ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերականգնվել է Կոտայքի մարզի 3 համայնքի՝ հողամասերը հանցավոր սխեմայով վարձակալության հանձնելու պատճառով խախտված իրավունքները, համայնքների նախկին 2 ղեկավար դատի է տրվել 11/08/2021 14:57 | Քրեական խրոնիկոն
ՀՀ մարզերի դատախազությունների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարված ուսումնասիրությունների հիման վրա գրեթե բոլոր մարզերի բազնաթիվ ՏԻՄ-երի պաշտոնատար անձանց կողմից համայքային հողատարածքները վարձակալության հանձնելու գործընթացներում կոռուպցիոն առերևույթ չարաշահումների դեպքերով նախապատրաստված նյութերով հարուցվել են քրեական գործեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Մասնավորապես, Կոտայքի մարզի դատախազության դատախազների հսկողության ներքո նմանատիպ փաստերի կապակցությամբ հարուցվել է ընդհանուր առմամբ 4 քրեական գործ, որոնք վերաբերում են մարզի Գառնի համայնքին, Չարենցավան խոշորացված համայնքի Կարենիս բնակավայրին, Մեղրաձոր խոշորացված համայնքին և նշված համայնքի Արտավազ բնակավայրին:
Այս քրեական գործերով կատարված քննությամբ պարզվել է, որ սկսած 2004թ.-ից՝ համայնքների ղեկավարները, երբեմն նախապես տեղեկանալով այդ համայնքների տարածքում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից բջջային կապի ալեհավաք կայաններ տեղադրելու և շահագործելու մտադրության մասին, պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը շուկայականից էականորեն ցածր՝ սիմվոլիկ վճարներով վարձակալության են հանձնել տարբեր ֆիզիկական անձանց, այդ թվում նաև իրենց հարազատներին, մերձավորներին: Դրանից հետո որոշ ժամանակ անց վերջիններիս կողմից այդ հողամասերը կամ դրանց առանձին մասերը բազմապատիկ անգամ բարձր վարձավճարներով ենթավարձակալության են հանձնվել նշված ընկերություններին, որոնք այն օգտագործել են որպես կապի օբյեկտի հող:
Հետագայում միջոցներ չեն ձեռնարկվել ապօրինի հողօգտագործումները կասեցնելու, վերացնելու ուղղությամբ:
Արդյունքում հողամասերի վարձակալները երկար տարիներ պայմանագրերի հիման վրա համայնքային սեփականության հողամասերի օգտագործումից իրենց համար վարձավճարների տեսքով ապահովել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից: Նշված հանցավոր արարքները կատարելու համար քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ, որոնցից 3-ը՝ նշված համայնքների նախկին ղեկավարներ:
Հարուցված վերոնշյալ 4 քրեական գործերից 2-ը՝ 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դրանցից մեկով դատական քննությունը շարունակվում է, մյուսով կայացվել է արդարացման դատական ակտ, որը մարզի դատախազության կոմղից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան: Իսկ 2 քրեական գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է:
Քննությունների արդյունքում պարզված համայնքներին պատճառված ընդհանուր նախնական վնասը կազմել է շուրջ 36.2մլն ՀՀ դրամ: Տարված աշխատանքների արդյունքում դրանից վերականգնվել է շուրջ 5.6մլն ՀՀ դրամը, միջոցներ են ձեռնարկվում վնասների մնացած մասը ևս վերականգնելու ուղղությամբ:
Համայնքներից 3-ի պարագայում լուծվել է հանցավոր գործարքների միջոցով կնքված վարձակալության և վարձակալների կողմից հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների հետ կնքված ենթավարձակալության 3 պայմանագիր, որից հետո 2 դեպքում համայնքների և նույն ընկերությունների միջև կնքվել են նոր պայմանագրեր: Իսկ մեկ դեպքում պայմանագրի կնքման գործընթացը գտնվում է ընթացքի մեջ՝ պայմանավորված հողամասի նպատակային նշանակության փոփոխմագործընթացով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ