ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊՇՌ թեստերի գինը նախարարության գործառույթների մեջ չի մտնում. Պատվաստման հետևանքով մահվան դեպքերի մասին տվյալները դեռ ամփոփվում են. Ավանեսյան 11/08/2021 13:28 | ԼՐԱՀՈՍ
ՊՇՌ թեստերի գնային քաղաքականությամբ նախարարությունը չի զբաղվում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Քովիդ ՊՇՌ թեստերի արժեքներին։ ՀՀ-ում կիրառվող թեստերի ինքնարժեքն ավելի ցածր է, սակայն քաղաքացիները մի քանի անգամ ավելի են վճարում թեստավորման համար։
«Ինչ-որ նվազումներ եղան, հետո բարձրացում եղավ։ Դրանով զբաղվում է Տնտեսական մրցակցության հաձնաժողովը, դիտարկում է և հետևություններ կանի»։
Հարցին, արդյոք կոռուպցիոն ռիսկեր չկան, քանի որ թեստերի ինքնարժեքն ավելի ցածր է, նախարարը նշել է, որ խոսքը միայն թեստերի առաջնակի նյութերի ձեռքբերման մասին չէ։
«Դա սարքերի անընդհատ թարմացումն է, աշխատուժն է, կարծում եմ, ինքնարժեքը պետք է ներառի այս բոլոր բաղադրիչները և ի վերջո մենք նաև որակական ցուցանիշներ պետք է ունենանք։ Կան ցածրարժեք թեստեր, կան միջին, բավական որակյալ թեստեր։ Մեր խնդիրն է, որ ապահովենք նման թեստերով հետազոտությունները»։
Նախարարը նշեց, որ մոնիթորինգ իրականացնում են, սակայն գինը նախարարության գործառույթների մեջ չի մտնում։
«Մենք պետք է հասկանանք, որ ունենք որոշակի թողունակություն, որ պետք է ապահովենք, և որևէ կերպ քանակական ավելացումների հաշվին որակի նվազում չպիտի թույլ տանք։ Նախարարությունը զգոն է լինելու։ Այս պահին էլ մոնիթորինգ ենք իրականացնում այն լաբորատորիաներում, որոնք թեստավորում են անում։ Լաբորատորիան պետք է այնքան թեստավորում իրականացնի, որի թե մասնագիտական, թե սարքավորումների ներուժը կունենա»։
Ավանեսյանը չմանրամասնեց նաև պատվաստումների հետևանքով մահերի թվային տեղեկությունները՝ հավելելով, որ որոշակի աշխատանքներ են իրականացնում, ամփոփում են ու տվյալները կներկայացնեն առաջիկայում՝ թե պատվաստվածների շրջանում հիվանդության դեպքերն ինչպիսին են և որոշակի ժամկետում կհրապարակեն Քովիդից մահվան դեպքերի թե սեռատարիքային կազմը, թե պատվաստված լինելու հետևանքով մահվան մասին դեպքերը։ Անդրադառնալով հղիների շրջանում քովիդից մահվան դեպքերին, նախարարը նշեց.
«Պատվաստման ցուցանիշը հղիների շրջանում ցածր է։ Շատ անձինք, մասնագետ չլինելով, մեծ դեր խաղացին՝ վախեցնելով և ապատեղեկատվություն տարածելով, զերծ պահեցին նաև մեր հղիներին պատվաստումից»։
Այս պահին, հոսպիտալացման սպասում է մոտ 200 քաղաքացի։ Ավանեսյանը հայտարարեց նաև, որ այս պահին երկրում որևէ պատվաստանյութի պակասություն չկա։ Անդրադառնալով տրամադրվող QR կոդերին, նախարարը նշեց, որ արդեն իսկ ավարտվել է ԵՄ-ի հետ փոխճանաչման գործընթացը և նախարարության հավելվածի QR կոդերը ճանաչելի են նաև ԵՄ երկրների կողմից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ