Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը միջանցքը և երեք անկլավներն են, որոնք ստանալու դեպքում Հայաստանը կզրկվի ստրատեգիական ճանապարհներից. փորձագետ 11/08/2021   15:46  |  ԼՐԱՀՈՍ

Տրամաբանական է, թե ինչու են Ադրբեջանն ու Թուրքիան ճանապարհների ապաշրջափակումով շահագրգռված, քանի որ դա նրանց համար պատմական պահ է, բայց Հայաստանի՞ շահը որն է։ Քաղաքական մանիպուլյացիաներ են, թե Հայաստանն էլ է շահելու այդ գործընթացից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել էր ճանապարհների ապաշրջափակման հարցին և այդ համատեքստում վստահեցրել, թե Զանգեզուրի միջանցքի հարցը փակված է դեռևս 2020-ի նոյեմբերի 9-ից։

Վան Համբարձումյանը կցանկանար հավատալ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը, սակայն ինչպես ինքն է նշում՝ նոր չէ, երբ իշխանությունները մի բան ասում, բայց իրականում լրիվ այլ բան են անում։
«Պրակտիկան ցույց է տալիս, որ երբ Ադրբեջանի նախագահն է ասում, դա ավելի մոտ է իրականությանը, քան Հայաստանի ղեկավարի ասածը։ Ընդամենը երկու շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահն ասաց, որ իրենք իրենց ուզածին արդեն հասել են»,-նշեց փորձագետը՝ հավելելով, որ նրանց հռետորաբանության մեջ միշտ միջանցք բառն է եղել։

Դիտարկմանը, թե ըստ Նիկոլ Փաշինյանի՝ անկախ Թուրքիայի կամ Ադրբեջանի օգտագործած բառամթերքից, նրանք ասում են, որ այդ միջանցքը պետք է Հայաստանի վերահսկողության ներքո լինի, Վան Համբարձումյանը նկատեց՝ ամեն դեպքում հակառակորդի օգտագործած բառերը նշանակություն ունեն։ Նրա խոսքով միջազգային քաղաքականության մեջ ամեն տառը կապ ունի, և մարդիկ հենց այնպես ոչ մի բան չեն ասի։

«Թուրքիայում փորձառու դիվանագետներ են ու հենց այնպես ոչ մի բառ չեն ասում։ Այս դեպքում էլ հենց այնպես չէ, որ միջանցք բառն են օգտագործում։ Մտավախություն ունեմ, որ այդ միջանցքը ռուս սահմանապահների վերահսկողությանը կհանձնեն։ Բնականաբար եթե նման բան լիներ էլ, չէին հայտարարի, որ միջանցք են տալիս, որովհետև հասարակությունը չէր ների դա»,-ասաց փորձագետը, որն այդքան էլ հակված չէ, թե միջանցքի հարցն իսկապես փակված է։
Ամեն դեպքում այդ միջանցքն Ադրբեջանի ու Թուրքիայի համար ստրատեգիական նշանակություն է ունենալու, և Ադրբեջանի նորագույն պատմությունը փորձագետի խոսքով բաժանվելու է՝ մինչ այդ միջանցքը և միջանցքից հետո։ Դրա շնորհիվ Ադրբեջանն ու Թուրքիան ևս մի քանի անգամ կհզորանան։ Ընդ որում՝ Վան Համբարձումյանը գտնում է, որ առանց միջանցքի Ադրբեջանը չի համաձայնվի ճանապարհների ապաշրջափակմանը։

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ շահագրգռված են կոմունիկացիաների ապաշրջափակմամբ։ Հասկանալի է, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինչու են շահագրգռված, քանի որ նրանց համար պատմական պահ է, բայց չեմ հասկանում, թե Հայաստանի շահն այստեղ որն է։ Հայաստանի ղեկավարն ասում է, թե մենք էլ ենք ճանապարհ ստանալու Նախիջևանով, դեպի ու՞ր է ճանապարհ ստանալու, եթե մի կողմն ԻԻՀ-ն է, մի կողմից էլ Թուրքիան»,-նշեց փորձագետը։

Վերջինս նշեց, որ Թուրքիայի և Ադրբեջանի անփոփոխ նպատակը միջանցքն ու երեք անկլավներն են, որոնք ստանալու դեպքում Հայաստանի համար կատաստրոֆիկ վիճակ կստեղծվի, քանի որ ստրատեգիական ճանապարհներն անցնում են հենց այդ անկլավներով։

«Եթե Ադրբեջանն այդ ճանապարհները փակի, Հայաստանի զինված ուժերը սնուցումից կկտրվեն։ Հիմք ունեմ մտածելու, որ արդեն կտրվել են, որովհետև Գորիս-Կապան ճանապարհով մինչև Մեղրի-Ագարակ բոլորն այդ ճանապարհով են սնուցվում։ Կասկածում եմ, թե ադրբեջանական կողմը թույլ կտա զինված ուժերին ու զինտեխնիկային այնտեղով անցնել»,-եզրափակեց Վան Համբարձումյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]