ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ-ադրբեջանական սահմանի որոշման մեկնարկից մինչև «Զանգեզուրի միջանցք»-ի պարզաբանում. ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նոյեմբերի 9-ի տարելիցի կապակցությամբ 11/06/2021 11:42 | ԼՐԱՀՈՍ
Ռուսաստանը նպատակ չունի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ շփման բացառիկ իրավունք ստանալ. 2020-ի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել նման հայտարարությամբ, հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։
«Ռուսական կողմը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ շփման մենաշնորհի չի հավակնում, թեև մեզ այդ երկրների և ժողովուրդների հետ կապում են երկարատև ու սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերությունը բոլոր ազիմուտներով։ Մենք կողմ ենք միջազգային հանրության առկա ներուժի արդյունավետ օգտագործմանը՝ տարածաշրջանային փոփոխված իրողությունների համարժեք հաշվառմամբ»,- նշվում է հայտարարությունում:
Դիվանագիտական գերատեսչությունը ուշադրություն է դարձրել այն փաստին, որ եռակողմ համաձայնագրի ընդունումից մեկ տարի անց կարելի է համարձակորեն հերքել սոցցանցերում և ինտերնետային ռեսուրսներում տեղեկատվական լցոնումներն այն մասին, թե «Ռուսաստանի խաղաղարար ջանքերն ուղղված էին, իբր, «Լեռնային Ղարաբաղի անջատմանը, Ադրբեջանին «հանձնելուն», Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն․ «Նման հայտարարությունները պոպուլիստական բնույթ են կրում, միանգամայն ակնհայտ արտաքին պատվեր են և իրականության հետ ոչ մի կապ չունեն»,- ասված է հաղորդագրությունում։
Հայ-ադրբեջանական սահմանի որոշման շուրջ բանակցություններ սկսելու մասին Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի որոշման շուրջ բանակցությունների մեկնարկին՝ դրա հետագա սահմանազատման համար։
«2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունում կարևոր դրույթ է ամրագրված՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակումը։ Կարծում ենք, որ խնդրի երկարաժամկետ լուծումը հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացի գործարկումն է՝ դրա հետագա սահմանագծմամբ: Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել, կողմերի խնդրանքով տրամադրել անհրաժեշտ քարտեզագրական նյութ, կիսվել հարուստ սահմանազատման փորձով այլ երկրների հետ»։
Ռուս սահմանապահները տեղակայվել են սահմանի առավել խնդրահարույց հատվածներում՝ կոնֆլիկտային իրավիճակները կանխելու եւ միջադեպերը կարգավորելու համար, նշել են ՌԴ ԱԳՆ-ում: Շուրջօրյա ռեժիմով կազմակերպվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանապահ գերատեսչությունների կոնտակտային անձանց աշխատանքը ՝ արդիական տեղեկատվության փոխադարձ փոխանակման ուղղությամբ: Ադրբեջանա-հայկական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասի ընդհանուր իրադրության կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքի առանցքային տարրերից մեկը, ըստ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության, դարձել է եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը:
Մոսկվան տրամադրված է շարունակել եռանդուն աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով․ «Վստահ ենք, որ այդ համընդհանուր ընդունված ձևաչափի ներուժը հեռու է սպառված լինելուց։ Դրա վկայությունն է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ 2020-ի նոյեմբերից ի վեր առաջին հանդիպումը։ Հանդիպման օրակարգը ներառում էր մարդասիրական և սոցիալ-տնտեսական հրատապ հարցեր: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան և շարունակել շփումները «3+2» ձևաչափով»։
Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի մասին
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ութ նիստերի արդյունքներով զեկույց է ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության վերականգնման կոնկրետ երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների նկարագրությամբ, ինչը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և լրացուցիչ ներդրումներ կներգրավի: Ռուսաստանի և Հայաստանի համար այդ կապակցությամբ «Հյուսիս-Հարավ» միջազգային զարկերակի իրագործման լրացուցիչ հեռանկարներ են ի հայտ գալիս, նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
«Պակաս կարևոր չէ,- հատկապես, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ լրատվամիջոցներում շրջանառվող քննարկումների լույսի ներքո,- որ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նոր ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման հիման վրա, որոնց տարածքով դրանք անցնում են»,- նշվում է հայտարարությունում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ