ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Տիգրանաշենը իր վերահսկողություն տակ անցնի, քանի որ այդ հատվածով Հայաստանը երկու մասի է բաժանվում. փորձագետ 11/08/2021 22:22 | Քաղաքական
Հայաստանը, որպես սեպ, մշտապես խրված է եղել թուրքական աշխարհի մեջտեղում, այժմ այդ սեպը հանվում է, թուրքական աշխարհը միավորվում և դառնում է մեկ ամբողջություն: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ Ադրբեջանը պետք է Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենա:
Ըստ փորձագետի՝ մեծ առումով այստեղ Նախիջևանն Ադրբեջանի հետ կապելու մասին չէ խոսքը, իրականում՝ ողջ թուրքական աշխարհի միավորման մասին է խոսքը:
Հայկ Նահապետյանի խոսքով՝ այս ճանապարհի տրամադրման դեպքում Թուրքիան կապվելու է Կենտրոնական Ասիայի երկրների հետ, Թուրքական աշխարհը ցամաքային կապ է ունենալու Չինաստանից սկսած՝ մինչև Եվրոպայի այն մասը, որը Թուրքիան թուրքական աշխարհի մաս է համարում, ներառյալ՝ մինչև Ալբանիա:
«Հայաստանը ժամանակին սեպ էր թուրքական աշխարհի մեջտեղում, հիմա այդ սեպը դուրս է գալիս, թուրքական աշխարհը ցամաքային կապով միավորվում է: Թուրքիան ելք ունի դեպի Նախիջևան, ճանապարհի տրամադրման դեպքում հիմա էլ Նախիջևանով ելք է ունենալու դեպի Ադրբեջան: Թուրքալեզու ժողովուրդները, թուրք էթնոսով ժողովուրդները, որոնք ունեն պետական կազմավորումներ, Ադրբեջանի միջոցով միավորվելու են»,-ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանն էլ մեզ է ճանապարհ տալու Իրանին և Ռուսաստանին միանալու համար:
Հայկ Նահապետյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է մանիպուլացնել և ընդամենը համարժեքության տպավորություն ստեղծել.
«Մենք սկզբունքորեն Ռուսաստանի հետ Վրաստանով ունենք կապ, Մեղրիով էլ կապ ունենք Իրանի հետ՝ 42 կմ սահմանային հատված կա, այնպես որ Նիկոլ Փաշինյանի հիմնավորումները տրամաբանությունից հեռու են, ինքը մանիպուլացնում է մարդկանց, ասելով՝ թե մենք սա տալիս ենք Ադրբեջանին, իրենք էլ մեզ են ճանապարհ տալու, իսկ ո՞վ է ասում, որ Ադրբեջանով դեպի Ռուսաստան և Իրան ճանապարհներն այդքան կարևոր են մեզ համար: Թուրքական աշխարհի համար է շատ կարևոր Հայաստանի միջոցով ցամաքային կապ ունենալը, որին Փաշինյան Նիկոլը համաձայնվել է, հիմա էլ դրա գործնական աշխատանքներն են տարվում: Իսկ թե այլընտրանքային ճանապարհը որքանո՞վ է շահեկան մեզ համար՝ հայտնի չէ»,-ասաց ռազմական փորձագետը:
Հայկ Նահապետյանը չբացառեց, որ Ադրբեջանը, ըստ քաղաքական նպատակահարմարության, հնարավոր է շրջափակի այդ ճանապարհները:
«Ստացվում է, որ Հայաստանը հարավից հայտնվում է թուրքական մեծ պարկի մեջ, անհրաժեշտության դեպքում Թուրքիան և Ադրբեջանը կարող են կիրառել շրջափակման էլեմենտը, և Հայաստանը սկզբունքորեն կախված է լինելու թուրքական աշխարհից: Ճիշտ է, դա հիմնավորում են տնտեսական շահավետությամբ, բայց հարց է՝ թե դա ում համար, որքան տնտեսական շահ է բերելու»,-ասաց զրուցակիցը:
Նրա արձանագրմամբ՝ Ադրբեջանը և Թուրքիան ամեն ինչ անելու են, որ այդ «ճանապարհ» կոչվածը որևէ ստատուս ստանա, այսինքն՝ միջանցք դառնա, քանի որ միջանցքը հնարավորություն է տալիս, որ երկրորդ կամ երրորդ երկրները ունենան որոշակի իրավունքներ այլ պետության ճանապարհների վրա.
«Մասնավորապես, օրինակ՝ Բերձորում այլ երկիր ունի ստատուս, այդ այլ երկիրը Ռուսաստանն է, որը խաղաղապահ ուժեը ունի այդ հատվածում: Շատ կարևոր է, որ այլ պետություն մեր ճանապարհների վրա իրավունքներ չունենա և իր ուժային կամ մաքսային կառույցները ներկայացված չլինեն»,-ասաց նա:
Հայկ Նահապետյանն ընդգծեց, որ դեպի Նախիջևան Ադրբեջանին ճանապարհ տրամադրելը նույն Սյունիքով ճանապարհի տրամադրումն է լինելու, ինչի մասին այսքան խոսում են Թուրքիան և Ադրբեջանը.
«Արևմտյան Զանգեզուրը, որի մասին խոսում է Ալիևը, մեր ընկալմամբ՝ Սյունիքն է, իսկ Ադրբեջանի ընկալմամբ՝ դա իր մեջ ներառում է Վայքի և Եղեգնաձորի շրջանները, որը մինչև Երասխ է հասնում: Եթե քարտեզով նայենք, Ադրբեջանը Հայաստանի այդ հատվածը փորձում է ճանապարհների միջոցով վերահսկողության տակ պահել:
Անհրաժեշտության դեպքում, ռազմական գործողություններ սկսելու ժամանակ, ինքն ավելի շահեկան դիրքերում է հայտնվելու, ինչպես Տիգրանաշենի դեպքում: Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Տիգրանաշենը իր վերահսկողություն տակ անցնի, քանի որ այդ հատվածով Հայաստանը երկու մասի է բաժանվում, այսինքն՝ Արարատից մինչև Սյունիք ամբողջովին անցնում է Ադրբեջանի ԶՈՒ խոցման տիրույթում»,-ասաց նա:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ