Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին

Թեորեմներ և աքսիոմաներ. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը ռուսաստանյան «Аргументы и Факты» պարբերականին 11/08/2021   13:10  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան հեղինակավոր «Аргументы и Факты» պարբերականի գլխավոր խմբագիր Իգոր Չերնյակին: Ստորև թարգմանաբար, որոշ կրճատումներով, ներկայացվում են թերթի նախաբանն ու հարցազրույցը.

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները վերջին տարիներին հեշտ չեն զարգանում. Երևանից մեր երկրի (Ռուսաստանի) հասցեին հնչում են ամենատարբեր մեկնաբանություններ, ընդհուպ մինչև այն, որ Մոսկվան է մեղավոր Լեռնային Ղարաբաղում Հայաստանի պարտության համար: Ի՞նչ է կատարվում: «АиФ»-ի գլխավոր խմբագիր Իգոր Չերնյակի հարցերին պատասխանել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը.

- Պարոն նախագահ, անցած մի քանի տարիներին Հայաստանում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել՝ երկիրը անցավ հեղափոխության, պատերազմի, երեք տարում՝ երկու անգամ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջով: Ընդ որում, դրանից առաջ Հայաստանը փոխեց Սահմանադրությունը՝ նախագահական կառավարման համակարգից անցում կատարելով խորհրդարանականի: Երկրի ներկայիս ղեկավարությունը հայտարարում է, որ մտադիր է շարունակել լայնածավալ բարեփոխումների ուղղությունը: Կարո՞ղ են արդյոք այդ փոփոխություններն ինչ-որ կերպ ազդեցություն ունենալ Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա:

- Կարծում եմ, որ Հայաստանը նախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի փոխելու որոշումը ճիշտ չէր: Արդյունքում ստացվեց, որ հանրապետությունն ավելի շատ վարչապետական դարձավ: Գործող Սահմանադրությունը շատ թերություններ ունի, և ինքս դրա փոփոխության կողմնակից եմ, որ այն հավասարակշռված լինի: Հակառակ դեպքում ապագայում այս ամենը կարող է հանգեցնել ծանր հետևանքների:

Հասարակ քաղաքացիները չեն հասկանում, թե ինչ է խորհրդարանական հանրապետությունը: Եկեք դուրս գանք փողոց և ցանկացած պատահած մարդու հարցնենք, թե ինչու նախագահը չի կարողանում լավ մարդու նշանակել նախարար կամ ինչ-որ մեկին ազատել աշխատանքից: Հասարակ քաղաքացին ձեզ չի պատասխանի:

Խնդիրն այն է, որ մարդիկ, որոնք ունեն փորձ, Արևմուտքում կամ Արևելքում կրթություն են ստացել, այսօր չեն կարող գալ իրենց տուն և ծառայել իրենց երկրին, քանի որ մեր Սահմանադրությունը դա թույլ չի տալիս: Նախարար դառնալու համար դու պետք է 4 տարի ապրես Հայաստանում, լինես միայն Հայաստանի քաղաքացի: Նախագահ դառնալու համար 10 տարի է հարկավոր: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու: Այս աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է: Հայաստանին անհրաժեշտ են մարդիկ, որոնք գիտեն աշխարհը, համաշխարհային միտումները, տիրապետում են ինֆորմացիայի, պրոֆեսիոնալ են:

- Դուք ու՞մ մասին եք ասում:

- Օրինակ՝ Նուբար Աֆեյանը, որը Բոստոնում ստեղծել է «Moderna» պատվաստանյութը, չի կարող դառնալ Հայաստանի գիտության նախարար: Դրա համար նա պետք է հրաժարվի իր ամերիկյան կամ կանադական անձնագրից, գա այստեղ և ապրի 4 տարի: Սակայն, եթե նա 4 տարի ապրեր Հայաստանում, ինչպե՞ս պետք է ստեղծեր «Moderna»-ն: Դրա համար սահմանադրական փոփոխությունները շատ կարևոր նպատակ եմ համարում: Պետք է բացել ճանապարհները, կոտրել Հայաստանում և Սփյուռքում ապրող հայերի միջև եղած բեռլինյան պատերը...

Այո, Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա աշխարհի բոլոր երկրների հետ: Ցանկալի կլիներ, որ լուծվեին Ադրբեջանի հետ խնդիրները, չնայած դա դժվար է: Վատ չէր լինի լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, ինչն ավելի բարդ է:

Սակայն բոլոր երկրների շարքում կա մեկը, որի հետ հարաբերությունները քննարկելն անիմաստ է. դա Ռուսաստանն է, քանի որ չի կարելի քննարկել այն, ինչ ապրիորի է: Մաթեմատիկայում կան թեորեմներ, սակայն կան նաև աքսիոմաներ: Հայաստանի հարաբերությունները ինչ-որ երրորդ երկրի հետ թեորեմ է, իսկ Ռուսաստանի հետ՝ աքսիոմա: Մենք մի քանի հարյուր տարի ապրել ենք Օսմանյան, իսկ հետո՝ Ռուսական կայսրություններում: Արդյունքում՝ հայկական հանրապետությունը, որը կար Ռուսական կայսրությունում, այսօր անկախ Հայաստանն է: Իսկ որտե՞ղ է Արևմտյան Հայաստանը, որը Օսմանյան կայսրությունում էր: Ո՞ւր են այն հայերը, որոնք ապրել են այնտեղ: Այսօր Ռուսաստանում նույնքան հայեր կան, որքան Հայաստանում: Իսկ Թուրքիայում նրանք ավելի շատ էին...

Դուք հարցրեցիք, թե կարո՞ղ են արդյոք ներկա փոփոխություններն ազդեցություն ունենալ Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա: Կարևորն այն է, որ ես նույնիսկ չեմ ցանկանում քննարկել մեր երկրների բարեկամության ամրությունը: Ինձ համար դա աքսիոմա է:

Hay-Tech, Հայկական տեխնոլոգիաներ

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության մակարդակը: Փոխադարձ առևտրի ծավալը 2020 թվականին նվազել է 8%-ով, ընդամենը 2 մլրդ դոլար է կազմել:

- Այդ տոկոսները, կրկին, ինձ համար չեն, կառավարության համար են: Ես կարող եմ խոսել միտումների և ռազմավարության մասին: Իսկ ռազմավարությունը պարզ է. Հայաստանը Ռուսաստանի համար կարող է հենակետային երկիր դառնալ՝ որոշակի ոլորտների զարգացման համար, ինչպես խորհրդային ժամանակաշրջանում էր: Հայաստանը հնարավորություն ունի ներգրավել մարդկանց, նոու-հաուներ Արևմուտքից, ԱՄՆ-ից, ամբողջ աշխարհից և դառնալ նոր տեխնոլոգիաների երկիր: Դա լա՞վ է արդյոք Ռուսաստանի համար: Այո, ուղղակի հիանալի է:

Իմ երազանքն է, որ Հայաստանը դառնա բարձր տեխնոլոգիաների երկիր: «Հայ Թեք» (High tech) նշանակում է բարձր տեխնոլոգիաներ: Նկատեցիք՝ high արտասանում ենք՝ «հայ»: Մենք մեր երկիրը անվանում ենք «Հայաստան», «հայ»-երի երկիր: Այսինքն՝ ես հայ եմ: Ես երազում եմ, որ մենք ունենանք «Հայ թեք» (High tech)՝ այսինքն հայկական տեխնոլոգիաներ:

Պարզ օրինակ. խաղողից կարելի է ստանալ հյութ և վաճառել այն Ռուսաստանում, Բուլղարիայում կամ Շվեդիայում: Նաև կարելի է վաճառել չամիչ, գինի, շամպայն: Սակայն արվեստի գլուխգործոցը կոնյակն է: Այդ նույն խաղողից կոնյակ ստանալն ավելի բարդ է, սակայն գինն էլ անհամեմատելի ավելի բարձր է: Եվ այդ կոնյակը հայկական հայ-թեքի (բարձր տեխնոլոգիաների) օրինակ է:

Կամ, օրինակ, ես չեմ կարող Ուզբեկստանի կամ Թուրքիայի հետ մրցակցել լոլիկների քանակով: Սա նշանակում է, որ այն, ինչ արտադրվում է հայկական լոլիկներից, պետք է բարձր տեխնոլոգիական լինի: Ես քանակով չեմ մրցակցում, սակայն կարող եմ մրցակցել որակով: Նույնը վերաբերում է նաև ծրագրավորմանը, արհեստական բանականությանը, կենսատեխնոլոգիաներին և այլն:

- Ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը, և ինչքա՞ն երկար անհրաժեշտ կլինի նրանց ներկայությունն այնտեղ:

- Միշտ: Չգիտեմ՝ կկարողանաք ճիշտ բառ գտնել՝ փոխանցելու իմ զգացողությունները: Ռուսական բանակը տասնամյակներով, հարյուրամյակներով գտնվում է այս տարածաշրջանում: Նրա ներկայությունը չափազանց կարևոր է: Այն, ինչ անում են խաղաղապահները, մեծ նշանակություն ունի թե՛ տարածաշրջանային քաղաքականության, թե՛ Ղարաբաղի կարգավիճակի, տարածաշրջանի ապագայի, վաղը պատերազմը բացառելու շուրջ հնարավոր բանակցությունների տեսանկյունից:

Երևի ես պետք է օգտվեմ հնարավորությունից և Ձեր միջոցով շնորհակալություն հայտնեմ. նրանք, ի վերջո, զինվորներ են: Նրանք կարող էին հանգիստ ծառայել Ռուսաստանի տարածքում, առանց գլխացավի, քանի որ ո՞վ կարող է երաշխավորել, որ վաղը մեզ մոտ ոչինչ տեղի չի ունենա: Սակայն Վլադիմիր Վլադիմիրովիչը և ձեր երկրի ղեկավարությունը դժվար որոշում են ընդունել, ես նրանց ևս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դրա համար:

- Ձեր կարծիքով, որո՞նք են երկրորդ պատերազմում Հայաստանի պարտության պատճառները: Արդյո՞ք հնարավոր է երրորդը:

- Երրորդի հնարավորությունը եկեք թողնենք Աստծուն: Առաջին պատերազմում մենք հաղթեցինք, քանի որ 2-3 տարով Ադրբեջանից առաջ էինք զինված ուժերի կազմակերպման, խորհրդային բանակում ծառայած, Աֆղանստանում պատերազմած հայերին օգտագործելու հարցում: Այո, այն ժամանակ ևս կար Թուրքիան, սակայն ոչ այսպիսի ծավալներով. նման բացահայտ կերպով չէր օգտագործվում նաև ՆԱՏՕ-ի զենքը:

Այնուհետև եկան պատերազմին հաջորդած 26 տարիները: Մենք մեծ հնարավորություն ունեինք մեր հաղթանակը վերածելու կայուն խաղաղության: Սակայն մենք չօգտվեցինք դրանից: Եվ լրջորեն սկսեցինք հետ մնալ: Քանի որ Ադրբեջանը, դեռ Հեյդարի Ալիևի ղեկավարությամբ, հասկացավ, որ իր առավելությունը նավթն է, և արեց ամեն բան՝ այն միջազգային շուկա հանելու համար: Արդյունքում, ժամանակի ընթացքում մենք կորցրեցինք բոլոր առավելությունները: Բացի այդ, Ադրբեջանը գնեց մեծ քանակությամբ զինամթերք, բացեիբաց, Թուրքիայի միջոցով մարտի դաշտ բերեց ՆԱՏՕ-ի զենքը, ողջ աշխարհից հավաքեց հազարավոր վարձկանների: Ես Բրյուսելում ուղիղ հարցրեցի իմ գործընկերներին՝ ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը Հայաստանի դեմ պատերազմի է դուրս եկել: Բնականաբար, պատասխան չստացա:

- Հնարավոր համարո՞ւմ եք հայ-թուրքական հաշտեցումը, թե՞ ամեն ինչ այլևս առհավետ կորած է:

- Պատասխանը տրիվիալ է՝ ոչինչ հավերժ չէ՝ ո'չ վերջնական հաղթանակը, ո'չ վերջնական պարտությունը: Այս աշխարհում ամեն բան հնարավոր է: Օրինակ, Ֆրանսիան և Գերմանիան մի քանի հարյուր տարի պատերազմել են իրար դեմ, սակայն Երկրորդ աշխարհամարտից հետո ամեն բան փոխվեց: Առաջին հերթին, հանդուրժողականություն ի հայտ եկավ, հանդուրժողականություն հավատի, մշակույթի, շփման հանդեպ: Եթե դա չլիներ, Եվրոպայում միջնադարյան պատերազմները մինչ օրս կշարունակվեին:

Կարծում եմ՝ այս դեպքում նախաձեռնողականություն պետք է ցուցաբերի Թուրքիան՝ հանդուրժողականություն մշակույթի, պատմության, հուշարձանների, հավատի, եկեղեցու և այլնի հանդեպ: Առանց դրա, առանց միմյանց հանդեպ հարգանքի ոչինչ չի ստացվի:

- Պարբերաբար խոսակցություններ են սկսվում այն մասին, որ Հայաստանը կարող է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, ինչը որոշակի լարվածություն է առաջացնում Ռուսաստանում: Դուք դա որքանո՞վ եք հնարավոր համարում:

- Այդ հարցը պետք է ուղղել վարչապետին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին: ՆԱՏՕ-ի մասին իմ կարծիքն արդեն ասացի, այն հայտնել եմ նաև դաշինքի գլխավոր քարտուղարին: Ինձ համար մինչև հիմա անհասկանալի է, թե ինչպես ստացվեց, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դարձավ այդ պատերազմի մասնակիցը: Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ 30 տարվա հարաբերություններ ունի, անգամ իր զինվորներին է ուղարկել աշխարհի տարբեր տարածաշրջանների թեժ կետեր...

Լոգունովից մինչև Պուտին

- Որքանով ես տեղյակ եմ՝ Դուք ընկերներ եք եղել Մոսկվայում բնակվող՝ Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Լոգունովի և հետախուզության լեգենդար վետերան Վարդանյանի հետ: Նրանց հեռանալուց (կյանքից) հետո Ռուսաստանում ընկերներ մնացե՞լ են:

- Ինձ համար դժվար է Անատոլի Ալեքսեևիչ Լոգունովին ընկեր անվանելը: Նա ակադեմիկոս էր, ես՝ երիտասարդ գիտնական, որը զբաղվում էր իրեն հետաքրքրող թեմայով: Սակայն նա մշտապես մեծ ուշադրությամբ էր վերաբերվում ինձ և մեծ ազդեցություն է թողել իմ կյանքի վրա:

Իսկ արդեն Գևորգ Անդրեևիչ Վարդանյանն իսկապես ընկեր էր՝ չնայած մեր տարիքային տարբերությանը: Նրա կինն ու մայրս դեռևս երիտասարդ տարիներին ընկերուհիներ էին Թեհրանում: Ես նրանց հետ ծանոթացա 1996 թվականին, երբ դարձա վարչապետ, քանի որ ցանկանում էի հայկական հետախուզությունն ուժեղացնել: Ո՞վ, եթե ոչ նա, կարող էր այդ հարցում դառնալ գլխավոր խորհրդատուն: Գևորգ Անդրեևիչն ինձ համար նույնն է, ինչ Էյնշտեյնը՝ ֆիզիկայում: Նա մեծ հետախույզ էր ու մեծ մարդ:

Ընդհանրապես, ես Ռուսաստանում միշտ շատ ընկերներ եմ ունեցել: Սակայն կա ընկերություն, որի մասին չի կարելի մոռանալ՝ Վիկտոր Ստեպանովիչ Չեռնոմիրդինի հետ: Մենք ծանոթացանք 1985 թվականին և, ստացվեց այնպես, որ միանգամից ընկերացանք: Երբ ես դարձա վարչապետ, շատ հարցեր շատ արագ էին լուծվում: Մոսկվա կատարած իմ առաջին իսկ այցի ժամանակ մենք ստեղծեցինք «ԱրմԳազՊրոմ»-ը, որն այժմ կոչվում է «Գազպրոմ Արմենիա»: Մտածեցինք մի գիշերվա ընթացքում, իսկ հաջորդ օրը հուշագիր ստորագրեցինք:

- Սակայն Չեռնոմիրդինը ևս վաղուց մահացել է: Ռուսաստանի հետ էլի ինչ-որ բան կապո՞ւմ է:

- Ամեն բան է կապում: Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն է կապում, ում հետ մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Իհարկե, միջպետական կապերը չեն կարող կառուցվել երկրի ղեկավարների համակրանքների կամ հակակրանքների վրա: Եվ, այդուհանդերձ, անձնական հարաբերությունները մեծ նշանակություն ունեն: Ինձ Ռուսաստանի հետ կապում են գիտության, բիզնեսի իմ մեծաթիվ ընկերները: Կապում է իմ կյանքը, քանի որ ես, ամեն դեպքում, խորհրդային մարդ եմ: Մոսկվայում ինձ զգում եմ ինչպես տանը, թեպետ, օրինակ, Ալմաթիում ևս զգում եմ ինչպես տանը: Ուսանողական տարիներին եղել եմ Տաշքենդում, Սամարղանդում, Բուխարայում, և այդ ամենն իմ կյանքի մի մասն է: Իսկ Ռուսաստանը՝ առավել ևս:

Բացի այդ, ինձ Ռուսաստանի հետ կապում է ռուսական մեծ մշակույթը՝ գրականությունը, լեզուն, արվեստը, երաժշտությունը, շատ ընկերներ ունեմ երաժիշտների, կոմպոզիտորների մեջ: Ես զարմացա, որ կարծում էիք, թե Ռուսաստանում ընդամենը երկու ընկեր ունեմ:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:49 05/11/2021  |  ԼՐԱՀՈՍՄԱԿ-ի պաշտոնյաները գրավոր ներողություն են հայցել ՀՀ նախագահից (Փաստաթուղթ)
17:01 05/11/2021  |  ԼՐԱՀՈՍՆախագահը չի կարող օրենքի ընդունումը կասեցնել. մարդն այլևս շատ ջանք չի գործադրում, գրում է օրենք, որն ամեն դեպքում ընդունելու են. Նախագահի հարցազրույցը՝ Россия 24-ին
16:02 05/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանը հայտարարել է, որ ապագայում կցանկանար այլ հարաբերություններ տեսնել Ռուսաստանի հետ
18:17 02/11/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը հանձնառու է դառնալ իսկապես խելացի պետություն՝ նվիրված մեր բնությանը, մոլորակին ու մարդկությանը. Արմեն Սարգսյան
12:05 02/11/2021  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը Գլազգոյի համաժողովի շրջանակներում զրույցներ է ունեցել Ջո Բայդենի, Էմանուել Մակրոնի և մի շարք այլ երկրների ղեկավարների հետ
14:52 29/10/2021  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնի անդամների հետ
16:02 28/10/2021  |  ԼՐԱՀՈՍԵթե ապրենք այնպես, ինչպես նախորդ դարում էր, Հայաստանը կդառնա գնացքի վերջին վագոնը. Նախագահը կարծում է՝ պետք է փոխել Սահմանադրությունը
15:50 28/10/2021  |  ԼՐԱՀՈՍՄեզ հետ պատերազմը Թուրքիայի ընդհանուր քաղաքականության շարունակություն էր՝ իրագործելով տարածաշրջանում ավելի ազդեցիկ դառնալու ցանկությունը. ՀՀ նախագահ
15:38 28/10/2021  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանն ամեն հարցում կարող է օգնել․ Սարգսյանը՝ հայ գերիների վերադարձի մասին
15:31 28/10/2021  |  ԼՐԱՀՈՍԵս կնախընտրեի վերադառնալ նախագահական համակարգի. ընտրություններից հետո փողոցում լարվածությունը կտրուկ նվազեց. ՀՀ նախագահ

Արխիվ

[]