ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե հոդվածը ճանաչվում է հակասահմանադրական, պետք է դադարեցնել հետապնդումը, ներողություն խնդրել և վերջ, ամոթ բան չկա․ Օրբելյան 11/05/2021 18:07 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, կազմով դատավորներ Կարեն Մարդանյանի, Սևակ Համբարձումյանի, այսօր շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300,1-րդ հոդվածի հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցնելու և գործով վարույթը կարճելու որոշման դեմ բողոքների վերաբերյալ քննությունը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատական նիստին բողոքների վերաբերյալ առարկություններ ներկայացրեց Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ նշելով, որ մեղադրող կողմի բերած բողոքների հիմքում դրվել է այն, որ առաջին ատյանի դատարանը չի քննարկել իրենց կողմից ներկայացված գործով վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին միջնորդությունը, ինչպես նաև՝ որոշումը կայացվել է առանց ամբաստանյալների և պաշտպանների ներկայության, սակայն, դա , ըստ պաշտպանի, հիմք չէ գործը նոր քննության ուղարկելու համար։
Պաշտպան Արամ Օրբելյանն էլ գտնում է, որ տուժող կողմը և դատախազները բերել են վերաքննիչ բողոքներ՝ մատնանշելով հանգամանքներ, որոնցով բացակայում է է Վերաքննիչ դատարանի շրջանակներում վերանայման հնարավորություն։ Նրա արձանագրմամբ՝ բողոքը պետք է մերժվի այնպես, որ բոլորը հասկանան՝ եթե հոդվածը ճանաչվում է հակասահմանադրական, ապա պետք է դադարեցնել հետապնդումը, ներողություն խնդրել և վերջ։ Օրբելյանի խոսքով՝ պետք չէ սարքել կյանքի գործ ու մարդու նկատմամբ փորձել հետապնդում իրականացնել մինչև վերջ, բոլորն էլ երբեմն պարտվում են դատարանում, ամոթ բան չկա։
Մինչ դատարանը կհեռանար խորհրդակցական սենյակ՝ սույն բողոքների վերաբերյալ որոշում կայացնելու, մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց դատարան ՍԴ դիմելու և վարույթը կասեցնելու մասին, որը, ի դեպ սույն վարույթի շրջանակներում երկրորդ նման միջնորդությունն է։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՍԴ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները։ ՍԴ որոշումից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս գործով դիմել է ՍԴ, իսկ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները միջնորդություն են ներկայացրել՝ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին, իսկ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցնելու և այդ մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին։
Բացի այդ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նաև միջնորդություն էին ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավի չափը նվազեցնելու կամ անազատության հետ կապ չունեցող այլ խափանման միջոցով փոխարինելու մասին։
Ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, արդարացման հիմքով դադարեցրել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումն ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հատկանիշներով։ Միևնույն ժամանակ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը բողոքարկել է նաև տուժող կողմը։ Բացի դա՝ պաշտպանության կողմը ևս վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ վիճարկելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կամ գրավի չափը նվազեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշման մասով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/07/2024 08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/18/2024 08:22 Փոխնախարարը անգամ իր անունն է դարձրել ՔՊ «պաշտոնաթերթի» անունով.«Ժողովուրդ»
- 09/18/2024 08:11 ՔՊ-ում նոր ձեւաչափ է ստեղծվել․ պատրաստվում են ընտրությունների․ «Հրապարակ»
- 09/18/2024 08:08 Թիմակիցներից ո՞ւմ կզոհաբերի Փաշինյանը. «Հրապարակ»
- 09/18/2024 08:04 Ինչ փուլում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները. ԱԳՆ-ն խուսափում է պատասխանել․«Ժողովուրդ»
- 09/18/2024 08:00 Մակրոնը կգա՞ Հայաստան․ «Հրապարակ»
- 09/18/2024 07:55 ԱԺ աշխատակազմի ղեկավարը ուսումնական պրակտիկան ԱԺ-ում է անցել. հանցա՞նք․«Ժողովուրդ»
- 09/18/2024 07:40 Դասախոսները՝ ուսանող․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
- 08/28/2024 17:49 «Միջանցքի» հարցում չպետք է շահագրգռված լինի հենց ՌԴ-ն. դա այն գինը չէ, որ արժե վճարել ռուս-ուկրաինական պատերազմում թուրք-ադրբեջանական իբր զսպվածության, բայց իրականում՝ պահանջատիրության դիմաց
Մեկնաբանություն
- 09/18/2024 18:29 «Գայլ» անունով ներկայացող հաքերը սքրինշոթեր է հրապարակել կառավարության բաց ftp սերվերից ու փրկագին պահանջել՝ սկզբում 2,5 միլիոն դոլարի, ապա 30 հազար. Արթուր Պապյան
- 09/18/2024 17:06 Երբ որևէ երկրի պաշտոնական իշխանություն նման բան է հայտարարում, ապա ցանկացած այլ երկիր սա հասկանում է հետևյալ կերպ. «Եկեք, մեր երկրի տարածքները գրավեք, մենք չենք պատերազմելու». Գեղամյան
- 09/17/2024 15:58 Շնորհակալ եմ ինձ էսթետիկ կյանք վերադարձնելու համար. Մամիկոն Ասլանյան
- 09/17/2024 15:49 ՔՊ-ի Իրական Հայաստանը. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/18/2024 21:13 Փրկարարները հեռացրել են կամրջից կախված բետոնի կտորը
- 09/18/2024 15:48 Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փոսից
- 09/18/2024 12:18 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Տաշիր քաղաքում. բախվել են «DAF» բեռնատարը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2109»-ը. կա 1 զոհ, 5 վիրավոր
- 09/18/2024 10:30 Պատահար Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 09/18/2024 22:51 Բացահայտվել են մինչև 27 տարեկան մարդկանց գլխավոր սեռական խնդիրները
- 09/17/2024 22:18 Բժիշկը բացահայտել է ավելորդ քաշի ավելացման քիչ հայտնի պատճառը
- 09/17/2024 21:38 Հոգեկան խանգարումով քարարծիվը հարձակվել է հազիվ քայլող երեխայի վրա
- 09/17/2024 18:12 Գիրացած կինը կորցրել է քաշի կեսը շնորհիվ անսովոր հոբբիի ու սիրահարվածության
Հետաքրքիր է իմանալ
- 09/18/2024 18:11 Կայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվել
- 09/14/2024 18:58 Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի
- 09/13/2024 21:08 Տղամարդու առնանդամը վերածվել է ոսկորի՝ հազվագյուտ հիվանդության պատճառով
- 09/13/2024 15:01 Ճնշում, գլխացավ, թուլություն. խրոնիկ հիվանդներին զգուշացնում են՝ այսօր և վաղը մագնիսական փոթորիկներ են սպասվում