ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մամ, հիշի՛ր, ինչ էլ լինի, գլուխդ բարձր ես քայլելու. նահատակված հերոսի մայրը կոչ է անում կիսատ չթողնել հերոս զավակների գործը 11/08/2021 19:35 | ԼՐԱՀՈՍ
«Մամ, հիշի՛ր, ինչ էլ լինի, դու գլուխդ բարձր ես քայլելու». Ընդդիմության հանրահավաքի ժամանակ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Արման Օհանջանյանի մայրն ընթերցեց որդու նամակի մի հատվածը։ Ուսուցչուհի Ելիզավետա Բուդաղյանն Արցախում կռվող որդուն խնդրել էր հանկարծ գերի չընկնել և որպես պատասխան ստացել՝ «Մայր իմ, հանգստ եղի՛ր, ես այն աշխարհ ինձ հետ կտանեմ բազմաթիվ թուրքեր, դրա համար հատուկ նռնակ եմ պահում»։
Ելիզավետան դիմեց հերոսածին ծնողներին՝ գլուխները բարձր պահել, հավելեց, որ թշնամին ուզում է, որ խեղճանան ու կոտրվեն, բայց հերոսներն ուզում էին այլ բան՝ կիսատ չթողնել իրենց գործը։ Բուդաղյանը դիմեց հերոսների հարազատներին՝ թույլ չտալ երկիրը բզկտել.
«Մենք հավաքվել ենք, որ միասին ասենք, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի կարող լինել, չի լինի միջանցք, որ նվիրելու են թշնամուն, Հայաստանը չի թրքացվելու։ Մեր տղերքը կռվել են, իրենց երկնային կյանքը տվել, որ արժանապատիվ ապրենք, Արցախը պահենք, Հայաստանն ուժեղ պետություն դարձնենք, իսկ այսօր Հայաստանի ղեկավարությունը խեղճի դիքրերից է հանդես գալիս»։
Հերոսի մայրը ելույթում նշեց՝ պետք է ուժեղ լինել։ Իշխանություն այնքան է թուլացել, որ ինչ պարտադրում են, այնպես էլ անում է։
«Կամավոր մարտի դաշտում հայտնված իմ Արմանը դեռ հոկտեմբերի սկզբներին համոզված ասում էր՝ «Մամ, իմացիր, այս հողերը, մեր կյանքերն էլ հետը, իշխանությունները նվիրել են Ադրբեջանին։ Իմ 23 տարեկան Արմանը, որ արդեն հասցրել էր ամուսնանալ ու մի հրաշք տղա ունենալ, կամավոր մեկնեց, ինչպես ինքն էր ասում, որ իր տղան հարկադրված չլինի գնալ պատերազմ»։
Հերոսները պատերազմին մասնակցել են, որ ապագա սերունդը ապրի խաղաղ ու կապույտ երկնքի տակ։ Տիկին Ելիզավետան հիշեց այն օրերը, երբ շատ կամավորներ զինկոմիսարիատներ են դիմել ու մերժում ստացել։ Հասկացել է, որ մարտի դաշտում փորձ ունեցողներին թույլ չեն տվել Արցախ մտնել։
«Իմ որդին հասցրեց գնալ ու հասցրեց տեսնել նահանջ հրամանի հետևանքները, դավաճանությունները։ Արմանս զոհվեց արտաքին ու ներքին թշնամիների պատճառով։ Նրանց կատարած ամեն քայլի համար փաստորեն մենք ենք պատասխան տալիս, մենք՝ հերոսածին ծնողներս»։
Հոկտեմբերի 20-ին կապ են ստացել, որ Իշխանաձորի մոտ վիրավորներ կան, պետք է օգնության հասնել։ Արմանը կամավոր, վարորդի հետ նետվեց օգնելու վիրավորներին։ Հետագայում պարզվել է, որ վիրավորները հայկական համազգեստով ադրբեջանցիներ են։
«Մոտեցել են ու սկսել կրակել, Արմանը վիրավորվել է, ուժեղ հրաձգություններ է տեղի ունեցել։ Մինչև օգնության կհասնեին, Արմանս զոհվել է»։
Նահատակված Արմանի մայրը նշեց, հերոսները չվախեցան կյանքը զոհելուց, կարող էին նահանջել, բայց հավատում էին, որ հաղթելու ենք, իսկ հիմա շատերը զլանում են անգամ ջանք գործադրել՝ երկիրն այս վիճակից հանելու համար։
«Նյուրնբերգյան դատավարություն պետք է լինի։ Ադրբեջանի կազմում Արցախ չի լինելու, աշխարհին պետք է ներկայանալ հայրենասերի դեմքով։ Որդիս զոհվելուց առաջ տեսագրություն էր արել, որը ինձ համար դարձավ ապրելու նոր իմաստ։ Նա ասում էր «Սաղ լավա լինելու, հաստատ լավ է լինելու»»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ