» նկատմամբ դավեր են հյուսում։ Վերջինը «Արարատի» հետ խաղում մրցավարի չնշանակած բացահայտ 11 մետրանոցն էր:

Պարզից պարզ է, որ «Սևանը» խանգարում է շատերին և խառնում մրցաշարային աղյուսակի խաղաքարտերը։ Ըստ ՀՖՖ բարձրաստիճան ղեկավարության ծրագրի «Սևանը» պետք է տեղ զբաղեցներ ոչ թե առաջին քառյակում, այլ վերջին քառյակում։ Չէին հավատացել, որ մարտունակ թիմ է հավաքվելու։ Դրա համար սկսվել է այս արշավը, ամեն գնով խանգարել և հունից հանել ղեկավարությանը, որը սեփական միջոցները չի խնայում հայկական ֆուտբոլի զարգացման համար։

Ի դեպ, նման խանդի տեսարաններ են ստեղծվել նաև հովանավորի հարցում։ Մեր գլխավոր հովանավորի և գործընկներների վահանակները ՀՖՖ-ն թույլ չի տալիս տեղադրել մարզադաշտում և ասուլիսների համար նախատեսված սրահում։ Սա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում պարտավորությունները իրականացնելու համար։

Այն, որ ՀՖՖ-ն թիմերին բաժանել է յուրայինների և օտարների՝ անհերքելի է։ Պատահական էր արդյո՞ք, որ անցած մրցաշրջանում միշտ տուժում էին ընդդիմադիր կեցվածքով հայտնի «Գանձասարը», «Շիրակն» ու «Լոռին»։ Այս թիմերից երկուսը դադարեցրել են իրենց մասնակցությունը բարձրագույն խմբում, իսկ «Շիրակը» խաղում է առաջին խմբում։ Հիմա էլ ՀՖՖ-ն անում է ամեն ինչ «Սևանից» ազատվելու համար և չի թաքցնում դա։

Ելնելով ստեղծված իրավիճակից և հասկանալով, որ ֆեդերացիան ամեն ինչ անում է «Սևան» ակումբի դեմ մենք պահանջում ենք․

ՀՀ բարձրաստիճան ղեկավարների կողմից ՀՖՖ նախագահ կարգված անձնավորությանը կարգի հրավիրել և կատարել ֆուտբոլային բոլոր ոլորտներում ձախողված ՀՖՖ ղեկավար կազմի անհապաղ փոփոխություն, ընդհուպ պահանջում ենք նրանց հրաժարականը։

Այլապես, եթե չկատարեն համապատասխան քայլեր, ապա հաջորդ տուրի՝ նոյեմբերի 17-ին կայանալիք «Ալաշկերտ» - «Սևան» խաղին, մեր թիմը խաղադաշտ դուրս չի գա։

Ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ մենք կատարել և հետագայում էլ կատարելու ենք բոլոր պարտավորությունները ակումբի ֆուտբոլիստների, մարզիչների և աշխատակազմի նկատմամբ։ Եվս մեկ անգամ կրկնում ենք, մեր ակումբը ֆինանսական խնդիրներ չի ունեցել, և չունի։ Իսկ մյուս ակումբներին, ովքեր չեն համարձակվում բարձրաձայնել իրենց խնդիրները, խորհուրդ ենք տալիս չլռել և միանալ պայքարին»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:46 26/10/2021  |  ՄարզականՀայաստանի կանանց հավաքականը նվազագույն հաշվով զիջեց Կոսովոյին
22:59 25/10/2021  |  ՄարզականԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Էստոնիային
21:43 11/10/2021  |  ՄարզականԲուխարեստում կկայանա Ռումինիա-Հայաստան հանդիպումը․ ընտրվել է մեկնարկային կազմը
20:20 08/10/2021  |  ԼՐԱՀՈՍԱշոտ Խաչատուրյանցը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահի թեկնածու
22:05 26/09/2021  |  Մարզական«Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է սերբ Միլան Միլանովիչը
23:19 17/09/2021  |  Միջազգային լրահոսՊելեին կրկն տեղափոխել են կիսաինտենսիվ թերապիայի բաժանմունք՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով
23:01 07/09/2021  |  ՄարզականՀայաստանի Մ21 հավաքականը պարտվեց Ուկրաինային
21:31 06/09/2021  |  Միջազգային լրահոսՊելեն 6-րդ օրն է հիվանդանոցում է գտնվում
00:47 06/09/2021  |  ՄարզականՀայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Գերմանիայի դեմ խաղում
23:50 05/09/2021  |  ՄարզականԱռաջին կեսից հետո խոշոր հաշվով պարտվում ենք Գերմանիային

Արխիվ

[]