ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կապիտուլյանտներին՝ որպես մեր համաշխարհային խայտառակության հեղինակների, պետք է զրկել կործանարար որոշումներ կայացնելու իրավունքից և օր առաջ հեռացնել իշխանությունից․ Զաքարյան 11/05/2021 22:57 | Մեկնաբանություն
Նիկոլը դրանով չի զբաղվում, և ի վիճակի չէ զբաղվելու, գրում է Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը։
«Այժմ, ավելի քան երբևէ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է համարժեք լինի տարածաշրջանային և միջազգային զարգացումներին, և այն չի կարող հիմնվել ցանկալին իրականության տեղ ընդունելու մտածողության վրա։
Հոգեբանորեն, մեր հասարակության առողջ մտածող հատվածն այսօր ապրում է ծանր պարտությունն ընդունելու դժվարությունն ու դրանից բխող՝ ներսից և դրսից դավաճանված լինելու զգացումը։ Մենք նաև տեսնում ենք, հասարակության որոշ շերտերի՝ ազգային հպարտության վերականգնման և արժանապատիվ պետության վերադարձի անհագ ցանկությունը: Սա շատ կարևոր հենարան է՝ պետականությունը պահպանելու համար:
Կապիտուլյանտների ծնած անբովանդակ կեղծիքներին, դատարկ երևակայություններին ու սուտ վիճակագրությանը զուգահեռ, գոյություն ունի նաև իրական աշխարհ և իրական Հայաստանի Հանրապետության: Կարևոր է, հասկանալ, թե ամոթալի պատերազմից հետո, մեզ համար ի՞նչ է փոխվել համաշխարհային ասպարեզում:
Այսինքն՝ բացի մեր մարդկային, տարածքային և ռազմա-քաղաքական ակնհայտ կորուստներից, էլ ի՞նչ ենք կորցրել, կամ ինչպե՞ս է փոխվել աշխարհը մեզ համար։ Հարկ է հասկանալ, թե ո՞վ ենք մենք 2020թ. նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայից հետո՝ մեր միջազգային գործընկերների համար: Որովհետև, ժամանակակից փոփոխվող և անկայուն աշխարհակարգը գնահատելու համար, պետք է խուսափել սխալ ենթադրությունների և ինքնախաբեության վրա հիմնված քաղաքականությունից։
Ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է փոփոխական միջազգային միջավայրում, որտեղ դժվար է կանխատեսել զարգացումները՝ որևէ աստիճանի վստահությամբ։ Այս փոփոխականությունը, որոշ իմաստով կարելի է բացատրել ԱՄՆ՝ վերջին տարիների քաղաքականության անկանխատեսելիությամբ, և դրա ապակայունացնող ազդեցություններով։ Համաշխարհային հարցերում ԱՄՆ կարևորությունը հաշվի առնելով՝ սա էական խնդիր է, որին պետք է ուշադրություն դարձնել:
Կարելի է ակնկալել, որ 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություներից հետո իշխանության եկած, ավելի արհեստավարժ ու ազգային շահերի վրա հիմնված նոր քաղաքականության համակցությունը կարող է նվազեցնել Ռուսաստանի հետ լարվածությունները։ Ի վերջո, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են համաձայնության գալ օրինակ՝ Ուկրաինայի, Իրանի և աշխարհի այլ թեժ կետերի շուրջ։ Նախագահ Բայդենը կարող է նաև ուղղել Մերձավոր Արևելքի քաղաքականության հետ կապված իր նախորդի սխալները։ Ենթադրվում է, որ այդ տարածաշրջանը կլինի այն հիմնական թատերաբեմը, ուր ԱՄՆ-ը, Ռուսաստանը և առաջնորդող դերերի հայտ ներկայացնող այլ երկրներ, ինչպիսիք են, օրինակ, Թուրքիան կամ Իսրայելը՝ կմրցեն և թերևս նաև համագործակցեն։ Բայդենի վարչակազմը, կարծես վերականգնում է գործընկերային մոտեցումը, հատկապես իր դաշնակիցների և Եվրոպայի հետ՝ մարտահրավերներին դիմակայելու, միջազգային հակամարտությունները լուծելու կամ զսպելու համար։
Կախված ռեգիոնալ զարգացումներից, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, սակայն, կարող են նաև ավելի վատ մրցակցության մեջ մտնել՝ նոր աշխարհակարգի վերաբերյալ իրենց տարբերվող տեսակետների կամ դրանում իրենց դերերի պատճառով, իսկ գոյություն ունեցող լարվածությունները կարող են է՛լ ավելի սրվել։ ԽՍՀՄ փլուզումից հետո հայտարարված աշխարհակարգը կարճ կյանք ունեցավ, նաև այն պատճառով, որ Արևմուտքը պնդեց, որպեսզի շարունակեն Ռուսաստանին վերաբերվել որպես թշնամու և ընդլայնեն ՆԱՏՕ-ն՝ մինչև Ռուսաստանի սահմանները, չնայած այն “խոստումին”, որ ՆԱՏՕ-ն չէր ընդլայնվելու։
Այսօր ենթադրել, որ ԱՄՆ կվերադառնա 1990-ականների իր հեգեմոն դիրքին, միամտություն է, որովհետև Չինաստանն արդեն համաշխարհային նոր աշխարհակարգի՝ տնտեսական և ռազմական ծանրակշիռ մրցակից է։ Չինաստանի մարտահրավերի դեմ ավելի դժվար է պայքարել, քանի որ նրա շահերն առաջ են մղվում տնտեսական ներգործության միջոցով և հազվադեպ՝ միայն ուժի ցուցադրությամբ։ Եվրոպան իհարկե փորձում է ուղիներ գտնել իր շուկայական տարածքների ու ձեռնարկությունների ձեռքբերումից Չինաստանի կապիտալը հեռու պահելու համար: Իսկ Աֆրիկյան և Հարավամերիկան երկրները, միջոցներ չունեն դիմակայելու չինական առաջխաղացմանը՝ նույնիսկ եթե դա ցանկանային:
Աշխարհաքաղաքական հակիրճ և խիստ ընդհանրական նկարագրումն անգամ բավարար է, հասկանալու, որ Հայաստանն ու Արցախը համաշխարհային դերակատարներից որևէ մեկի՝ ներառյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Եվրոպայի, նույնիսկ Թուրքիայի և Իրանի համար հիմնական մտահոգություններ չեն։ Այսօր տեղի են ունենում համաշխարհային քաղաքականության մեծ ու փոքր տեղաշարժեր: Եվ երբ մեծ պետությունները սկսում են սակարկությունները՝ հիմնված իրենց ազգային շահերի վրա, ավելի հավանական է, որ փոքր պետությունները դառնան մեծերի կողմից սահմանած դերակատարները և ոչ թե հակառակը։ Իսկ դեր չստանձնած պետությունները, ինչպիսին այսօր Հայաստանն է՝ կամ մոռացվում են, կամ էլ վերածվում են մանրադրամի:
Թեկուզ ուշացումով, մենք պարտավոր ենք հասկանալ, գնահատել, հավասարակշռել և տեսնել մոտակա ապագայում Հայաստանի տեղն ու դերը: Դրա արդյունքում միայն կարող ենք ձևակերպել Արցախի և Հայաստանի կենսական շահերն ու առկա խնդիրների լուծման մեխանիկան: Նիկոլը և թայֆան դրանով չեն զբաղվում, և ի վիճակի չեն զբաղվելու:
Հետևաբար կապիտուլյանտներին՝ որպես մեր համաշխարհային խայտառակության հեղինակների, պետք է զրկել պետության ու հասարակության համար կործանարար որոշումներ կայացնելու իրավունքից և օր առաջ հեռացնել իշխանությունից»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ