ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտոնյաները պետք է դիմակ կրեն, եթե խախտեն օրենքը, պետք է տուգանվեն. Նախարար 11/08/2021 12:58 | ԼՐԱՀՈՍ
«Սա օրենքի պահանջ է, օրենքի առաջ բոլորը հավասար են և պետք է կրեն դիմակներ, այդպես է պահանջը»,-Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պաշտոնյաների՝ դիմակ չկրելու դեպքերին։
Նախարարը պնդեց, որ դիմակի կրումն այս պահին ցանկությամբ չէ։ Հայաստանում ունենք լրված համաճարակային իրավիճակ և բոլորը պետք է հավասար կերպով ենթարկվեն օրենքի պահանջին։ Նախարարը նշեց՝ կապ չունի պաշտոնյա է, թե ոչ, եթե անձը խախտել է օրենքը, պետք է տուգանվի։
Մահճակալային ֆոնդը մնում է գերլարված, ազատ տեղեր չկան, սպասող քաղաքացիներ կան հերթի մեջ, սակայն թիվը նվազել է, ինչն՝ ըստ Ավանեսյանի, ուրախալի է։
«3100-ին մոտ մահճակալները անընդհատ, ամբողջ ծավալով օգտագործվում են։ Թթվածնային, դեղորայքային, մասնագիտական ներուժի առումով մեր ողջ պոտենցիալը մոբիլիզացված է, որպեսզի հասցնենք մեր Քովիդ պացիենտներին ճիշտ պահին բժշկական օգնություն հասցնել»։
Ավանեսյանը նաև շեշտեց, որ լարված վիճակի լուծումը օր առաջ պատվաստումների ցուցանիշի բարձրացումն է և հանրային իմունիտետի շերտի ապահովումը։ Այն երկրներում, որտեղ պատվաստումների թիվը 70 տոկոսից ավելի է, կտրուկ նվազում են թե մահվան, թե հոսպիտալացման տեմպերը։
ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստնել կարող են նաև երեխաները։
«Երեխաներին պատվաստելու հնարավորությունը ստեղծված է, ծնողների գրավոր համաձայնությամբ 12 տարեկանից բարձր երեխաները կարող են պատվաստվել։ Մոտ 50 երեխա ունենք, որ արդեն պատվաստվել են»։
Ավանեսյանն անդրադարձավ նաև իր կողմից սանավիացիայի կիրառմանը, նշելով, որ գործուղվել է Սյունիք, հետագայում էլ, եթե անհրաժեշտություն լինի մասնագիտական թիմի հետ շտապ կերպով ուղևորվել հեռավոր մարզ, օգտագործվելու են բոլոր միջոցները։
«Քովիդի, թե այլ պարագայում, սանավիացիայի կողմից այն վիճակները, որոնք ենթադրում են դրա օգտագործում, հստակ նշված է։ Եթե օգտվել եմ, ուրեմն նպատակային եմ համարել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ