ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետական ռեկետ. Կառավարությունը չի կարողացել վկայակոչել, թե «աշխարհի» ուրիշ որ երկրում է խոշոր հարկատու համարվող ընկերության սեփականատերը կառավարությանը նվիրել իր բաժնետոմսերը 11/06/2021 17:50 | Տնտեսություն
ՀՀ կառավարությունը թաքցնում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գործարքի պայմանները ու չի կարողանում հիմնավորել, թե ինչու է կայացած ընկերության բաժնետոմսերը ձեռքբերելուց հետո նոր սեփականատերը դրա մի մասը նվիրել կառավարությանը։
Հոկտեմբերի 1-ին պաշտոնապես հայտարարվեց, որ «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ոչ միայն դարձել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 60,0000946% բաժնետոմսերի սեփականատեր, այլ նաեւ ՀՀ կառավարությանն է նվիրաբերել ընկերության 25%-ը բաժնետոմսը, որը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%-ը:
Կառավարության որոշմամբ՝ դրանց կառավարման լիազորությունը կվերապահվի ՀՀ վարչապետի աշխատակազմին:
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը շտապել էր հայտարարել, թե «Սա տարածված գործելակերպ է հանքարդյունաբերության ոլորտում ամբողջ աշխարհում»։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել կառավարություն՝ պարզելու՝ նախ որքան է կազմել գործարքի գումարը, իրավական ի՞նչ հիմքով է արվել նվիրատվությունը և խնդրել մասնավորեցնել, նշել կոնկրետ օրինակներ, թե ո՞ր երկրներում է մասնավոր ընկերությունը իր բաժնետոմսերի մի մասը նվիրել կառավարությանը։
Կառավարությունը նախ 30 օրյա ժամկետ խնդրեց ուսումնասիրությունների համար, ապա մեր հարցման մեջ մատնանշված հարցադրումների հետ առնչություն չունեցող պատասխան ուղարկեց։
««Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության կողմից կառավարությանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետիրական կապիտալի 15 տոկոսի նվիրատվությունը կատարվել է համապատասխան պայմանագրի հիման վրա՝ իրավաչափ գործընթացի շրջանակներում: Պայմանագրի հիմնական տվյալներն արտացոլված են ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 1613–Ա որոշման մեջ»,-ասվում է Կառավարության պաշտոնական գրության մեջ՝ խուսափելով տրամադրել պայմանագիրը եւ գաղտնազերծել բաժնետոմսերը կառավարությանը նվիրելու պայմանները։ Միայն վերահաստատում են, որ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին: Ապա` պարզաբանում, որ ԶՊՄԿ տնօրենների խորհրդում կառավարությունն ունենալու է իր ներկայացուցիչը.
««Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բաժնետիրական ընկերության այն բաժնետերերը, որոնք տիրապետում են Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի կամ դրանցով տրամադրվող ձայների 10 եւ ավելի տոկոսին, իրավունք ունեն առանց ընտրության ընդգրկվել խորհրդի կազմում կամ դրանում նշանակել իրենց ներկայացուցչին: Ըստ այդմ՝ ԶՊՄԿ տնօրենների խորհրդում կառավարությունն ունենալու է իր ներկայացուցիչը»։
Տվյալ ներկայացուցիչն, ըստ ամենայնի, կլինի Տիգրան Ավինյանը, որի անունը, ճիշտ է, կառավարությունը պաշտոնական գրության մեջ խուսափել է նշել, սակայն Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատել էր։
Մեր հարցին ի պատասխան Կառավարությունը դժվարացել էր հստակ օրինակներ մատնանշել, թե ուրիշ ո՞ր երկրում է մասնավոր ընկերությունը իր բաժնետոմսերի մի մասը նվիրել կառավարությանը: Փոխարենը նշել էր, թե, իբր, հանքարդյունաբերական ընկերությունները հաճախ են կառավարություններին առաջարկում համատեղ տնօրինում կամ մասնաբաժին հանքային ծրագրում, հատկապես զարգացող երկրներում: « Օyu Tolgoi հանքը Մոնղոլիայում պատկանում է միջազգային Rio Tinto ընկերությանը, 34% կառավարության սեփականությունն է: Եգիպտոսում պետական մասնակցությունն օրենսդրորեն է կարգավորված»,- նշել են կառավարությունից ու շարունակել թվարկել, թե Codelco հանքը Չիլիում, որը աշխարհի ամենախոշոր պղնձի արտադրողն է, 50%-ով պատկանում է Anglo-American խոշոր միջազգային հանքարդյունաբերական ընկերությանը, 29.5% պետական ընկերության սեփականությունն է։ Rio Tinto եւ Alcoa խոշոր միջազգային ընկերությունները համատեղ ծրագիր են սկսել Կանադայում, նոր՝ արտանետումներից զատ տեխնոլոգիայով ձուլման մեթոդի մշակման շուրջ, եւ այս համատեղ ընկերությունում Կանադական Ալբերտա նահանգի կառավարությունն ունի 3.5% մասնաբաժին:
Այսինքն՝ մենք հարցրել ենք «Ա»-ի մասին, կառավարությունը խոսում է «Գ»-ի մասին։ Հարգելիներս, խոսքը ամենեւին չի գնում պետական ու մասնավոր ընկերությունների համատեղ իրականացվող ծրագրերի մասին, կամ երբ պետությունը վաճառում է x հանքը՝ պահպանելով պետության որոշակի մասնաբաժինը։ Հայաստանում տեղի ունեցածը բոլորովին առնչություն չունի նշված օրինակների հետ. Մեզանում մասնավոր կայացած ընկերության բաժնետոմսերը վաճառվել են՝ խախտելով մյուս բաժնետերերի իրավունքները՝ զրկելով դրանք ձեռք բերելու առաջնահերթությունից, ու նոր սեփականատերը բավական մեծ գումար արժեցող բաժնետոմսերի մի մասը նվիրել է կառավարությանը։
Դա կարող է լինել մի դեպքում, եթե ընկերությունն ուներ պարտքեր պետությանը, որի դիմաց հրաժարվում է բաժնետոմսերից։ Սակայն, հայտնի է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը վերջին տարիների եղել է խոշոր հարկատուների առաջատարների մեջ։ Միակ հավանական վարկածը մնում է պետական մակարդակով կատարված ռեկետը։
Ի դեպ, տեղեկություններ կան, որ գործարքի գումարը մինչեւ վերջերս ամբողջությամբ փոխանցված չի եղել, այսինքն՝ «Գեոպրոմայնինգ Արմենիային» ընկերությունը նախքան գումարը վճարելն ու լիարժեք սեփականատեր դառնալն է հայտարարել բաժնետոմսերը կառավարությանը նվիրելու մասին, սակայն այս հարցին եւս կառավարությունը խուսափել է պատասխանել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ